Հ․ Սանասարյան․ «Կա մի ուժ, որը ձգտում է տիրանալ երկրագնդին»

20 Հոկտեմբերի 2015

Խորհրդային Միության բնակչությունը գրեթե զրկված էր արտաքին աշխարհի հետ առնչվելու հնարավորությունից և հիմնականում լուռ հակակրանք ուներ այդ հասարակարգի նկատմամբ: Մարդկանց մեծամասնության պատկերացման մեջ բարու և արդարության երաշխիքը համարվում էին Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները, իսկ չարիքն ու բռնությունը վերագրում էին միայն բոլշևիկյան հասարակարգին: Սակայն, նրա փլուզումից հետո, երբ հնարավոր դարձավ առնչվել արդարության ու բարու խորհրդանիշ կարծեցյալ այդ երկրների բարքերին, ապա այս անգամ էլ սրանց էր վերագրվում մարդու իրավունքների ոտնահարման, ընտանիքի և պետության հիմքերը քայքայող գաղափարների տարածման,ազգամերժ անհատի և կրավորական ու բարոյազուրկ հասարակության ձևավորման, սոցիալական անարդարության և անհեթեթ պատերազմների մեղքը: Բայց կարճ ժամանակ անց շատերը հասկացան, որ դարձյալ առկա է մոլորությունը, քանզի համամոլորակային գործընթացները ցույց են տալիս, որ թեպետ այսօրվա զորեղ երկրները մասնակից են աշխարհում վարվող քաղաքականությանը, սակայն, հիմնականում՝ կատարողի կարգավիճակով և գործիք են այն ուժի ձեռքին, որը ձգտում է սանձել մարդկային միտքը, վերահսկել ու կառավարել համայն մարդկության մշակութային ֆինանսական ու նյութական գործընթացները և, ապա, ամբողջությամբ տիրանալ երկրագնդին: Նաև հասկանալի դարձավ, որ այդ ուժը իր նպատակներն իրականացնում է իր գլխավոր հենարանների՝ կրոնական կառույցների և աշխարհում ֆինանսական ու քաղաքական լծակներ ունեցող հեղինակավոր միջազգային կազմակերպությունների միջոցով:

Բնականաբար հարց է ծագում, թե այդ ի՞նչ ուժի մասին է խոսքը և արդյո՞ք չափազանցված չեն նրա կարողությունների ու հնարավորությունների մասին տարածված ու տարածվող լուրերը:

Միմյանց լրացնող ու հաստատող վկայություններն ու առօրյա գործընթացները ցույց են տալիս, որ ավելի քան երկու հազարամյակ շարունակ գործում է մի համակարգ, որը ձևավորվել է նույն էթնոսի որոշ ընտանիքների միավորմամբ և դարձել համաշխարհային մի յուրօրինակ կառույց՝ մի դավադիր ուժ: Այժմ այդ կառույցն արդեն տիրացել է համաշխարհային կապիտալի, տեղեկատվության համակարգի, նյութատեխնիկական և այլ հարստությունների զգալի զանգվածին և դարձել է աշխարհի գրեթե բոլոր երկրների պարտատերը: Պարզվում է, որ այդ կառույցի (դավադիր ուժի) գաղափարախոսությունն ու ծրագիրը, ինչպես նաև դրա իրականացման մեխանիզմներն արտացոլված են Աստվածաշնչում, որտեղ ասվում է, որ երկրագունդն իր ամբողջ հարստություններով պատկանում է հրեաներին, բոլոր ժողովուրդները ստորադաս են նրանց, հրեաներին վերապահվում է կեղեքել, ստրկացնել, ոչնչացնել օտար ժողովրդներին և տիրանալ նրանց ունեցվածքին: Ավելի քան երկու հազար տարի է, ինչ դիցառասպելներին միաձուլված այս կառույցի ծրագիրն ու գաղափարախոսությունը որպես կրոնական ուսմունք-դոգմա ընդունել են աշխարհի հարյուրավոր ժողովուրդներ:

Այդ կառույցի՝ գաղափարախոսության, ծրագրի ու գործունեության մասին է խոսվում «ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ» գրքում:

 

Հակոբ Սանասարյան

 

Մեր կայքը մասառմաս ընթերցողներին կներկայացնի որոշ հետաքրքիր հատվածներ այդ գրքից (խմբ․)։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ