Ֆեոդալական ժամանակաշրջանում, ավելցուկի արտադրությունը, ինչպես որ նկատեցինք, գրքի առաջին գլխում, ցանկացած տնտեսության նախապայմանն է, մասնավորապես այս հերթականությամբ՝
Արտադրություն, Բաշխում, Պարտք, Վարկ:
Այսինքն՝ նախ գյուղացիները հողի վրա աշխատում էին և գյուղատնտեսական ապրանք էին արտադրում: Հետո ֆեոդալ տերը իր գործակալին ուղարկում էր, որ իր բաժինը վերցնի, թեկուզ ուժի միջոցով (բաշխում): Արդյունքում, տերը այն ինչից վերցրել էր՝ գոհ էր ու օգտավետ, ինչ արտադրանք որ մնար կվաճառեր փողի դիմաց, որն իրեն հնարավորություն էր տալիս որոշ բաներ գնել, ծառայողական ծախսերը կատարել և վարկեր տրամադրել ուրիշներին (պարտք - վարկ): Սակայն, երբ գետինը և աշխատանքը ապրանքի վերածվեցին, մեծ շրջադարձ տեղի ունեցավ, փոխարեն ավելցուկի՝ բաշխումը արտադրությունից հետո կատարվի, բաշխումը նույնիսկ նախքան արտադրություն կատարվեց: Ինչպե՞ս էր սա հնարավոր:
Հիշում ես, որ Անգլիայում գյուղացիներին հողերից դուրս էին հանում և փոխարինում էին ոչխարներով: Հետագայում նախկին հողագործները հողերը վարձում էին հողատերերից հանձն էին առնում բուրդ և գյուղատնտեսական ապրանքներ արտադրել, որոնք վաճառվում էին շահույթի համար, այդպիսով կարողանում էին հողատերերին վարձ ու քիչ քանակությամբ բանվորներին էլ, որ վարձում էին, աշխատավարձ վճարել: Այլ խոսքով, նախկին հողագործերը արտադրությունը էին կազմակերպում փոքր գործատուների նման, որտեղ հողատարածքները հողատիրոջից վարձում և հող չունեցող գյուղացիներին վարձում էին որպես բանվորներ:
Այս աշխատանքը ընթացքի մեջ գցելու համար, մանր գործատերերը, նախքան որևէ ապրանքի արտադրելը, մի քիչ փողի կարիք ունեին գործը սկսելու համար՝ աշխատավարձերը մուծելու, սերմեր գնելու և իհարկե հողատերերի վարձը մուծելու համար: Նկատի առնելով, որ նախկին գյուղացիները, որ գոծատեր էին դարձել երբեք, նախքան բրդային ապրանքի ծախվելը, անհրաժեշտ գումար այս գործերի համար չունեին և ստիպված էին պարտք վերցնել: Ո՞վ էր այդ փողը նրանց պարտք տալիս: Շատ դեպքերում ինքը տերը, տոկոսով փող տվողները, որոնք նրանից օգուտ կամ տոկոս էին ստանում: Բոլոր դեպքերում, պարտքը այս գործընթացի առաջին երևույթը դարձավ:
Քանի որ այն չափի փողը, որ պետք է տրվեր աշխատողներին, այն գումարը, որ պետք է տրվեր որպես հողի վարձ, և այն գումարը, որ պետք է ծախսվեր հումք կամ գործիքներ գնելու համար, բոլորը նույնիսկ նախքան արտադրությունը ճշտվում և համաձայնություն էր ձեռք բերվում, գործատուի ապագա եկամուտը ընդհանրապես ճշտվում էր՝ նախքան որևէ եկամուտի առաջացումը: Այստեղ միակ մարդը, որ չգիտեր բոլոր այս ծախսերից հետո ինչքան գումար է իր մոտ մնալու՝ գործատուն էր: Վերջապես, հիմա բաշխումը առաջնային էր, քան արտադրությունը:
Այսպես էր, որ մեծ շրջադարձ կատարվեց և պարտքը վերածվեց որպես առաջնային և արտադրության ներքին ընթացքը հեշտացնող միջոց: Սա նույնպես ցույց է տալիս, որ ինչպես շահույթը վերածվեց որպես ինքնանպատակ, որովհետև առանց շահույթի այս նոր գործատուների դասակարգը չէր կարող գոյատևել: Մտածիր, եթե հանկարծ բրդի գինը շատ իջներ կամ մի տեսակ բնական աղետի պատճառով արտադրությունը նվազեր, նրանք ոչ թէ սոված կմնային, այլ ի վերջո կմխրճվեին պարտքի մեջ, որը անկարող կլինեին վերադարձնելու: Երբ ըստ պայամանգրի, վարկի վերադարձնելու ժամկետն էր հասնում ավելի ու ավելի էին հուսահատվում: Նրանք ովքեր անկարող էին պարտքն ու պարտքի շահույթի վերադարձնել, ի վերջո դառնում էին իրենց պարտքի ու հանձն առած պարտականությունների ստրուկը: Ճիշտ դոկտոր Ֆաստուսի նման:
(Շարունակելի)