Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը չեղարկելու պահանջով արդեն 6-րդ օրը Հանրապետության հրապարակում նստացույց անցկացնող «Ոտքի՛, Հայաստան» շարժումն այսօր փոխել է իր պահանջները:
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ շուրջ մեկ ամիս շարունակվող պայքարի հետագա քայլերի մասին։
«Օգոստոսի 1-ից իրավական ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Առ այսօր չի ընդունվել կառավարության որոշումը այդ բարձրացումը սուբսիդավորման մասին:
Ստեղծված իրավիճակում «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը անհրաժեշտ է համարում առաջ քաշել հետևյալ պահանջները.
Պահանջների քաղաքական և իրավական հիմնավորումները խորհուրդը կներկայացնի քաղաքացիներին օգոստոսի 3-ին, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում»:
Հիշեցնենք, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չեղյալ չհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից բողոքի ակցիաներ են սկսելու: Հուլիսի 27-ին նախաձեռնությունը 72-ժամյա նստացույց հայտարարեց Հանրապետության հրապարակում: Շարժումը պահանջում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման չեղարկումը:
Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը չեղարկելու պահանջով արդեն 6-րդ օրը Հանրապետության հրապարակում նստացույց անցկացնող «Ոտքի՛, Հայաստան» շարժումն այսօր փոխել է իր պահանջները:
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am