Պետությունն առաջնորդվելով սահմանադրական նորմերով՝ պետք է կարողանա արդյունավետ պայքարել մեր ազգի արժեքային համակարգի դեմ ուղղված գործողություններն ու քարոզը կանխելու ուղղությամբ: ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց Առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ:
Պարոն Սաֆարյանի խոսքով՝ նման գործողությունների հիմքում պետությունը՝ աչքի առաջ պետք է ունենա մեր ժողովրդի ազգային անվտանգության խնդիրները:
Քաղաքական գործիչը վրդովված էր օրերս Շուռնուխ գյուղում տեղի ունեցած սարսափելի դեպքից, երբ մի խումբ լգբտ-ականներ մտել էին գյուղ ու ցինիկ պահվածք դրսևորելով՝ անտեսել, արհամարհել համայնքի անդամների իրավունքները:
«Շուռնուխում տեղի ունեցած դեպքերն ամեն մի ավանդապաշտ հայի զայրույթն է առաջացնում, ի՞նչ է նշանակում գնալ ինչ-որ գյուղ, անտեսել գյուղի բնակիչների իրավուքները, աղմկել, գոռգոռոցու տարօրինակ պահվածքով խաթարել բնակիչների անդորրը: Սա նշանակում է մեկի իրավունքների գերազանցումը՝ մյուսի նկատմամբ: Եվ ճիշտ են արել գյուղի կանայք ու երեխաները, որ հաստատակամորեն կանգնել ու պաշտպանել են իրենց խաթարված իրավունքները, և որևէ մեկը չի կարող մեղադրել նրանց.
Եթե ամբողջ գյուղը միակարծիք է գյուղի ավանդույթների պահպանության հարցում, ուրեմն, որևէ մեկը չի կարող այդ գյուղում այլ բարքեր ներմուծել, որոնք ընդունելի չեն տվյալ գյուղի բնակիչների կողմից: Ապրում ենք մի այնպիսի ժամանակներում, երբ մենք պետք է գիտակցենք, թե ո՞ւր ենք գնում, այս ուղին մեզ կտանի դեպի զարգացո՞ւմ, թե՞ վերացում":
Ինչպե՞ս պայքարել, որպեսզի նման մերժելի երևույթները տեղ չգտնեն մեզանում, մեր հարցին ի պատասխան Սաֆարյանն ասաց.
«Խնդրի լուծումը սահմանված է Սահմանադրությամբ. մեկի ազատությունը չի կարող խանգարել մյուսի ազատության: Իրավապահ մարմինները պետք է օգտագործեն սահմանադրական այս նորմը: Եվ այն մարդիկ, ովքեր ունենալով կրոնական կամ սեռական տարբերվող «հատկություններ» ու փորձում են դա պարտադրել մյուսներին, ուզում են իրենց համար նպաստավոր դաշտ ստեղծել, ուրեմն, այդպիսիններին իրավապահները պետք է ասեն՝ ձեր ազատությունը սահմանափակում է այլոց ազատությանը, դուք պե՛տք է սահմանափակվեք ձեր իրավունքների մեջ և չգերազանցեք այն»:
Պարոն Սաֆարյանի խոսքով՝ միասեռականության քարոզի դեմ պայքարի գործում պետք է հստակ պետական քաղաքականություն իրականացվի.
«Սա մեր ազգային ինքնությունը, մեր ժողովրդի զարգացման առաջնթացը խաթարող երևույթ է և, այս իմաստով, պետք է ակտիվացնենք մեր առողջ հասարակությանը, պետք է օգտագործել մասսայական տեղեկատվության միջոցները, պետք է կարողանանք մեր ժողովրդին զերծ պահել այսօրինակ մարդկանց ազդեցությունից:
Միասեռականություն քարոզող կազմակերպություններն ունեն թիրախային խմբեր. գործազուրկ, վատ կրթություն, ընտանեկան վատ դաստիրակություն ստացած մարդիկ ավելի խոցելի են նրանց համար: Նրանք, այս կազմակերպություններին անդամագրվելով, երբեմն հնարավորություն են ստանում լուծել իրենց կենցաղային, նյութական խնդիրները»:
Վազգեն Սաֆարյանը հիշեցրեց Մուրացանի հայտնի խոսքը, որ պետության հզորացումը առողջ ընտանիքների մեջ է, ապա նկատեց, որ եթե չունենանք՝ առողջ, ամուր, կայուն արժեհամակարգով ընտանիք, ապա կկորցնենք մեր պետության հզորությունը, զարգացման հեռանկարը:
«Յուրաքաչյուր ժողովուրդ միշտ հպարտացել է իր պատմական արժեքներով, ավանդույթներով: Այսպես գնալով, ինտեգրվելով՝ եվրոպական, մեր ժողովրդին ոչ հարիր «արժեքների» մեջ մենք աստիճանաբար կկորցնենք նաև մեր դիմագիծը: Սա խիստ վտանգավոր եմ համարում, կարծում եմ՝ ժողովուրդը իր խոսքը պետք է ասի: Թվում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները փոքրամասնություն են կազմում, բայց շատ ագրեսիվ և ակտիվ են իրենց գործողություններում: Ամենակարևորը մեր բարոյախոսության մեջ է, այս շարժումների դեմ պայքարը պետք է լինի մեր բարոյախոսության:
Եթե հասարակությունը, ինչ-որ ախտով հիվանդացած է՝ դրա բուժման բանալին պետք է նույն այդ հասարակությունը գտնի և առողջ մարդիկ պետք է պայքարեն: Մեր հասարակական, մշակութային, քաղաքական, հրապարակային գործիչները պետք է կարողանան այս թեմաների մասին խոսել, և հասարակությանն առողջացնել»:
Ամեն ինչ արվում է հանրության մեջ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ներկայացնելու որպես խոցելի խումբ, խեղճ հալածյալներ, ուրեմն՝ ինչպե՞ս պայքարել միասեռականության քարոզի դեմ, պարոն Սաֆարյանը պատասխանեց.
«Նրանք ասում են՝ մենք փոքրամասնություն ենք, խոցելի ենք, բայց իրականում ամեն ինչ գնում է այն ուղղությամբ, որ վաղը նրանք դառնան մեծամասնություն,մենք՝ փոքրամասնություն: Այսպիսով առողջ մմտածողության մարդիկ դառնում են խոցելի»,-նշեց Վազգեն Սաֆարյանը, հավելելով, որ այն, ինչը նրանք քարոզում են՝ բնական չէ և բանականությունից հեռու է.«Հասարակությունն ակտիվ դիրքորոշում պետք է ցույց տա, և այս մարդկանց թույլ չտա, որ նրանք զարգանան: Ինչ վերաբերվում է նրանց ֆինանսավորմանը, պետք է ցույց տալ հասարակությանը թե ո՞վ, ի՞նչ աղբյուրներից է ֆինանսավորվում, ի՞նչ շահերից ելնելով է տվյալ երևույթի քարոզն անում: Ու այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա»,-եզրափալեց Վազգեն Սաֆարյանը: