Բանկային գործունեության սև ջադոն. Խոսք աղջկաս հետ՝ տնտեսության մասին (Մաս 23)

21 Սեպտեմբերի 2019

Ժամանակակից տնտեսությունը յուրաքանչյուր էկոհամակարգի նման չի կարող առանց վերագործարքի շարունակել գոյատևել: Հենց նույն ձևով, որ կենդանիներն ու բույսերը անընդհատ թթվածին և ածխածնի երկօքսիդը, որ ուրիշներն են արտադրում՝ վերագործարքի են ենթարկում, այնպես էլ աշխատավորներն էլ պետք է իրենց աշխատավարձերը խանութներում ծախսելով՝ կրկին շրջանառության մեջ գցեն և առևտուրն էլ պետք է իր եկամուտը ծախսելով ու աշխատավարձեր տալով կրկին շրջանառության մեջ դնել, իհարկե, եթե երկուսն էլ ուզենան շարունակել գոյատևել: Եվ ճիշտ մեր էկոհամակարգի նման, վերագործարքի մեջ պակասը կամ բացը անապատացման պատճառ կդառնա, նույնպես, եթե վերագործարքը տնտեսության մեջ կանգ առնի, մեր գործը կհասնի ճգնաժամերի, որը աղքատության ու քանդիչ զրկվածության պատճառ կդառնա:
Հիմա, որ ես այս տողերը գրում եմ, Հունաստանը, իմ երկիրը և այն երկիրը, որ չնայած դու Ավստրալիայում ես ապրում ու նրա քաղաքացի ես համարվում, նման մի ոչնչացման մեջ է գտնվում: Ավստրալիան, Միացյալ Նահանգները, Անգլիան և ավելի շուտ Եվրոպան 1930 թվականներին նման աղետ են ունեցել: Այս աղետը այն չափի սարսափելի էր, որը ամերիկացի գրող Ջան Էշտայն Բեկին ոգեշնչեց իր հայտնի «Զայրույթի Պարիկներ» վեպը գրի առնելով: Այս վեպի 25-րդ բաժնում, Շտայն Բեկը այս պատմությունն է պատմում, թէ ինչպես, երբ միլիոնավոր մարդիկ սոված էին, մի քանի տոննա գետնախնձոր թափեցին գետը և նարնջի տուփերի վրա սպիտակ նավթ լցրեցին, որպեսզի չկարողանան ուտել: Մինչ դեռ անհսկելի քայքայվածությունը կրկին շրջանառության մեջ դնելը և վերագործարքը ընթացքի մեջ էր: Գրքի այս կետում է, որ հանդիպում ենք գրողի հայտնի բողոքին, որտեղ ասում է՝ չնայած կարողանում ենք մեր ուժերով հողի միջից դուրս հանել սնունդ, սակայն անկարող ենք ստեղծել այնպիսի մի համակարգ, որ սոված մարդը կարողանա դրանով կշտանալ: Շտայն Բեկը այսպես է գրում, այս անկարողությունը «դժբախտության նման կառավարության վզին է փաթաթված», մինչդեռ ովքեր սնունդ չունեն ուտելու նրանց զայրույթը խաղողի ողկույզի նման բրուք ծլում են՝ «Մարդկանց մարմնում զայրույթի ողկույզներ են ծլում ու զարգանում մինչև խաղող քաղելու ժամանակ մեծանան»:
Ինպե՞ս է հնարավոր նման բաներ պատահել, դրա պատասխանը նրանում է թաքնված, որ շուկայական հասարակությունը կարող է միանգամից կորցնել իր ուժը՝ վերականգման ու վերագործարքի համար: Եթե ուշադիր լինես, վերագործարքի անկարողության սրտում ծանոթ դեմք ես տեսնելու՝ բանկատերերին:
Բանկ ունեցողների մոտ ի՞նչ կա, որ պատճառ է դառնում շատ մարդիկ նրանց չսիրեն: Մի բացատրությունը այն է, որ նախանձում են նրանց հարստությանը: Սակայն կտեսնես, որ այստեղ նախանձից վեր մի բան գոյություն ունի: Արմատական պատճառն այն է, որ երբ տոկոսը այլևս մեղք չէր համարվում և բանկատերները իրավունք ունեին ազատորեն վարկերից շահույթ ստանալ, բանկ ունենալը սկսեց ձեռք բերել ավելի հզոր ուժ, ոչ միայն մեծ քանակությամբ փողի վերագործարքի ուժի, այլ նաև վերագործարքը հասցնելու հանկարծակի կանգնման և աղետալի կետի:
Թույլ տուր բացատրեմ:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ