G20 –ի երկրների տնտեսությունը չի հասնի 2008-ի մակարդակին

18 Օգոստոսի 2015

«Մեծ քսանի» խմբի երկրների տնտեսական թափը մոտակա հինգ տարվա ընթացքում չի հասնի բարձրակետին, որը նախորդել էր 2008 թ․ ճգնաժամին, հայտնում է Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը։ Մինչև 2019 թ․ վերջը G20 –ի տարեկան տնտեսական աճը միջինը կկազմի 3%, ինչը  0,5%-ով քիչ է 2007 թ․ նախորդած տասնամյակի ցուցանիշներից։

2015 թ․ համար գործակալությունը G20 –ի երկրների զարգացման նույն՝ 2,7% ցուցանիշն է թողել։ Մյուս տարի սպասվում է  2,8% աճ։

Այդ երկրների տնտեսությունների զարգացման բացասական գործոնների թվում նշվում է արտադրության դանդաղ աճը, Չինաստանում աճի տեմպերի նվազումը և եվրոյի գոտուց  Հունաստանի դուրս գալու ռիսկերը, ինչպես նաև ժողովրդագրական անբարենպաստ միտումները։

ԱՄՆ-ի և ավելի քիչ եվրագոտու ու Ճապոնիայի տնտեսությունների վերականգնումը փոխհատուցելու է Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը, Լատինական Ամերիկայում աճի անկումը և, հավանաբար, Ռուսաստանի դանդաղ վերականգնումը, գրում են Moody’s-ի վերլուծաբանները, որոնց թվում՝ ավագ փոխնախագահ Մարի Դիրոնը։  

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ