Շուկայական հասարակության առաջացումը - Խոսք աղջկաս հետ՝ տնտեսության մասին (Մաս 14)

13 Հուլիսի 2019

   Արտադրության ընթացքը կարիք ունի երեք հիմնական տարրերի՝

1-Առաջնային հումք, (օրինակ երկաթի հանքաքար), որը արտահանվում է բնությունից՝ մեքենաներն ու գործիքները, որոնցով մշակվում են այդ հումքերը, շենքեր ու ցանկապատներ, որտեղ տեղադրվում են հումքերն ու գործիքները: Այս բոլորը ընկալվում են որպես արտադրամիջոցներ կամ այն ինչ տնտեսագետներն են անվանում՝ կապիտալական ապրանքներ:
2-Տեղ կամ տարածք՝ օրինակ ֆերմա, հանք, գործարան կամ արտադրամաս, արհեստանոց, գրասենյակ, որտեղ կատարվում է արտադրությունը:
3-Աշխատուժ, որը կյանք է տալիս ապրանքներին:


   Նախկին հասարակարգերում գոյություն չունեին ապրանք արտադրելու այս գործոններից որևէ մեկը: Նրանք անշարժ գույք էին, բայց ապրանք չէին: Օրինակ՝ նկատի առ մարդու աշխատանքը, մարդիկ միշտ աշխատել են, անցյալում մի գուցե ավելի շատ, քան թէ այսօր: Մարդու աշխատանքը և տանջանքը ամեն տեղ եղել է, իսկ այն ինչին, որ այսօր մատնացույց ենք անում որպես «աշխատանքի շուկա» (մտածիր օրաթերթերի վերջին էջի մասին, որտեղ գործատուները հրատարակում են աշխատանքի առաջարկներ) անծանոթ և նույնիսկ անպատկերացնելի էր հին ժամանակ: Ստրկատիրական կամ ֆեոդալիզմի ժամանակ ստրուկները կամ հողագործները խիստ աշխատում էին, սակայն իրենց աշխատանքը չէին վաճառում իրենց տերերին: Տերերը հասարակ ձևով և ուժով արտադրության հսկալի մասը վերցնում էին իրենց, որը հաճախ սպառնալիքներով էին կատարում դա: Արտադրամիջոցները սարքվում էին կամ հողագործների միջոցով կամ էլ արհեստավորների, որոնք աշխատում էին տերերի ֆերմաներում կամ տարածքներում և իրենց աշխատանքի դիմաց ուտելիք էին ստանում: Սա նմանվում է նույն դեպքին, երբ պատահում է ընտանեական ընթրիքի ժամանակ, որտեղ բոլորը մասնակից են լինում որևէ գործ կատարելու մեջ: Ի վերջո հողն էլ ապրանք չէր: Դու կամ հողատեր էիր ծնվում, որ բոլոր դեպքերում երբեք չէիր մտածի քո պապերի հողի վաճառքի մասին, որովհետև այդ արարքը սարսափելի կհամարվեր, կամ հողագործ էիր ծնվում, որի արդյունքում երբեք չէիր կարող հողատեր դառնալ:
   Շուկայական հասարակությունները այն ժամանակ առաջացան, երբ ամենաարդյունավետ աշխատանքները առաջարկվեցին շուկայի կողմից, և արտադրության այն երեք գործոները վերածվեցին ապրանքի և այդ ընթացքում փոխանակման արժեք ձեռք բերեցին: Աշխատավորները եղան «ազատ» որպեսզի կարողանան իրենց աշխատուժը փողի դիմաց «աշխատանքի շուկայում», որը նոր էր ձևավորվել՝ վաճառել: Մասնագետ արհեսավորները հիմնականում սկսեցին գործիքներ սարքել ու վաճառել: Եվ իհարկե, հողերն էլ էլ առք ու վաճառքի և վարձով տալու արդյունքում՝ նորաստեղծ անշարժ գույքի ընկերություններում փոխանակման արժեք ձեռք բերեցին:
Շատ լավ, այս մեծ փոփոխությունը ինչպե՞ս պատահեց, ինչո՞ւ միանգամից արտադրության այդ երեք գործոնները վերածվեցին ապրանքի:


(Շարունակելի)

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ