«Նաիրիտի» 2400 աշխատակիցներից 2000-ը ստացել են իրենց աշխատավարձերը, ասել է «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:
«Գործարանի աշխատակիցների արդեն 90 տոկոսը ստացել են իրենց աշխատավարձերը: Ով ինչքան պարտք ուներ, բոլորը միանգամից ստանում է, իսկ ով չի ստացել երկուշաբթի կստանա, վերջնաժամկետը երկուշաբթի է»,-ասաց Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները հինգշաբթի օրը բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ` պահանջելով վճարել աշխատավարձերը, այլապես կտրուկ գործողությունների կդիմեն: Նույն օրը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացավ, որ «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերը մոտակա մեկ-երկու օրերին կվճարեն։