Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների՝ Հայաստանում գործազրկությունը կազմում է 20%։ Որոշ աղբյուրներ նշում են, որ այդ թիվը հասնում է 30%-ի: Ամենայն հավանականությամբ իրական թիվը գերազանցում է 30%-ը։Գործազրկությունն առավել շատ է հասարակության որոշ խմբերի շրջաններում, օրինակ կանանց, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, մարզերի բնակիչների, բարձրագույն կրթություն չունեցող անձանց: Սա մեծ խնդիր է․ բոլորը գիտեն դրա մասին, բոլորը այս կամ այն չափով զգում են դրա հետևանքները։ Անդադար լսում ենք, որ պետությունը գործազրկության խնդիրը միշտ դասում է առաջնահերթությունների շարքին՝ «ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ հայտարարում ենք, որ այս խնդիրը լուծել է պետք»: Իսկապես և՛ քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերում, և՛ կառավարության ներկայացրած բոլոր տարիների ծրագրերում…
Արդարության մասին պատկերացումներն, իհարկե, տարբեր են, բայց մի հանրությունում, որտեղ սոցիալական արդարությունն ամրագրված է սահմանադրության մեջ և որտեղ 2018թ. կառավարության ծրագրով նպատակ է սահմանվել «քաղաքացիների արժանապատվության ու երջանկության համար նպաստավոր պայմանների ստեղծումը», կարծում էի՝ պրոգրեսիվ հարկման համակարգից անցումը համահարթ համակարգի անգամ չէր էլ կարող օրակարգ մտնել: Ինչո՞ւ: Փաստ է, որ ավելի քիչ եկամուտ ունեցող մարդիկ ստիպված են լինում իրենց եկամտի հիմնական մասնաբաժինը ծախսել առաջին անհրաժեշտության կամ գոյատևման ծախսերի համար՝ վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, տան վարձակալության վճար տալ, գնել սնունդ և հիգիենայի պարագաներ, եթե տանը կան երեխաներ կամ ոչ աշխատունակ անձինք, ապա հոգալ նաև նրանց սննդի, հագուստի, ուսման հետ կապված ծախսերը……
Անցած՝ ՄԱԿ-ի 2018-ի ջրի համաշխարհային շաբաթը կենսական պահն է կարեւորելու Հայաստանի ջրային անվտանգությունը, նրա անվտանգ հուսալի մատակարարման եւ պաշտպանման հնարավորությունները: Պահպանելով ջրային աղբյուրները լայնածավալ դեգրադացումից` աղտոտվածության նվազեցման ճանապարհով եւ վերականգնելով հանրապետության ջրային անվտանգությանը՝ դրանով նպաստում ենք հանրապետության տնտեսական եւ մարդկային զարգացմանը՝ ներառյալ հանրային առողջությունը, կայուն աշխատատեղեր ստեղծելը և բազմաթիվ այլ մարտահրավերների դիմակայումը: Զարգացող երկրների հիվանդությունների գրեթե 80 % կապված է ջրի որակի հետ, եւ աշխարհում 2.1 միլիարդ մարդկանց մոտ բացակայում է անվտանգ խմելու ջրից օգտվելու հնարավորությունը: Սեւանա լիճը քաղցրահամ ջրի միակ ռազմավարական աղբյուրն է ամբողջ տարածաշրջանում եւ Հայաստանում։ Այն ապահովում է Հայաստանի խմելու եւ ոռոգման ջրի շուրջ 80%-ը: Առավոտ օրաթերթում…
Bloomberg պարբերականը կազմել է Եվրոպայում զբոսաշրջության արագ տեմպերով աճ արձանագրող երկրների տասնյակ, որում հայտնվել է նաև Հայաստանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը զրուցել է Cox & Kings զբոսաշրջային ընկերության ամերիկյան մասնաճյուղի տնօրեն Ուորեն Չանգի հետ, ով բացահայտել է Եվրոպայում այն 10 երկրները, որտեղ զբոսաշրջությունը զարգանում է արագ տեմպերով: Ուորեն Չանգը տասնյակը ներկայացրել է՝ հիմնվելով երկրներում զբոսաշրջության ոլորտի տարեկան աճի տվյալների վրա: Խոսելով Հայաստանի մասին ՝ նա նշել է, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի տարեկան աճը կազմել է 18.65 տոկոս: Ուորեն Չանգը 2019թ. ճամփորդական հետաքրքիր ուղղություններից մեկը համարում է Հայաստանը: Նա հայտնել է, որ Cox & Kings ընկերությունը պլանավորում է առաջիկա մի…
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանում 2018թ.-ի առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 2,5%։ Ամենաշատը թանկացել է կարագը՝ 33,6%-ով, տավարի միսը՝ 21,6%-ով, խոզի, ոչխարի և այծի միսը՝ 19,2%-ով, ձուկն ու ծովամթերքը՝ 11,4 %-ով, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը՝ 4,2%-ով, իսկ 8 ամսվա կտրվածքով էժանացել են՝ շաքարավազը՝ 11,9%-ով, հավկիթը՝ 9,6%-ով, մրգերը՝ 2,5%-ով, բանջարեղենը՝ 7%-ով։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ վերջին 17 տարվա ընթացքում 47 միլիարդ դոլարի ապրանք է ներմուծվել Հայաստան, իսկ արտահանումը կազմել է 17 միլիարդ դոլար, այսինքն՝ բացասական հաշվեկշիռը կազմել է 30 միլիարդ դոլար, և սա այն դեպքում, երբ…
Հայաստանում վերջին տասը տարում մանկական մահացության ցուցանիշը կրճատվել է մոտ մեկ երրորդով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 6-ին Երևանում մեկնարկած Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային համաժողովի բացմանն իր խոսքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ Հայաստանը դասվում է աշխարհի ցածր մանկամահացություն ունեցող երկրների շարքում: «Սա արդեն լուրջ ձեռքբերում է և այդ գործում մեծապես կարևոր է ոչ միայն մանկական վիրաբույժների դերը, այլև համաժողովների, հանդիպումների շնորհիվ ջանքերի մեկտեղումը»,-ասաց նա: Թորոսյանը նշեց, որ Հայաստանում ևս մանկական վիրաբուժությունը զարգացում է ապրում: «Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ ծանր, անխուսափելի մահվան ելքերով վիրաբուժական դեպքերն այսօր ունենում են բարենպաստ ավարտ: Բայց,…
Երեւանի մետրոպոլիտենի նոր կայարանների անհրաժեշտության մասին վերջին տարիներին պարբերաբար բարձրաձայնվել է թե՛ հասարակության, թե՛ տարբեր իշխանությունների կողմից։ Բացառություն չեն նաեւ ներկայիս իշխանությունները։ Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահ Ավետիք Էլոյանը հանդիպումներ է ունենում ոլորտի մասնագետների հետ՝ մետրոպոլիտենի զարգացման հեռանկարները հասկանալու համար։ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը «Մետրոշին», այժմ՝ «Արթուն» ընկերության ղեկավարի հետ օրեր առաջ հանդիպել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հետ եւ նրան ներկայացրել մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման հնարավոր տարբերակները։ Աջափնյակի կայարանի կառուցման համար «Արթուն» բաց բաժնետիրական ընկերությունը ներկայացրել է 4 տարբերակ, որոնք ելնում են կառավարության այսօրվա հնարավորություններից։ «Եվ այդ նոր կայարանի կառուցումը հիմնավորվում…
Պետությունն առաջնորդվելով սահմանադրական նորմերով՝ պետք է կարողանա արդյունավետ պայքարել մեր ազգի արժեքային համակարգի դեմ ուղղված գործողություններն ու քարոզը կանխելու ուղղությամբ: ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց Առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ: Պարոն Սաֆարյանի խոսքով՝ նման գործողությունների հիմքում պետությունը՝ աչքի առաջ պետք է ունենա մեր ժողովրդի ազգային անվտանգության խնդիրները: Քաղաքական գործիչը վրդովված էր օրերս Շուռնուխ գյուղում տեղի ունեցած սարսափելի դեպքից, երբ մի խումբ լգբտ-ականներ մտել էին գյուղ ու ցինիկ պահվածք դրսևորելով՝ անտեսել, արհամարհել համայնքի անդամների իրավունքները: «Շուռնուխում տեղի ունեցած դեպքերն ամեն մի ավանդապաշտ հայի զայրույթն է առաջացնում, ի՞նչ է նշանակում գնալ ինչ-որ գյուղ, անտեսել գյուղի բնակիչների իրավուքները, աղմկել, գոռգոռոցու տարօրինակ…

Արդիականացման Խորհրդային նախագիծը (Մաս 1)

Այն երկրները, որ արդիականացումից հետ են մնացել, մի կերպ իրենց պետությունները աշխատում էին արդիականացնել տարբեր միջոցներով: Հայերս ի՞նչ տեղում էինք գտնվում ու ի՞նչ ճանապարհներ ենք անցել: Գիտնական Լևոն Զեքյանը այս կապակցությամբ աշխատություն է կատարել ու հրատարակել իր աշխատությունը: Նա հայերի արդիականացումը բաժանում է մի քանի փուլերի. Առաջին փուլը ըստ նրա՝ նախապատրաստական շրջանն է, որը սկսվում է առաջին տպագիր գրքերից: Տպագիր գիրքը, երբ գրվում է, տարածվում է այն և դա եղել է հայերի մոտ: Հաջորդ փուլը հայկական կապիտալիզմի ծաղկումն է, դա նոր Ջուղան է, այդտեղ արևմտյան կապիտալիզմը ծաղկում է և այդտեղից մեծ ընթացք է ունենում: Այդ փուլը հասնում է մինչև Մխիթարյանները:…
Ժանակակից կապիտալիզմի պատմությանը կարելի է դիտել մի քանի փուլերով: Առաջին փուլը կապիտալիզմի ոսկե շրջան է կոչվում, որը սկսվեց 1940 թ. տասնամյակի վերջերից ու ավարտվեց 1970-ականներին: Այսինքն, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո և վերանորոգումների շրջանում: Այս փուլը կամ շրջանը կոչվում է նաև «Կինեզի» փուլ կամ շրջան, որը հավատարիմ էր ամբողջովին զբաղվածության և ուշադիր լինելուն պետական հաստատություններին, սեփականության և պետական օրենքներին, ազգային ու միջազգային մակարդակներով, նպատակ ունենալով ապահովել կայուն տնտեսական աճ և դեմն առնել եկամուտների անհավասար ավելացմանն ու հարստության կուտակմանը, որոշակի չափից և դրա չափի սահմանի ճշտումը: Երկրորդ փուլը կոչվում է «անհսկելի կապիտալիզմ», որը սկսվեց 1970 թ.-ից հետո և առաջին շրջանի հակառակն…