Հայաստանի կառավարությունը ստորագրել է հանրապետությունում ռուսական ներկրվող գազի գնի նվազեցման մասին համաձայնագրի արձանագրություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Համաձայնագրի երկկողմանի վավերացումից հետո Հայաստանում ռուսական գազի գինը 1000 խոր/մ-ի համար ներկայում գործող 190 դոլարից կնվազի մինչև 165 դոլար։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև արդեն երկու արձանագրություն պատրաստ է ստորագրման։ Առաջին արձանագրությունը սահմանում է 2015 թ․1000 խոր/մ գազի գինը 165 դոլար։ Երկրորդ արձանագրությունը լիազոր մարմիններին հանձնարարում է մինչև նոյեմբերի 1-ը պատրաստել ֆինանսական հաշվարկների մոդել՝ հետագա կիրառման համար», հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Երվանդ Զախարյանը։