Բյուրոկրատիա, Բանակ և Հոգևորականություն Պարտք, փող, հավատք և պետություն, բոլորը ձեռք ձեռքի տված առաջ են գնում: Առանց պարտքի, գյուղատնտեսության ավելցուկի կառավարումը հնարավոր չէ: Փողը պարտքի առաջացմամբ զարգացավ: Սակայն, որպեսզի փողը արժեք ունենա, մի կառույց, այսինքն պետությունը պետք է դա վստահելի դարձներ: Երբ խոսում ենք տնտեսության մասին, այն ինչ նրա մասին ասում ենք սա է, որ ավելցուկ առաջացող հասարակությունում գոյություն են ունենում բարդ հարաբերություններ: Այս հարաբերությունների ուսումնասիրությամբ՝ հասկանում ենք, որ առանց ավելցուկի առաջացման՝ պետությունը երբեք չեր կարող գոյանա, որովհետև պետության համար պահանջվում են բյուրոկրատներ՝ ընդհանուր հարցերը կազմակերպելու, ոստիկանատուն, որը պետք է պահպանի սեփականություններն ու ապահովի կարգ ու կանոնը և լավ կամ…
Հնագետների միջոցով տեղեկանում ենք, որ առաջին գրությունները հայտնաբերվել են Միջագետքում, Իրաքում և այսօրվա Սիրիայում: Ի՞նչ էին գրանցում այս գրությունները: Գրանցվում էր հացահատիկների չափը, որ յուրաքանչյուր հողագործ պահում էր ընդհանուր պահեստում: Սա շատ բնական էր: Յուրաքանչյուր հողագործի համար առանձին պահեստ կառուցեը ավելցուկ հացահատիկի պահելու համար շատ դժվար գործ էր: Ընդհանուր մի պահեստի գոյությունը մի պահակով, որտեղ բոլորը կարող էին օգտվել՝ գործը հեշտացնում էր: Սակայն նման մի համակարգ պահանջում էր, որ մի տեսակ ստացական լինի, որը ցույց տար, թէ այս ինչ մարդը այսքան դրամի չափով հացահատիկ է պահեստում պահել տվել: Իրականում գրությունը սկզբում նրա համար ստեղծվեց, որ այս հաշվապահական արխիվը պահպանվի, որպեսզի…
Ավելի քան 82 հազար տարի առաջ, մեր նախահայրերը մեծ թռիչք ունեցան՝ օգտվելով ձայնալարերից՝ մենք ձեռք բերեցինք խոսելու ունակություն: Դրանից 70 հազար տարի հետո (Այսինքն 12 հազար տարի առաջ) երկրորդ մեծ թռիչքը կամ զարգացումը տեղի ունեցավ, մեզ հաջողվեց հողի վրա վար ու ցանք անել: Խոսելու ունակություն ձեռք բերելը, սնունդ պատրաստելը և օգտվելը բոլոր այն բարիքներից, որ բնությունն է մեզ տրամադրում բնական ձևով (Որս, ձուկ, պտուղներ և այլն) մի երևույթի առաջացման պատճառ դարձան, որը այսօր կոչում ենք տնտեսություն: Այսօր 12000 տարի անցել է այն ժամանակվանից, երբ մարդը ստեղծեց հողագործությունը: Շատ պատճառներ կան, որ այդ պահը վերաճանաչելու՝ որպես պատմական պահ: Առաջին անգամ մարդը…
Շուկան մի բան է, իսկ տնտեսությունը մի ուրիշ բան Արևմտյան ապահով փուչիկում, որի մեջ դու մեծանում ես, մեծերի մեծ մասը քեզ կասեն, որ աղքատ երկրները իրենց թույլ տնտեսության պատճառով են աղքատ, որը հայտնի չի ի՞նչ է նշանակում: Նրանք նույնպես կասեն աղքատ են, որովհետև ոչ մի բան չունեն վաճառելու համար, այսինքն ոչ մի բան չունեն շուկային ներկայացնելու համար: Այդ իսկ պատճառով, որոշել եմ քեզ հետ խոսեմ այն բանի մասին, որը կոչվում է տնտեսություն: Քո և իմ աշխարհում, բոլոր այն վեճերը, այն մասին, թէ ինչո՞ւ են որոշները աղքատ ու որոշներն էլ զզվելի ձևով հարուստ են, կամ ինչո՞ւ է մարդը ոչնչացնում մեր մոլորակը,…
Նոյեմբերի 13-ին Ազգային Ժողովում 2019թ․ պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Հայաստանում մտահոգիչ է եկամուտների աճող անհավասարությունը։ Իսկ նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը e-draft.am կայքում հրապարակեց Համահարթ 23 տոկոսանոց եկամտահարկի մասին փոփոխությունների նախագիծը, ինչի արդյունքում էլ ավելի կխորանա ճեղքվածքը հարուստների և աղքատների միջև։ Ես որոշել էի լռել մինչև ընտրությունների ավարտը, սակայն այս պայմաններում դա այլևս անհնար է և հետո կարող է ուշ լինել։ Հեղափոխության ձախողումը կլինի բոլորիս՝ հեղափոխական ուժերի ձախողումը։ Այդ իսկ պատճառով պետք է ամեն ինչ անել, որպեսզի նոր կառավարությունը չսպառի ստեղծված ռեսուրսը։ Ես այն մարդկանցից եմ, ովքեր քննադատել են ներկայիս կառավարող ՔՊ-ին, երբ դա խիստ…
Եանիս Վարուֆաքիսը Հունաստանի հայտնի տնտեսագետներից ու քաղաքական գործիչներից է, ծնվել է 1961 թվականին, 2015 թվականի հուլիս ամսից եղել է Հունաստանի ֆինանսների նախարար, եղել է Հունաստանի «Սերիզա» շարժման և խորհրդարանի անդամ: Ֆինանսների նախարարությունից հրաժարվել է և ներկայումս մեծ դերակատարություն ունի նեոլիբերալիստական ու մարդու կողմից շահագործման քաղաքականության դեմ տարվող պայքարում, հատկապես «Եվրոպական Գարուն» շարժման շրջանակներում: Նա դեմ է Եվրոխորհրդի շահադիտական ու կոշտ տնտեսական խնայողության քաղաքականությանը: Վերջերս մի գիրք է հրատարակել, որի վերնագիրն է "Խոսք աղջկաս հետ տնտեսության մասին", որտեղ հասարակ լեզվով աշխատել է բացատրել ժողովուրդների անհավասարությունը և տնտեսության դերը այդ ուղղությամբ: Կաշխատենք կարճ նյութերով ներկայացնել այդ գրքում տեղ գտած նրա մոտեցումների մի…
Հեղափոխականից` վարչապետ. Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է` ինքը չի փոխվել. շվեյցարական RTS ռադիոկայան
Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ, Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հեղափոխել իր երկրի տնտեսությունը` պահպանելով հավասարակշռություն Ռուսաստանի և Եվրոպայի միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է շվեյցարական RTS ռադիոկայանը, որի լրագրողը Նիկոլ Փաշինյանին հանդիպել է Դավոսի տնտեսական համաժողովում: «Նիկոլ Փաշինյանը իր նոր` վարչապետի պաշտոնին պատշաճող կոստյումով, մեծ պատվիրակության ուղեկցությամբ, շրջում է Համաշխարհային տնտեսական համաժողովի միջանցքներով: Մի քանի ամիս առաջ այդ նույն մարդը` նախկին լրագրող` զինվորական համազգեստով, գլխարկով և ուսապարկով, ճառով էր դիմում ամբոխին` Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Իր խաղաղ բնույթի համար «Թավշյա հեղափոխություն» անունը ստացած ժողովրդական շարժումը, նրան հասցրեց վարչապետի կարգավիճակի: Ընդդիմության առաջնորդից` կառավարության ղեկավար, Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է RTS-ին,…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներով ու քննարկումներով բավական հագեցած է համարում Դավոս կատարած այցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ռուսական «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկվում են կոնկրետ գաղափարներ: «Դավոսը լավ հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրների ղեկավարները բիզնես ոլորտի ներկայացուցիչները հանդիպում են, տարբեր քննարկումներ են անցկացնում: Ես հանդիպել եմ Ռուսաստանի և այլ երկրների գործարարների հետ: Հանդիպումներ եմ ունեցել եվրոպական և ասիական մի շարք երկրների ներկայացուցիչների հետ: Ես այնտեղից բերել եմ կոնկրետ գաղափարներ, որոնք հետագա քննարկումների կարիք ունեն: Մասնավորապես, կա գաղափար՝ կապված Իրան-Հայաստան սահմանին «Մարիոթ» հյուրանոց բացելու հետ: Քանի որ «Մարիոթ»-ի քաղաքականությունն այնպիսի է, որ նրանք չեն…
24 TV-ի զրույցը Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ
Հայաստանի կառավարության գործունեության առաջիկա հինգ տարիների ծրագրի շրջանակներում ամեն ինչ արվելու է, որ ներդրումները ՀՆԱ-ի նկատմամբ հասնեն 23-24 տոկոսի: Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ որքան ներդրումներ են սպասվում 2019թ.-ին: Ըստ Խաչատրյանի՝ գոյություն ունեցող տնտեսավարող սուբյեկտները շարունակաբար վերազինում են իրենց արտադրությունը, և դա այն շարժիչն է, որ պետք է ապահովի երկարաժամկետ կայուն զարգացումն ու մրցունակությունը տվյալ կազմակերպության շուկայում: «Ցանկացած տնտեսական միավոր, անկախ ոլորտից, շարունակաբար իրականացնում է այդպիսի ներդրումներ: Երբ մենք խոսում ենք ներդրումների մասին՝ հատկապես կարևորում ենք նոր ներդրումային ծրագրերի իրականացումը. դրանք բազմաթիվ են և վերաբերում են տարբեր…