Հանրապետության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկման պահանջով արդեն 9-րդ օրը նստացույց անող «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունն այսօր ՀԾԿ հանձնաժողովի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսել:
«Գտնում ենք, որ ՀԾԿՀ անդամները պատշաճ կերպով չեն կատարում իրենց պարտականությունները, չեն պաշտպանում հասարակության շահերը: Այդ պատճառով էլ ստորագրահավաք ենք սկսել՝ պահանջելով նրանց հրաժարականը: Ընդամենը 3 րոպե է՝ սկսել ենք, բայց 3 տասնյակ ստորագրություն ունենք»,- ասել է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամը:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի՛, Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը։