«Միացյալ հայկական հիմնադրամը» դադարեցնում է գործունեությունը 

02 Դեկտեմբերի 2015

«Միացյալ  հայկական հիմնադրամի» հոգաբարձության խորհուրդը հայտնում է, որ 2015 թվականի նոյեմբերի 30-ից «Միացյալ հայկական հիմնադրամ»  շահույթ չհետապնդող կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը:

Հիմնադրամը նման որոշումը պայմանավորել է գլխավոր հովանավոր  Քըրք Քըրքորյանի մահվամբ և դրան նախորդած «Լինսի» հիմնարկի փակմամբ, միաժամանակ երախտագիտություն հայտնելով մեծ բարերարին, որի շնորհիվ միլիոնավոր դոլարներ են ուղարկվել Հայաստան:

«Միացյալ հայկական հիմնադրամը» հիշեցնում է, որ  26 տարվա ընթացքում կազմակերպության միջոցներով ԱՄՆ-ից  159 օդանավային  թռիչքով և ծովային ճանապարհով ուղարկված 2260 արկղով 720 միլիոն դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն է ուղարկվել Հայաստան և Արցախ:

ՄՀՖ-ն տեղեկացնում է նաև, որ հիմնադրամը որոշ ծրագրեր, այնուամենայնիվ, կփորձի իրականացնել Արցախում և Հայաստանում, բայց նախկին գործունեությունը, որ ներառում էր   հիմնականում դեղորայք, բժշկական սարքավորումներ, համակարգիչներ, կապի միջոցներ, գյուղատնտեսական և կրթական ծրագրեր տրամադրելուն, այլևս չի լինի:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ