Տնտեսական հեղափոխությունը սկսենք արդյունաբերությունը վերագործարկելուց

27 Հուլիսի 2019

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը մի քանի անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բանավոր ու նաև գրավոր ներկայացրել է Հայաստանի ավանդական ճյուղերը վերականգնելու առաջարկներ՝ 12 ուղղություններով՝ մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն, «Նաիրիտ», «Հայէլեկտրո» և այլն գործարաններ։ Սա ընդունվել է ի գիտություն, Վազգեն Սաֆարյանը տպավորություն է ստացել, որ կառավարության ղեկավարն ըմբռնել է հարցի կարևորությունը։ «Առաջինը՝ «Նաիրիտի» մասին, որովհետև այդ գործարանը հնարավորություն ունի վերագործարկվելու, և վերջերս իմացանք, որ կառավարությունն այն դուրս է բերել վաճառքի, և պայմաններից մեկը լինելու է այն, որ հնարավոր գնորդը պետք է ներկայացնի համապատասխան ծրագիր այդ գործարանի վերագործարկման վերաբերյալ»։ 

Վազգեն Սաֆարյանն ասում է, որ սա ազատ շուկայական տնտեսությունից «դուրս» կարգավորվող գործընթաց պետք է լինի․ երբ պետություն-մասնավոր համագործակցության մոդելն է կիրարկվում։ Ասաց, որ 100 տոկոս բաժնետոմսեր ունեցող պետությունը դրանց մի մասը՝ 45-46 տոկոսը դուրս բերի վաճառքի, և պետությունը՝ ինքը, գումարներ ներդնի և մյուսներին էլ հրավիրի  այդ գործարանի վերագործարկման համար ներդրումներ անելու։ Իրացման շուկան էլ Ռուսաստանն է, որտեղ մեկ տոննա կաուչուկը  արժե 6000 դոլար, բայց Ռուսաստանն այն ձեռք է  բերում  տարբեր երկրներից։

Ըստ Վազգեն Սաֆարյանի, ամենակարևորը՝ պետությունը պետք է ընդունի օրենք Հայաստանի արդյունաբերության զարգացման մասին։ Նրա խոսքով՝ տնտեսական քաղաքականությունը տարբեր երկրներ՝ տարբեր ժամանակներում վերանայել են, և՛ Գերմանիայում , և՛ ԱՄն-ում, և՛ Ճապոնիայում ։ Աշխարհում 16 փոքր ու մեծ ճգնաժամերի ժամանակ պետությունը միշտ օգնել է իր տնտեսվարողներին։ Գերմանիան՝ իր  մեքենաշինական բրենդին։ Հայտնի է, որ շուկայական տնտեսություններն ինքնակարգավորման մեխանիզմներ չունեն, և դրանց բնորոշ են ճգնաժամերն ու լճացումները։

«Հրապարակի» հարցազրույցը  Վազգեն Սաֆարյանի հետ։

  - Պարոն Սաֆարյան, «Նաիրիտում» քանի սեփականատեր փոխվեց,  ոնց որ թե «Նաիրիտն» իրեն չի արդարացնում։

- Որովհետև բոլոր սեփականատերերը, որոնք փորձել են գործարկել, այն,,  ավելի շատ մտածել են ոչ թե լուրջ ներդրումներ անելու և գործարանն արդիականացնելու, այլ  գործարանի եղած ռեսուրն օգտագործելու մասին և իրենց դրած փողը շատ շուտ հետ ստանալու մասին։ 
 

- Իսկ հիմա ինչո՞ւ պետք է հակառակը լինի։

- Այ, դրա համար նոր գործիքակազմ պետք է լինի՝ պետություն- մասնավոր, պետությունը պետք է ինքը պահանջատեր լինի, ոչ թե թողնի ինչ-որ մեկը սեփականաշնորհի և ինչ ուզենա՝ անի։ Դա կարող է լինել  բաժնետիրական ընկերություն՝ պետության մասնակցությամբ, և այս տարբերակը պետք է կիրառել ոչ միայն «Նաիրիտի», այլև շատ-շատ այլլ գործաանների  նկատմամբ։ Երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոր կառավարություն էր ձևավորվում, նրանք հայտարարում էին, որ մենք պետք է վերանայենք մեր հումքային արդյունաբերության իրավիճակը, և ոչ թե պետք է պարզ հումք արտահանվի,, այլ այն պետք է վերամշակվի, և դա դառնա նաև  տեղական արդյունաբերության համար հումք։ Եվ դրա դրա բազայի վրա զարգանան մեր լեռնային արդյունաբերոթյունը, մետալուրգիան և մեքենաշինությունը։ Այն քայլերը, որ հիմա արվում են, բավարար չեն, մենք էլի հումք ենք արտահանում, և պղձի խտանյութի արտահանման ծավալները տարեցտարի ավելանում են։ Եվ կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե պետությունն ընդունի օրենք, որ ինչ-որ ժամանակից հետո՝, ասենք, 2-3 տարի, արգելված լինի պղնձի խտանյութի արտահանումը, որի մեջ պղնձի պարունակությունը լինի ոչ պակաս, քան  90 տոկոսը։  Այս դեպքում հանք շահագործողները կմտածեն ձուլարան կառուցելու մասին։ Բայց ամենակարևորը՝ պետությունը պետք է ընդունի օրենք՝ Հայաստանի արդյունաբերության զարգացման մասին։ Նման օրենք ԱՄՆ-ում  ընդունվել է 1933 թվականին, և այդ օրենքով էր, որ ԱՄՆ-ն դարձավ արդյունաբերական երկիր։ Մենք այսպիսի բաներ չենք արել, և հենց դա է պատճառներից մեկը, որ Հայաստանում արդյունաբերությունը դիտվում է որպես երկրորդական ուղղություն։ Կառավարության բարեփոխումների ժամանակ հույս ունեինք, որ կլինի հատուկ մի նախարարություն՝ արդյունաբերության և արտաքին առևտրի։ Աշխարհի բոլոր երկրները՝ Ճապոնիան, Ռուսաստանը և այլն, ունեն նման  նախարարություն, բայց մենք՝ ոչ։ «Բարձր տեխնոլոգիաներիը  արդյունաբերություն»ը բառակապակացությունը՝ նոր նախարարության մեջ, շատ լավ է, բայց բավարար չէ․ Հայաստանն իր ավանդական ուղղությունները պետք է զարգացնի։ Եթե թվերի լեզվով խոսենք, խորհրդային տարիիներին Հայաստանի արդյունաբերությունն ազգային եկամտի մեջ եղել է 67,5 տոկոս, որում մեքենաշինության բաժինը եղել է 26․4 տոկոս։ Ունենալով հզոր մեքենաշինություն՝ մենք այսօր ոչ մի մետաղահատ հաստոց  չենք արտադրում։ Իսկ մեր  վիճակում գտնվող  երկրի համար դա պարտադիր է։

Այդ գործարանները պետք է զրոյի՞ց ստեղծվեն։

- Չէ, ինչո՞ւ զրոյից, այդ գործարանները կան։ Եղել են 60-ից ավելի մեքենաշինական գործարաններ, որոնք այսօր գրեթե կանգնած են,։ Ժամանակին 9500 մետաղահատ հաստոց է արտադրվել։ մեզանում։

Ենթադրում եմ, որ նոր տեխնիկա գնելու անհրաժեշտություն կլինի։

- Հին հաստոցները դեռ կարող են արտադրել մետաղահատ հաստոցներ, և դրանք, հիմնականում, իրացվել կարող են ռուսական շուկայում, որը  մեզ համար ամենակարևոր շուկան է։ Ի վերջո, մենք միևնույն արտադրական կուլտուրայի տարածքում ենք։ «Հայէլեկտրոն» ժամանակին 60 հազար տոննա մետաղ էր օգտագործում, Հայաստանում մեկ միլիոն տոննա մետաղ  է օգտագործվել։ Այդ հումքն  այստեղ մշակվել է, դարձել  հաստոցներ, սարքավորումներ և նորից արտահանվել։ Եվ  դրանով իսկ ունեցել ենք ոչ թե սպառողական երկրի կարգավիճակ, այլ արտադրող երկրի, քանի որ արտահանման ծավալները գերազանցել են ներմուծման ծավալները։

Այդ գործարանները մասնավորի ձեռքում են, որոնք փակ բնակարանների նման գնել և չեն գործարկում։ Հիմա հարկադրելո՞ւ եք։

- Չէ, հարկադրելու մեխանիզմը չի գործում, մենք այստեղ  էլի առաջարկում ենք մասնավոր-պետություն համագործակցությունը։ Պետությունը պետք է վերականգնի բոլոր այն գործարանները, որոնք քիչ թե շատ պահպանվել են և կարող են աշխատել։ Դրանց տնօրենների հետ պետք է   հանդիպել, ուսումնասիրել  նրանց առաջարկը,  քննարկել պայմանները և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Ես  այն  կարծիքին եմ, որ մենք Ռուսաստանում առնվազն մի 5-6 առևտրային կցորդներն պետք է  ունենանանք տարբեր ռեգիոններում, որոնք կզբաղվեին այդ տարածաշրջաններում  մեր աչդյունաբերական արտադրանքի  պահանջարկն ուսումնասիրելով։ Թե Ուրալում, Ռուսաստանի Հարավում, Հյուսիսում ինչ մեքենասարքավորումներ կարող ենք իրացնել։ Կար ժամանակ, երբ կառավարությունը քննարկում էր, որ պետք է դեսպանների աշխատանքի մեջ կարևոր ուղղություն համարել նաև այն, թե այն երկրներում, որտեղ իրենք  դեսպան են աշխատում , ինչքա՞ն է կազմել մեր արտաքին առևտրի մասնաբաժինը։ Եվ նաև դրանով գնահատել իրենց աշխատանքը։ 

Աղբյուրը՝ hraparak.am 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ