«Ոտքի՛, Հայաստան» շարժումը նոր ակցիաներ է նախապատրաստում

04 Օգոստոսի 2015

Հանրապետության հրապարակում արդեն մեկ շաբաթ շուրջօրյա նստացույց անցկացնող «Ոտքի՛, Հայաստան» շարժումը քաղաքացիական անհնազանդության նոր ակցիաներ է նախապատրաստում, շարժումն արդեն ավելացրել է իր պահանջները։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականն ենք պահանջում, քանի որ տարիներ շարունակ այդ հանձնաժողովը ցույց է տվել, որ ժողովրդի շահը չի սպասարկում», ասել է նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը։

Բացի հրաժարականներից՝ շարժումը պահանջում է նաև ազգայնացնել «Հայկական էլեկտրական ցանցերը»։ Պատասխանելու են Որոտանի կասկադի վաճառքի գումարով հոսանքի սուբսիդավորման մասին վարչապետի հայտարարությանը։ Սպասում են կառավարության համապատասխան որոշմանը։

 

«Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամները ասում են, որ հրաժարականի պահանջներն ամեն շաբաթ կավելանան։ Սկսել են նաև ստորագրահավաք, որին մասնակցում են բոլոր մարզերում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ