Պատկերացրու այս տեսարանը: Կիրակի զատիկ է: Առավոտից ուտել խմելու մեջ ենք եղել: Մենք՝ մեծերս, երկու օր աշխատել ենք, որպեսզի կարողանանք ուտելիք, տունը և սեղանը պատրաստել: Գիշերվա ծրագիրը ավարտելուց հետո քեզանից ուզում եմ, որ օգնես թափթփված տունը հավաքել: Դու չես կարող նեղանալ ու ասել՝ «Հայրիկ ինչքան գումար տամ, որ ինձ ազատես այդ դժվար աշխատանքից, ինչքան էլ որ ուզես իմ դրամապանակից կհանեմ ու քեզ կտամ»: Մտածում ես իմ ռեակցիան ի՞նչ է լինելու: Ամբողջովին, ոչ մի գումարի չափ չի կարող վերացնել իմ հուսահատությունը:
Ընտանիքում, ընկերների շրջապատում, հասարակությունում, մարդիկ իրար համար գործեր են անում: Սա էլ փոխանակման մի ձև է, որը նման չէ շուկայի փոխանակման հետ: Մենք մեր տան աշխատանքը փոխանակում ենք, երբ ես ամաններն են լվանում, դու ախպն ես դուրս հանում: Սա էլ մի տեսակ փոխանակում է, որը շատ նման է ամանորի նվեր տալուն և ստանալուն կամ հարևանների միջև համերաշխությանը, երբ անհրաժեշտության ժամանակ մեկը մյուսին օգնում է: Այս փոխանակումները կամ տալ և ստանալը անձնական են ու արտացոլումն է ընդհանուր և ընտանեական խորը, կայուն զգացմունքների և կապերի: Իրականում, շուկայական փոխանակումները ընդհանուր առմամբ սրա հակառակն է՝ շուտ անցողիկ, սառը և ոչ անձնական, ճիշտ այն բանի նման, երբ մի գիրք գնելու համար «Ամազոն»-ից մի կոճակի վրա սեղմում ես ու պատվեր ես տալիս:
Շատ անցյալում, ապրանքների շատ մասը արտադրվում էին առևտրական ցանցից դուրս, այլ խոսքով՝ շուկայից դուրս: Այդ արտադրության եղանակը անցյալում նմանվում է գործի բաժանմանը ընտանիքում: Իհարկե անհրաժեշտաբար դա չի նշանակում, որ այն ժամանակվա աշխարհը ավելի լավ էր ու բարոյական: Դարերի ու հազարամյակների ընթացքում, պատրիարքական և մեծ մասամբ ընտանիքներում ամենածանր գործերը հանձնարարվում էր կանանց, իր տեղն ուներ նաև տանջալի գործերի հանձնարարումը ստրուկներին ու հողագործներին, նրանք ամենախիստ պատիժնեով էին պարտադրում այդ գործերը նրանց: Հենց այս իրականությունը, որ շատ գործեր ու շատ արտադրություններ կատարվում էր ընտանեկան շրջանակներում պատճառ դարձավ, որ առաջանա oikonomia բառը, որը երկու բառից է բաղկացած՝ oikos (այսինքն տուն) և nomoi (այսինքն օրենքներ, կանոններ և պարտադրանքներ): Սա «Էկոնոմիկայի-economy» արմատաբանությունն է, որը բառացիորեն նշանակում է «կառավարելու օրենքներ կամ տան կառավարում»:
Յուրաքանչյուր հողագործ ընտանիք կարող էր հաց, պանիր, քաղցրեղեն, միս, հագուստ ու իրենց այլ անհրաժեշտ բաներ արտադրել: Բերքավետ տարիներին, երբ շատ բերք էին ստանում և կարողանում էին մի մասը մի կողմ դնել, արտադրված ավելցուկը օրինակ՝ լոլիկ կամ ցորենը փոխանակում էին մի ուրիշ ֆերմայի արտադրության հետ, որոնք չէին կարողանում արտադրել, օրինակ ծիրանի և այլ տեսակի մրգերի հետ: Քիչ բերքավետ տարիներին, երբ ոչ մի արտադրություն չունեին և նեղ վիճակում էին գտնվում առևտուրը դադարեցվում էր, որովհետև ավելցուկ չկար, որը կարողանային փոխարինեին մի ուրիշ բանով: Մարդու պատմության հիմնական շրջանում, յուրաքանչյուր ընտանեական տնտեսություն արտադրում էր իրեն անհրաժեշտ բաները և երբեմն միայն ապրանք էր արտադրում:
Անցյալ երկու կամ երեք հարյուրամյակներում մեր հասարակությունները անցել են մարդու պատմության մի ուրիշ փուլ: Մեր արտադրությունները մեծ մասշտաբով վերածվել են ապրանքի, մինչդեռ մեր արտադրության շատ չնչին մասն է հատկացվում անձնական օգտագործման համար: Օրինակի համար, եթե մի հայացք նետենք մեր խոհանոցին, կտեսնենք, որ շատ բաներ ուղղակի իրենց փոխանակման արժեքի համար են արտադրվել, և մեր ընտանիքը ոչ մի ձևով չեր կարող արտադրել:
Այս ապրանքայնացումը, և առանց կանգառի փոխանակման արժեքի հաղթանակը փորձարարական արժեքի հանդեպ, չի ավարտվում մեր խոհանոցով: Օրերից մի օր հողագործները արտադրում էին իրենց առաջնային հումքը, օրինակ անասնակեր, վառելիք և սերմ: Այս օրերում նրանք իրենց առաջնային հումքերը գնում են բազմազգ ընկերություններից, որոնք մեծ տեխնոլոգիաներ ունեն անասնակեր արտադրելու ուղղությամբ, որպեսզի կովերը արագ և քիչ գումարով գերանան, և ուժեղ տրակտորներ, որոնք սարքվել են վերջին տեխնոլոգիաներով և սերմեր, որոնք գենետիկական ճարտարագիտությամբ են ստեղծվել, որպեսզի դիմացկուն լինեն ջերմության, ցրտի և թունաքիմիկատներ (հողագործության համար վնասակար կենդանիների ոչնչացման նպատակով), որոնք արտադրվում են հենց նույն ընկերությունների կողմից: Ներկայումս այս ընկերությունները իրենց շահը ապահովելու համար օգտվում են իրենց պատենտներից (Մոնոպոլիաներից), որպեսզի հաստատվի սերմերի գենետիկան և նույնիսկ անասունների նոր ծննդաբերությունը, որոնք լաբարատորիայում են ծրագրավորվել: Այսպիսով մենք հասնում ենք այնպիսի կետի, որտեղ շուկան այնքան է տարածվել, որ նույնիսկ գեները փոխանակման արժեք են ձեռք բերել:
Աստիճանաբար այս ապրանքայնացումը տարածվում է ամեն տեղ, նույնիսկ մոր արգանդն էլ փոխանակման արժեք է գտնում, երբ դա պաշտոնապես վարձու է տրվում մի զույգ ամուսիների, որոնք անկարող են երեխա ունենալու, որպեսզի լաբարատորիայի խողովակում ստեղծված պտուղը տեղադրեն վարձված արգանդում: Շատ շուտով մենք կկարողանանք տիեզերքում մոլորակների առք ու վաճառքով զբաղվել ու կնկատենք շուկայի կասրության տարածումը և փոխանակման արժեքի առավելության տարածումը մեր երկրագնդից մինչև անվերջությանը:
Այս ընթացքում «տնտեսություն» բառը վերածվել է մի անիմաստ անունի: Այս բառը, այն աշխարհում, որտեղ դու մեծանում ես, ոչ մի կապ չունի դրա իսկական իմաստի՝ oikonamia (Էկոնոմիա կամ տան կառավարելու օրենքներ)-ի հետ: Հաճախ այն ինչ մենք արտադրում ենք՝ ստեղծվում է oikos –ից, կամ ընտանիքից դուրս: Այսպիսով տան օրենքները և առաջնային տնտեսությունը անկապ են ու անկարող են որևէ պարզաբանումներ ներկայացնել այն բանում, որ այսօրվա տնտեսությունում է տեղի ունենում: Մեծ հավանականությամբ՝ ավելի հարմար բառ, որը կարելի է այսօրվա տնտեսության համար օգտագործել agoranomy (Ագորանոմի) է, որը վերաբերում է agora-ին, այսինքն շուկային: Սակայն, քանի որ բոլորը տնտեսության տերմինից են օգտվում, մենք նույնպես շարունակում ենք այդ տերմինից օգտվել:
(Շարունակելի)