Հայ կոմունիստի կոչ հայոց մայրերին` կտրիճներ են մեզ անհրաժեշտ, Միասնիկյաններ, Անդրանիկներ աշխարհ բերեք…

10 Հուլիսի 2017

“Ինչ է օրենքը, - մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան, անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան”: /Ավ. Իսահակյան/

   Հարգելի խմբագրություն, կարդացի “Իրատես-ի 2017թ. հունիսի 30-ի թիվ 49 /798/ զետեղված “Տեսնում եմ ոչ միայն իմ, այլ Ձեր և ողջ հասարակության մեղքը” հոդված հարցազրույցը 2-րդ անգամ նորանշանակ Հանրապետության գլխավոր Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Եվ ցանկանում եմ իմ` հայկումունիստիս մտահոգությունները կիսել պետության գլխավոր արդարադատի հետ: Հարցազրույցի հոդվածում նախարարի պատասխանը հավաստի էր և տեղին, մեջբերեմ -“ Որորվհետև բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ արդարությունը կայանա: Երբ յուրաքանչյուրը մտածում է, որ իրեն համար օրենքը պարտադիր չէ,բայց մյուսի համար պարտադիր է, այ այստեղ է հիմնական խնդիրը: Հարգելի ընթերցող, սխալված չեմ լինի, որ նշեմ, որ Արդարադատության նախարարը իր գիտակցական մակարդակով ոչ միայն բարձր է կանգնած մեր այսօրվա պետական չինովնիկներից այլև չեմ ժխտում, որ նա համապատասխանում է միջազգային գործիչի բարձր նորմերի պահանջներին: Իրավիճակից դուրս գալու ուղին նախարարը տեսնում է լրագրողի հարցին չպատասխանելու և էթիկապես կրթվելու հորդոր անելու մեջ. Մեջբերեմ` կրթվել, կրթվել և էլի կրթվել: Հարգելի արդարադատության նախարար, էթիկական դաստիարակության Ձեր խորհորդը ընդունելի է, բայցա ասյօր այն առաջնահերթության խնդիր չէ, ոչ էլ հրատապ կենսական պահանջ: Այ եթե դուք հուշեք իրավաբանական որ կանալներով երկրից թալանված 30 միլիարդ դրամները ետ բերենք ու ներդնենք տնտեսության մեջ, միաժամանակ փակելով 6 միլիարդ դոլարի արտաքին պարտքը: Ի գիտություն, կոմունիստները այն ետ կբերեին 1 շաբաթվա ընթացքում: պարոն նախարար, Ձեր նախորդը` տիկին Ա. Հովհաննիսյանը, ներկայիս Ազգային Ժողովի փոխնախագահը, երկու տարի ուսումնասիրելուց հետո եզրակացրեց, որ սահմանադրական նորմ է օրենքը հետադարձ ուժ չունի, թալանչիները կարող են հանգիստ վայելել գողոնը: Սրանից հետո ով փորձի, նրան կպատժենք, սակայն որն է տարբերությունը պարոն գլխավոր Արդարադատ: Եթե 1915 թ. թուրք բռնակալը ծեծելով սպանել է Վանեցյան և նրա ընտանիքի անդամներին` խլելով նրանից ոսկիները և անասունները, իսկ 1996 թվականին Անկախ Հայաստանում կոլեկտիվ տնտեսությանը պատկանող անասունները, գույքը խլում են ժողովրդից և մասնավորեցման ճանապարհով նվիրում էին ցանկալի մարդուն կամ ինքն է տնօրինում: Իսկ խավարի տիրակալի արհեստավարժ տղերքը մանկապարտեզի երեխաների պես միմյանց հրմշտելով թե ով ավելի մեծ գործարան պիտի թալանի: Իրավական դաշտում եկեք քննարկենք, որն է թուրք բռնակալի և անկախ Հայաստանի առաջին նախագահի և երկրորդ վարչապետի մշակած և հաստատած ժողովրդին պատկանող և նրա սեփականությունը հանդիսացող գույքի մասնավորեցման հետևանքները, որը այսօր թանձր մառախուղի պես նստել է հոգնած, ամեն ինչից հիասթափված հայ ժողովրդի ուսերին, որտեղ է Ձեր մարդկային խիղճը պետական այրերի, ինչպես Ալեքսանդր Շիրվանզադեն իր հերոսի կերպարով էր ասում “Խիղճդ հանձնել ես Սադայելին, հոգիդ դրել ես գրպանդ”: Պարոն Արդարադատության նախարար, միանգամայն ճշմարտացիորեն արտահայտվել է մեջբերեմ “որ տեսնում եմ ոչ միայն իմ, այլ Ձեր և ողջ հասարակության մեղքը”:  

  1995-96թթ. Պետականորեն օրինականացվեց և դրվեց թալանի հիմքը` հեռախոսակապի, կոնյակի գործարանի և ազգային ավիացիայի մասնավորեցմամբ: Եթե հայ հասարակությունը սեղմեր ատամները և տեր կագներ իրեն պատկանող արժեքներին, առաջին նախագահի և երկրորդ վարչապետի տռզած այտերին հասցներ իր շառաչյուն ապտակը, այսօր ժողովուրդը կապրեր իր երազած հասարակական սոցիալական կառուցվածքով ձևավորված Հայաստանում, չէր լինի արտագաղթ, կկայունացվեր տնտեսությունը, հայը կունենար աշխատատեղ, չէր լքի երկիրը և չէր դառնա տարաշխարհիկ գնչուն: Զարմանալի նմանություն կա միմյանց հաջորդող մեր պետական այրերի գործունեության  ու մտածելակերպի միջև:  1990 թվականին ՀՀՇ-ականները հպարտանում էին թե ջերմուկ վաճառելով հզոր Հայաստան պիտի կառուցենք: Այսօրվա Կառավարությունը հույսը կապում է Տուրիզմի հետ և աճուրդի է հանել կոմունիստների ստեղծած վերջին 47 ձեռնարկությունները: Ազգային արժեքների վաճառքը դա աղքատության վերջին ակորդն է: ԽՍՀՄ-ի փլուզումից անցեկլ է 1 քարորդ դարից ավել: Այդպես էլ մեր պետական այրերը չեն պատկերացնում առանց արդյունաբերության զարգացման երկիրը չի կարող գոյատևել, ուրիշ երկրների արտադրանքի ներկրումը դա սեփական երկրի կործանում է: Պետականորեն հաստատված թալանի հիմքի վրա անկախ Հայաստանի երկրորդ նախագահը ձևավորեց մեր ժամանակի հայկական բուրժուազիա, որոնք այնպիսի թռիչքային վերելք ունենցան ու անմիջապես մոռացան իրենց գավառական անցյալը, այդ մարդկային ցեղի “զարդարանքները” անծանոթ շրջապատում ներկայանում են, որ կրթվել և դաստիարակվել են եվրոպական ամենաճանաչված և հեղինակավոր կրթոջախներում, երբեմն շփոթելով կրթահալալիրի գտնվելու վայրը և պետության անվանումը, մոռանալով իրենց ծակ անդրավարտիքները, որոնք թողել են հայկական լեռնաշխարհի խորհրդային գյուղերում, իսկ թալանած գողոնը պահում են եվրոպական օվշորներում: Դա առաջին նախագահի պատգամներն էր արհեստավարժ տղերքին` “թալանը լավ պահեք, տիրության մեջ գողություն կա”: Տնտեսագետների պնդմամբ վերջին 9 տարիների ընթացքում երկրից կատարվել է 7,9 միլիարդ դոլարի արտահոսք և պատահական չէ, որ մարդիկ Հայաստանը չեն համարում ապահով երկրի և օտարերկրյա ներդրողները չեն գալիս Հայաստան: Հարգելի ընթերցող, մեր պատմության ընթացքում ունենցել ենք բուրժուաների դասական օրինակներ` Մարկոս Աղա Ալիմյանը /Շիրվանզադեին քաոսը/, չեր մոռացել իր գեղչկական տրեխները և սրբորեն պահում էր ոսկե սնդուկի մեջ: Հոգևոր տոների նախօրեին երեկոյան վառվող մոմերը ձեռքին իջնում է նկուղ, աղոթում է ոսկե սնդուկի մեջ խնամքով պահվող տրեխները, իսկ հռչակավոր Կարապետ պեյ Երեմյանը իր գումարներով մի մեջիթ էր կառուցել, որպեսզի մտնի ազգային ջոջերի պատվավոր խմբի մեջ և դառնա Հակոբ Պարոնյանի “Ազգային Ջոջեր” ստեղծագործության հերոսներից մեկը:

        Պարոն գլխավոր Արդարադատ, Հայաստանի բնակչության 95 տոկոսը հայտնվել է դատարանների անօրինական խարդավանքների որոգայթներում, և վարկային կազմակերպությունների մոլորեցնող խաբկանքների, ինչպես նաև պետության հետ կռվելու իր իրավունքը պաշտպանելու համար: Իսկ պետական չինովնիկները խրվել են կոռուպցիայի և կաշառակերության մեջ:

      Մեկ քարորդ դարից ավել է` մեր հողում մեզ հաջողությունների մղող դարավոր թրծվածքի բանալին չենք գտնում: Ինչ պետություն ենք կառուցել, վերջապես, որն է հայ տեսակին բնորոշ աշխարհաընկալման պետական մոդելը:

  Ոչ ոք չի կարող ժխտել, որ անկախության տարիներին մենք ազգովի բնաջնջեցինք արդարությունը, երբ նոր էր ծիլ տվել իր սաղմային շապիկի մեջ: Այսօր օգտվում ենք նրա “բարիքներից”: Չէ, հարգելի պարոն նախարար, պետք է դիմել հայոց մայրերին, դա իմ` կոմունիստիս կոչն է, կտրիճներ են մեզ անհրաժեշտ, Ալ. Միասնիկյաններ, Անդրանիկներ աշխարհ բերեք:

       Հարգելի ընթրցող, միտքս ավարտում եմ Գ. Նժդեհի թևավոր ֆրազով “Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև, հաղթական երկիր դառնալ չի կարող”: Չհեռանալով իր հայրենիքից հայը հայտնվեց օտարության և անարդարության մեջ:

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ   

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ