Նախարարի սենսացիոն խոստովանությունը դեսպանին. Ժողովուրդ

20 Օգոստոսի 2015

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից երկուսը, որոնք թվագրված են 2005 թվականով, և հեղինակել է Հայաստանում այդ ժամանակ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, ցույց են տալիս, թե որքան անողնաշար են ՀՀ իշխանությունները: Այդ փաստաթղթերը վերաբերում են Հայաստան-Իրան գազատարի կառուցմանը:

Դրանից մեկում դեսպանը պատմել է, որ ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանն իր հետ զրույցում ասել է, թե ՌԴ-ն ջանք չի խնայում Հայաստանին համոզելու, որ գազատարի տրամաչափը փոքրացվի: Մովսիսյանն ասել է, որ ի սկզբանե գազատարը պիտի լիներ 1000 մմ տրամագծով, սակայն ռուսական կողմը պնդել է 253 մմ-ի տարբերակը, հետագայում համաձայնել են 500 մմ-ին: Մովսիսյանն հայտնել է, թե գազատարը նվազագույնը 720 մմ պետք է լինի, որպեսզի դրանով հնարավոր լինի տարեկան 2,4 մլրդ խմ. գազ մատակարարել:

Բացի այդ, նախարարը նաև խոստովանել է, որ այդ գազատարի ողջ իմաստը ռուսական կախվածությունը նվազեցնելն է, որն, ըստ էության, չստացվեց:

Հիշեցնենք, որ հետագայում այդ գազատարը 30 մլն դոլարով վաճառվեց հենց ռուսական կողմին:

Հայ նախարարները զուրկ են պետականության զգացողությունից ու պետական մտածողությունից։

 

Աղբյուրը՝ http://m.lragir.am/index/arm/1/country/view/119147

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ