Պետական եկամուտների կոմիտեի կազմում ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ ապրիլի 19-ին գումարվել է Էլեկտրոնային կառավարման խորհրդի նիստ: Շեշտելով հարկային և մաքսային համակարգերում էլեկտրոնային գործընթացների կայացման կարևորությունը` հատուկ անդրադարձ է կատարվել արդյունավետության բարձրացման խնդրին, որի լուծմանը պետք է ուղղվի խորհրդի աշխատանքը: Նկատելով, որ տնտեսվարողների ներկայացրած հաշվարկ-հաշվետվությունների շուրջ 90%-ն ստացվում է էլեկտրոնային եղանակով` Հ. Հովսեփյանը նշել է, որ ձեռքբերումներն այդքանով չեն սահմանափակվելու. «Էլեկտրոնային կառավարման խորհրդի նիստը պարբերական բնույթ է կրելու` հնարավորություն ընձեռելով վեր հանել և լուծել ծրագրերի արագ իրագործումը խոչընդոտող ընթացիկ հարցերը, որպեսզի համակարգում գործընթացները սահուն իրականացվեն: Ընդ որում, խնդիրների ուսումնասիրման նպատակով գործում է օպերատիվ շտաբ»: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված՝…
2018-ին Իրանի եւ Հայաստանի միջեւ 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գիծը պետք է լարման տակ դրվի։ Այս մասին ապրիլի 13-ին լրագրողներին ասել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։ Նրա խոսքով՝ աշխատանքներն արդեն սկսվել են, ֆինանսավորման հետ կապված հարցեր չկան։ Նոր գծի շահագործումը թույլ կտա էլեկտրաէներգիայի համակարգը հարավային ուղղությամբ ուժեղացնել մինչեւ 1200 ՄՎտ (ներկայումս 350)։ Հիշեցնենք, որ Իրան-Հայաստանի 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծի շինարարության մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2015թ. օգոստոսին Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ Իրանի արտահանման զարգացման բանկի միջեւ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 107.9 մլն եվրո։
Իրանի եւ Վրաստանի միջեւ էլեկտրաէներգիայի հոսքը կանցնի Հայաստանի տարածքով։ Այս մասին ապրիլի 13-ին լրագրողներին ասել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ ելույթ ունենալով Երեւանում Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի էներգետիկայի նախարարների հանդիպման ավարտին։ Նրա խոսքով՝ Վրաստանն ամռանը ցանկանում է էլեկտրաէներգիա մատակարարել Իրան, իսկ ձմռանը՝ հետ ստանալ։ Գործարքը շահավետ է բոլոր 3 կողմերի համար։ Ամռանը Իրանը էլեկտրաէներգիայի պակաս է զգում օդափոխման համակարգերի պատճառով հոսանքի մեծ ծախսերի հետ կապված։ Իսկ Վրաստանում տարվա այդ եղանակին գետերի հորդացումից հիդրոէներգիայի ավելցուկ է լինում։ Շահում է նաեւ Հայաստանի բարձր լարման ցանցը, որը տարանցիկ ճանապարհ է ապահովում։ «Իհարկե ծավալները փոքր են, եւ չեն կարող մեծ…
Գառնեցիները փակել են Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը: Վաղ առավոտից նրանք բողոքի ցույց են իրականացնում` կառավարությունից պահանջելով դադարեցնել Ազատի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները եւ դուրս հանել տեխնիկան: Մի քանի ժամ տեւած ցույցի արդյունքում շինարարական աշխատանքները դադարեցվել են, սակայն տեխնիկան դեռեւս դուրս չի բերվել տարածքից, պատմում էր Գառնիի բնակիչներից Արմեն Հարությունյանը: «Ճանապարհը փակ է մնալու այնքան ժամանակ, մինչեւ տեխնիկան էլ դուրս հանեն տարածքից, եւ մեր հարցին վերջնականապես լուծում տան: Ազատ գետից ջրի դուրսբերումը կհանգեցնի գետի ցամաքման, մարդիկ այլեւս չեն կարողանա իրենց այգիները, հողատարածքները ոռոգել, ամբողջ տարածքը անապատի կվերածվի, մարդիկ կթողնեն կարտագաղթեն: Մենք դա թույլ տանք չենք կարող»,- նշեց Արմեն Հարությունյանը:

ՊԵԿ նախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Ողջունելով հյուրին՝ ՊԵԿ նախագահը կարևորել է չինացի գործարարների համար Հայաստանի ներդրումային գրավչության մակարդակն առավել բարձրացնելու առաջնայնությունը. «Ձգտելու ենք բարձրացնել ներդրողների համար նպաստավոր միջավայրի ապահովմանն ուղղված համալիր քայլերի արդյունավետությունը՝ ՊԵԿ-ի գործունեությունն աննկատ դարձնելու նպատակով հարկային և մաքսային գործառույթների իրականացման մեխանիզմների կատարելագործմամբ բարենպաստ պայմաններ առաջարկելով ինչպես հայաստանյան, այնպես էլ մեր երկիրն ընտրող օտարերկրյա գործարարների համար»: Դեսպանը ողջունել է ՊԵԿ նորանշանակ նախագահի որդեգրած քաղաքականությունը և ընդգծելով երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների կառուցողական բնույթը՝ կարևորել է նաև տնտեսական հարթակում գործընկերության սերտացմանը նպաստող պայմանների ստեղծումը:…

KfW բանկի ոռոգման թիմի այցը ՋՏՊԿ

Մարտի 22-ին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանն ընդունել է գերմանական KfW բանկի պատվիրակությանը հետևյալ կազմով՝ Դանիելա Բեսե-ոռոգման ծրագրերի հայաստանյան պատասխանատու, Թոմաս Վոլֆ-KfW բանկի ինժեներ, Զառա Չատինյան-KfW բանկի երևանյան գրասենյակի պատասխանատու: Այցի նպատակն էր ՋՏՊԿ-ի հետ քննարկել հետևյալ հարցերը. Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքը, Կապսի ջրամբարի կառուցման տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրությունների և կառուցապատման աշխատանքների ապահովագրության հետ կապված խնդիրներ, Կապսի ջրամբարի կառուցման շրջանակներում ջրերի համապարփակ կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի հետ կապված հարցեր: Կապսի ջրամբարը «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» ծրագրի մեկ բաղադրիչն է: Այս ծրագիրն առանձնանում է նրանով, որ, լինելով ջրամբարաշինության ծրագիր, իրենում ներառում է նաև ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման բաղադրիչ:…
Արձագանքելով մամուլի հրապարակումներին՝ ՀՀ ԳՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է մարտի 17-21-ը ցրտահարության ռիսկերը նվազեցնելու նպատակով հանրապետության հողօգտագործողներին ինտենսիվ ոռոգում իրականացնելու համար հատկացված ոռոգման ջրի վերաբերյալ: Նշված օրերին հանրապետության հողօգտագործողներին, ըստ նախապես ներկայացված հայտերի, ոռոգման ջուր է հատկացվել հետևյալ ուղղություններով և հետևյալ քանակներով. Ազատի ջրամբարից Արտաշատի մայր ջրանցքով 2 օրվա ընթացքում տեղափոխվել է 1250.0 հազ.խմ ջուր. 1․31-րդ դիտակետից՝ 6.0 խմ/վրկ ելքով, 2․Դվինի ջրանցքով՝ մինչև 1.2 խմ/վրկ ելքով: Նշված ջուրը մատակարարվել է Արտաշատի և Վեդու տարածաշրջանների շուրջ 800 հա պտղատու այգիների հողօգտագործողներին: Ստորին-Հրազդանի ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 1040.0 հազ.խմ, 3.0 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Էջմիածնի տարածաշրջանի շուրջ…
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լրատվության տարբեր աղբյուրներով տեղեկացնում է հանրապետության հողօգտագործողներին սպասվելիք ցրտահարությունների վտանգի և դրա կանխարգելման գործողությունների վերաբերյալ: Նկատի ունենալով, որ այգեգործության պրակտիկայում ցրտահարության դեմ պայքարի փորձարկված կանխարգելող միջոց է հանդիսանում այգիների առատ ոռոգումը, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն հանձնարարել է հանրապետության ջուր օգտագործող ընկերություններին այդ օրերին գյուղացիական տնտեսություններն ապահովել ոռոգման ջրով: Կոմիտեում ստեղծվել է աջակցող խումբ, բացվել է հեռախոսային «թեժ գիծ»: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 54-06-14, 54-06-15 հեռախոսահամարներով: ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի լրատվական բաժին
Մարտի 16-ին, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության ներկայացուցիչներ, գլխավոր տնօրենի տեղակալ տիկին Մարիկա Գերակիին և միջազգային կապերի գծով հայաստանյան ծրագրերի պատասխանատու պարոն Ֆրանսուա Լա Ֆորեին: Հիշեցնում ենք, որ «Վեոլիա» ընկերությունը «Երևան Ջուր» կազմակերպության միջոցով իրականացնում է Երևան և Եղվարդ քաղաքների ու մայրաքաղաքամերձ 29 գյուղական համայնքների ջրամատակարարում և ջրահեռացում: Ընկերությունը, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում հայտարարված մեկ վարձակալի ընտրության մրցույթը, առավել հաճախակի է դարձրել իր այցելությունները Հայաստան թե ընթացիկ աշխատանքների որակի վերահսկման և թե ապագա մրցույթի նախապատրաստման հետ կապված: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հատկապես վարձակալության տրվելիք գույքի հետ…
ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը մարտի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսի հետ: Խոսելով համակարգում գրանցված առաջընթացի մասին` միաժամանակ ՊԵԿ նախագահն ընդգծել է շարունակական զարգացման անհրաժեշտությունը և շեշտել այդ հարցում ԱՄՀ աջակցության կարևորությունը. «Հարկային ու մաքսային համակարգերն այն ոլորտներն են, որոնք նորագույն մոտեցումների տեղայնացմամբ պետք է ժամանակին համընթաց քայլեն` առկա հարցերին տալով հրատապ լուծումներ»: Հ. Հովսեփյանի հավաստմամբ, կոմիտեն պայքարելու է չհարկվող շրջանառության դեմ` պահպանելով հարկային դաշտում հավասարության սկզբունքները. «Քայլեր ենք կատարելու իրական ՓՄՁ-ներին խոշոր բիզնեսից տարանջատելու ուղղությամբ` այդպիսով վերջիններին հնարավորություն ընձեռելով գործունեություն իրականացնել առավել կանխատեսելի բիզնես միջավայրում: Միաժամանակ դիտակետում է լինելու խոշոր բիզնեսը,…
Ցորենի ալյուրի պարտադիր հարստացման հարցի վերաբերյալ Հանրային խորհուրդը բազմաթիվ քննարկումներ է անցկացրել ինչպես շահագրգիռ կողմերի և մասնագետների հետ, այնպես էլ ՀԽ փոքր խորհրդի նիստերի ընթացքում: Հաշվի առնելով, որ հարցի լուծման հիմնական բաղկացուցիչ մասն է կազմում գիտական կողմը, Հանրային խորհուրդը դիմել է նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, որպեսզի ակադեմիայի գիտական կենտրոններում ևս հարցը քննարկվի և ներկայացվի դիրքորոշում։ Հանրային քննարկումներից և բազմաթիվ կարծիքներ լսելուց հետո հարցի վերաբերյալ ձևավորվել է ՀԽ ընդհանուր եզրակացությունը. Նպատակահարմար և հիմնավորված չէ ծրագրի իրականացման մեթոդը, որով բնակչության թիրախային խմբի առողջական խնդիրն առաջարկվում է լուծել ողջ բնակչության ներգրավման միջոցով: Մինչդեռ բնակչության որոշակի շերտի համար դա կարող է վնասակար լինել,…