Շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի ծրագիրը Գյումրիում

01 Օգոստոսի 2015

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի հետ Գյումրի է այցելել։ Վարդան Սերմաքեշը մտադիր է ներդրումներ կատարել Գյումրիում:

 «Առաջարկել է 10 մլն դոլար ներդնել Գյումրիում, ստեղծել մի կառույց, որը կֆինանսավորի բոլոր այն տնտեսական ծրագրերը, որոնք կներկայացնեն Շիրակի գործարարները միջին բիզնեսում, փոքր բիզնեսում, մեծ բիզնեսում, և ես կարծում եմ, դա կնպաստի Շիրակի մարզում տնտեսական ակտիվացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը։

Ես առաջարկել եմ, որ կառավարությունը 20 տոկոսի՝ 2 մլնի դոլարի չափով մասնակցություն ունենա։ Ընդհանուր 12 մլն դոլարով կփորձենք ֆինանսավորել այն բոլոր ծրագրերը, որոնք կներկայացնի Շիրակի գործարար աշխարհը: Եվ ամենակարևորը, որ ներդրումը լինելու է տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, 7 տարի ժամկետով: Նման ցածր տոկոսադրույք չկա որևէ բանկում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը Գյումրիում 300 աշխատատեղ բացելու խոստում է տվել, վստահեցնելով, որ ամեն ինչ անելու է Շիրակի մարզում տնտեսությունն ակտիվացնելու համար:

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ