Երկու տեսակի արժեք

26 Հունիսի 2019

«Իջանայ»-ի երեկոն, Փարիսի անեկդոտները և ջրի մեջ քո սուզվելը, որ կատարեցիր կապիտան Կուստայի համար, սրանցից ոչ մեկը նախատեսված չեն վաճառքի համար: Մյուս կողմից, ապրանքները լավ բաներ են, որոնք արտադրվում են վաճառելու համար: 

Չգիտեմ ուշադրություն դարձրել ես, թե ոչ՝ այն հասարակություններում, որտեղ մենք ապրում ենք, սովորաբար շփոթում ենք լավ բաները ապրանքի հետ: Կարծում ենք, եթե մի բանը որքան թանկ է, ուրեմն այնքան լավն է: Եվ ավելի կարևորն այն է, որ ենթադրում ենք, թե ինչքան շատ գումար մուծենք մի բանի համար կամ ինչքան շատ կարողանաս մի բանի համար աշխատել, որ քեզ առաջարկում են, հեշտ կկարողանաս դա ծախել: Սակայն այդպես չէ, այո, ապրանքների մասին դա ճիշտ է՝ «Էյփել» ընկերությանը մի «Այ Փադ» գնելու համար ավելի շատ գումար մուծել կամ մի ռեստորանին մեծ գումար մուծել հոյակապ կերակուրի համար, «Էյփել»-ը մեծ քանակությամբ «Այ Փեդ» կարտադրի և ռեստորանի խոհարարը ավելի շատ կերակուր կպատրաստի: Սակայն այս երևույթը Փարիսի անեկդոտների մասին ճիշտ չէ: Եթե Փարիսին ասենք, որ իրեն փող կտանք, որ շատ անեկդոտ ասի և մեզ շատ ծիծաղեցնի, անպայման կմտածի, որ սա սովորական չէ, զարմանալի է և կամաչի ասել: Փող մուծելու առաջարկը կարող է պատճառ դառնալ, որ նա կորցնի իր հումորային տրամադրությունը: Արի քո և կապիտան Կուստայի օրինակին նայենք, եթե նա ուզենար քեզ փող տար, որ սուզվես ջրի մեջ, հնարավոր է, որ դու դրանից այնքան հաճույք չստանայիր: Հանկարծակի այն արարքը, որ կատարվել էր բարության ու մարդասիրության հիման վրա՝ կարժեքազրկվեր և հնարավոր է ինչ-որ չափով փողը չկարողանար փոխարիներ այդ արարքին:
Ճիշտ է, որ եթե Փարիսը մեծանա ու դառնա հայտնի կոմեդիստ կամ դու դառնաս հայտնի լողորդ, այն ժամանակ նրա անեկդոտները և քո լողալը վերածվեն ապրանքի: Հնարավոր է՝ դու որոշակի գումարի դիմաց ծախես այն և դրանք շուկայի գին գտնեն, և դա նրա փոխանակման արժեքն է արտացոլելու, այսինքն փոխանակման շուկայում ուրիշ բանի հետ ինչ արժեք որ կունենա: Սակայն, մինչև այն ժամանակ, քանի դեռ սա չի պատահել (այսինքն մինչև այն ժամանակ, որ մասնագետ լողորդ չես դարձել), նրանց արժեքը լրիվ տարբեր է լինելու: Կարելի է այդ արժեքին փորձարարական արժեք անվանել: Ջրի մեջ սուզվելը, երեկնամուտ, անեկդոտներ ու կատակներ՝ այս երեքն էլ կարող են փորձարարական շատ արժեք ունենալ, առանց որևէ փոխանակման արժեքի:
Այս երկու արժեքները՝ փորձարարական և փոխանակման արժեքները հսկա տարբերություն ունեն միմյանցից: Այդուհանդերձ, այսօրվա հասարակությունում երբեմն, հենց այնպես, որ ամեն ինչ ապրանք է պատկերացվում, տնտեսագետները բոլոր դեպքերում բոլոր արժեքներին դիտում են որպես փոխանակման արժեք: Առանց գնի որևէ մի բան, որ չկարողանաս վաճառել, սովորաբար անարժեք է համարվում, պատկերացվում է, որ ցանկալի է այն բանը, որն արժեք ունի:
Շուկայի երկու տեսակ՝ արժեքի շփոթվածության լավ օրինակներից է արյան առ ու վաճառքը: Շատ երկրներում մարդիկ սիրողաբար իրենց արյունը անվճար նվիրում են, որովհետև զգում են, որ դա պետք է իրենց համաքաղաքացիներին, ում կյանքը վտանգի տակ է՝ օգնեն: Սակայն ուրիշ երկրներում մարդիկ իրենց նվիրած արյան դիմաց գումար են վերցնում: Քո կարծիքով այս երկու երկրներից որտեղ ավելի շատ արյուն կնվիրաբերվի՞:
Գրազ կգամ, որ նախքան իմ հարցի ավարտը, արդեն դու պատասխանը նախագուշակել ես: Նկատվել է, որ այն երկրներում, որտեղ արյուն նվիրելու դիմաց գումար են ստացել, շատ հասկանալի ձևով ավելի քիչ արյուն է հավաքվել, քան թէ այն երկրներից, որտեղ արյունը անվճար և սիրողաբար ձևով է հավաքվել: Ենթադրվում է, որ գումարի վճարումը արյան դիմաց, այն մարդկանց, որ անվճար են իրենց արյունը նվիրում՝ զայրացնում է, և խրախուսանք չի լինում նրանց համար, ովքեր գումարի դիմաց են արյուն նվիրում:
Նրանք ովքեր լավ բաները շփոթում են ապրանքի հետ, չեն կարողանում հասկանալ, թէ ինչու, երբ արյուն նվիրաբերողներին գումար է մուծվում, արյան նվիրատվությունը պակսում է: Նրանք զարմանում են այս իրականությունից, որ լավ պոտենցիալ ունեցող արյուն նվիրաբերողները, երբ իրենց արյան փոխարեն գումար է առաջարկվում, նրանք հրաժարվում են արյուն տալուց: Այդուհանդերձ այս երևույթի հասկանալը շատ հեշտ է, եթե հիշես քո ջրի մեջ ցատկելը կապիտան Գուստայի համար, երբ նա քեզանից խնդրեց, որ ցատկես ջրի մեջ, այն էլ գիշերով, որպեսզի օգնած լինես նրան՝ նավակի պարանը ազատելու համար, քո լավ և հերոս երեխայի զգացմունքը պատճառ դարձավ հաղթահարել գիշերը ծովի մեջ սուզվելու, շորերը հանելու, թրջվելու և սառը ջրի մեջ թռնելու վախը: Մեծ հավանականությամբ, եթե նա ասեր «5 եվրո կտամ ջրի մեջ սուզվելու համար» դու այդ գործը չէիր անի:
Արյան նվիրատվության համար էլ նույնն է: Արյուն նվիրաբերողներից շատերը նվիրաբերելու գաղափարից են հաճույք տանում, սակայն, եթե դրա դիմաց որոշակի գումար առաջարկվի, այդ երևույթը առևտրի վերածվելու պատճառով՝ անհետանում է հաճույքը:
Իռլանդացի գրող և բանաստեղծ «Սկար Վիլդ»-ը ասում էր. <Հոռետես մարդն այն մարդն է, որ ամեն ինչի գինը իմանում է, սակայն ոչ մի բանի արժեքը չի իմանում>: Մեր հասարակությունները մեզ բոլորիս հոռետես են դարձնում: Ոչ ոք ավելի հոռետես չէ, քան այն տնտեսագետը, որը փոխանակման արժեքը դիտում է, որպես միակ արժեք և փորձարարական արժեքը ոչ անհրաժեշտ ու ոչ կարևոր է համարում հասարակության մեջ, որտեղ ամեն ինչը գնահատվում է շուկայի չափանիշներով: Սակայն փոխանակման արժեքը ճշգրիտ ձևով ինչպե՞ս կարողացավ հաղթահարել փորձարարական արժեքին:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ