Համաշխարհային բանկը Հայաստանին 50 մլն դոլար վարկ է տրամադրել

10 Դեկտեմբերի 2015

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, ստորագրել են «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» համաձայնագիրը, որով  Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ՝ 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ:

«Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, զարգացման քաղաքականության աղյուսակով սահմանված թիրախային նախապայմանների կատարման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախաձեռնել և իրականացրել է համապատասխան գործողություններ և աշխատանքներ, որոնք ամբողջովին ընդունելի են եղել Համաշխարհային բանկի համար, և այդ աշխատանքների կատարմամբ պայմանավորված` բանկը ծրագրի երրորդ փուլի շրջանակում պատրաստ է Հայաստանին բյուջետային աջակցության վարկ տրամադրել:

Ֆինանսավորման նպատակն է՝ օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղություններով՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում։

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ