Պատկերացրու մի չինացի բրդի հողագործ գործատու, որը հողատիրոջից վարկ է վերցրել արտադրության գործընթացը առաջ տանելու, ապրանք, աշխատանք, հող և անհրաժեշտ սարքավորումներ գնելու համար, որպեսզի նոր գործ դնի: Այստեղ ճշգրտորեն ի՞նչ է կատարվում: Պարզ է, որ գործատուն տիրոջից փող է պարտք վերցնում այն հույսով, որ բրդի արտադրության ու վաճառքից հետո, կկարողանա պարտքը վերադարձնել: Ամենայն դեպս, եթե այս հարցին ուզենաս տնտեսական շրջանակներում դիտել, պետք է ասես, որ նա փոխանցման արժեքը ապագայից է պարտք անում և քաշում է ներկային:
Եթե որոշված լինի այս գործընթացքը, պատկերացնենք որպես երևակայական-գիտական ձևի մի տեսաֆիլմ, կլինի բուրդ հավաքող հողագործին այսպես պատկերացնել, որ նա ապագային դիտում է կիսաթափանցիկ թաղանթի միջոցով և շատ դժվար է տեսնում թաղանթի այն կողմը ինչ է սպասվում: Մեր գործատուն, առիթը տեսնելով, հիմա ձեռքը բարձրացնում է և մատները դնում է թաղանթի վրա և հետո մի հանկարծակի հարվածով ձեռքը տանում է թաղանթի մյուս կողմը: Նա մնում է ներկա ժամանակում, սակայն ձեռքերը անցնում են ապագայի միջով: Երբ ձեռքերն այն կողմ գնացին, մի քիչ փոխանակման արժեքից վերցնում է և ուրիշ հանկարծակի շարժումով ձեռքերը թաղանթի ներսից վերադարձնում է ներկա ժամանակ:
Այս ենթադրությամբ, եթէ մեր գործատուն բավարար չափով տեսած լինի ապագան, ձեռք բերած բուրդի վաճառքը կարող է այնքան հաջող լինել, որ նախատեսում էր, և բավարար չափով փոխանակման արժեք կարտադրի, որ պարտքը վերադարձնի: Իսկ եթե սխալվի և չկարողանա այնպիսի ապագա ստեղծել, որ փոխանակման արժեքը դրա մեջ լինի, ուրեմն նա այս ժամանակացույցը խախտել է: Եվ ինչպես յուրաքանչյուր երևակայական-գիտական մասնագետ քեզ կասի, սա մի ոչ ոչ է (այսինքն ոչ հնարավոր է և ոչ էլ ընդունելի): Եթե չկարողանա պարտքը մուծել, բիզնեսում կպարտվես:
Եթե գործատուներին որպես ժամանակ ճանաչողներ պատկերացնենք, որոնք դառնում են ժամանակի ճանապարհորդ, բանկատերերը առանց կասկածի նրանց ճամբորդության գործակալներն են: Մեր երևակայական-գիտական պատմության մեջ գործատուների անսահման փառասիրությունը թարգմանվում է (նմանվում է) անսահման փոխանակման արժեքի, որը անջատվում է ապագայից և ժամանակի թաղաթի միջոցով բերվում է ներկա ժամանակներին: Ընտանիքի անդամներից կարելի է քիչ գումար պարտք վերցնել, ընկերներից ու համագործակիցներից նույպես, սակայն անվերջ ու մեծ վարկեր վերցնելը հեշտ չէ, և սա հենց այն տեղն է, որտեղ մուտք են գործում բանկատերերը: