Այսօր «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը համախմբման հայտարարություն է ուղղել բոլոր ընդդիմադիրներին։ Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը։ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման հայտարարությունը՝ ուղղված ընդդիմադիր ուժերին Էներգետիկ ոլորտում ճչացող չարաշահումների բացահայտումները փողոց դուրս բերեցին հազարավոր մարդկանց։ Բաղրամյան պողոտան շրջափակած երիտասարդության մի մասը թեպետ փորձում էր բողոքի ակցիան պահել առաջ քաշած սոցիալական պահանջների շրջանակում, սակայն այդ օրերին կրկին վեր հառնվեց իշխանափոխության ուրվականը։ Այդ հանգամանքը պատճառ դարձավ, որ Բաղրամյան պողոտայից հետո սկսեց ձևավորվել նոր քաղաքացիական շարժում՝ հանուն մեր երկրում արմատական բարեփոխումների։ Մենք ուզում ենք, որ Հայաստանում․ – իշխանությունը մաքրվի հանցագործներից, – թալանածը վերադարձվի ժողովրդին, – երկրում հաստատվի արդարադատություն, – Հայաստանի Հանրապետությունում բացառվի քաղբանտարկյալ, հասկացությունը և…
Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարությունից խնդրել է թույլատրել նախարարությանն օգտագործելու նախարարության արտաբյուջետային հաշվից 1 միլիարդ դրամ՝ Հայաստանում պետպատվերով սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի համար: Այս որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացը որակյալ կազմակերպելու և նշված խմբերին մատուցված ծառայությունները լիարժեք ֆինանսավորելու կարևորությունից, նշել է նախարարը: Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը նպատակ ունի կրճատելու սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը: Ծրագրի շրջանակներում դիմող անձանց կյանքի ցուցումներով իրականացվում է մեկ ոչ դեղապատ ստենտի տեղադրում` սրտամկանի սուր ինֆարկտի պայմաններում: Ծրագրի շրջանակներում…
Հանրապետության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկման պահանջով արդեն 9-րդ օրը նստացույց անող «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունն այսօր ՀԾԿ հանձնաժողովի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսել: «Գտնում ենք, որ ՀԾԿՀ անդամները պատշաճ կերպով չեն կատարում իրենց պարտականությունները, չեն պաշտպանում հասարակության շահերը: Այդ պատճառով էլ ստորագրահավաք ենք սկսել՝ պահանջելով նրանց հրաժարականը: Ընդամենը 3 րոպե է՝ սկսել ենք, բայց 3 տասնյակ ստորագրություն ունենք»,- ասել է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամը: Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի՛, Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը։
Հայաստանի պետական գույքի կոմիտեն նախապատրաստում է «Հայփոստ» ՓԲԸ ազգային փոստային օպերատորի սեփականաշնորհման գործընթացը։ Սակայն դեռևս որոշված չէ, թե ինչպես պետք է իրականացվի սեփականաշնորհումը։ Այն սեփականաշնորհվելու է անմիջական վաճառքի ձևով, մրցույթի թե աճուրդի միջոցով, պետք է որոշի կառավարությունը։Կառավարությունը նաև պետք է ընտրի փոստի ակտիվների գնահատման ընկերությանը, հայտնել է ՀՀ կառավարությանը կից պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավար Արման Սահակյանը։ Ներկայում հանրապետության փոստային ցանցում ընդգրկված է 885 փոստային բաժանմունք, որոնք ծառայում են ավելի քան 750 հազ․ հասցեի։ Հիշեցնենք, որ 2008 թ․ «Հայփոստը» հանձնվել էր «Հայփոստ Տրաստ Մենեջմենթ» ընկերության հավատարմագրային կառավարմանը, որը վերահսկում է արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը։ Փոստի 100% բաժնետոմսերը մնում են պետությանը։ Հավատարմագրային…
Հանրապետության հրապարակում արդեն մեկ շաբաթ շուրջօրյա նստացույց անցկացնող «Ոտքի՛, Հայաստան» շարժումը քաղաքացիական անհնազանդության նոր ակցիաներ է նախապատրաստում, շարժումն արդեն ավելացրել է իր պահանջները։ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականն ենք պահանջում, քանի որ տարիներ շարունակ այդ հանձնաժողովը ցույց է տվել, որ ժողովրդի շահը չի սպասարկում», ասել է նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը։ Բացի հրաժարականներից՝ շարժումը պահանջում է նաև ազգայնացնել «Հայկական էլեկտրական ցանցերը»։ Պատասխանելու են Որոտանի կասկադի վաճառքի գումարով հոսանքի սուբսիդավորման մասին վարչապետի հայտարարությանը։ Սպասում են կառավարության համապատասխան որոշմանը։
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ շուրջ մեկ ամիս շարունակվող պայքարի հետագա քայլերի մասին։ «Օգոստոսի 1-ից իրավական ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Առ այսօր չի ընդունվել կառավարության որոշումը այդ բարձրացումը սուբսիդավորման մասին: Ստեղծված իրավիճակում «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը անհրաժեշտ է համարում առաջ քաշել հետևյալ պահանջները. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականը, ՀԷՑ ՓԲԸ-ի ազգայնացումն ու հետագա հանրայնացումը: Պահանջների քաղաքական և իրավական հիմնավորումները խորհուրդը կներկայացնի քաղաքացիներին օգոստոսի 3-ին, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում»: Հիշեցնենք, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չեղյալ չհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից բողոքի…
«Նաիրիտի» 2400 աշխատակիցներից 2000-ը ստացել են իրենց աշխատավարձերը, ասել է «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը: «Գործարանի աշխատակիցների արդեն 90 տոկոսը ստացել են իրենց աշխատավարձերը: Ով ինչքան պարտք ուներ, բոլորը միանգամից ստանում է, իսկ ով չի ստացել երկուշաբթի կստանա, վերջնաժամկետը երկուշաբթի է»,-ասաց Թադևոսյանը: Հիշեցնենք, որ նաիրիտցիները հինգշաբթի օրը բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ` պահանջելով վճարել աշխատավարձերը, այլապես կտրուկ գործողությունների կդիմեն: Նույն օրը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացավ, որ «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերը մոտակա մեկ-երկու օրերին կվճարեն։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի հետ Գյումրի է այցելել։ Վարդան Սերմաքեշը մտադիր է ներդրումներ կատարել Գյումրիում: «Առաջարկել է 10 մլն դոլար ներդնել Գյումրիում, ստեղծել մի կառույց, որը կֆինանսավորի բոլոր այն տնտեսական ծրագրերը, որոնք կներկայացնեն Շիրակի գործարարները միջին բիզնեսում, փոքր բիզնեսում, մեծ բիզնեսում, և ես կարծում եմ, դա կնպաստի Շիրակի մարզում տնտեսական ակտիվացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը։
Այսօր Գյումրի կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ կառավարությունը այսօրվանից կսուբսիդավորի 6.93 դրամով հոսանքի թանկացումը «Որոտանի» կասկադի վաճառքից ստացվող գումարներից: Վարչապետը վստահեցրել է, որ ամեն ինչ անելու են աուդիտը թափանցիկ անցկացնելու համար: «Չորս խոշոր կազմակերպություններ են եղել, ուղարկել ենք նաև ռուսական կողմի համաձայնությունը ստանալու, մենք ուզում ենք ընդհանուր որոշում լինի, մենք ամեն ինչ անելու ենք, որ թափանցիկ, ազնիվ լինի, բոլոր այն խնդիրները, որ կան հասարակության մեջ, փորձլեու ենք աուդիտի արդյունքում վեր հանել և հանրությանը տեղեկացնել»: Անդրադառնալով խոշոր հարկատուներին, հատկապես նկատի ունենալով, որ օրերս հրապարակված ցանկից հայտնի է դարձել, թե առաջին կիսամյակում Հայաստանի…
Երեւանի փողոցներում LED լուսավորության ապահովման ծրագիր կիրականացվի, որի ընդհանուր արժեքը 6 մլն եվրո է: Նախատեսվում է քաղաքի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների 28 փողոցներում LED լամպեր տեղադրել: Այդ լամպերը տեղադրվել են Իսակովի պողոտայում, ինչպես նաեւ Կենդանաբանական այգում:
Այսօր՝ հուլիսի 28-ին խորհրդարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ։ Նախարարը հայտարարեց, որ «Նաիրիտ» գործարանի պարտքը կազմում է 126 մլրդ դրամ։ ԱՊՀ Միջպետական բանկի առջև ունեցած պարտքը կազմում է 79 մլրդ դրամ, գործարանը Երևան ՋԷԿ-ին պարտք է 23 մլրդ դրամ, ՀԷՑ-ին՝ 1.2 մլրդ, «Գազպրոմ Արմենիային»՝ 162 մլրդ դրամ։ Աշխատավարձի պարտքը կազմում է 5.4 մլրդ դրամ, պետական բյուջեին ունեցած պարտքը՝ 10 մլրդ դրամ։ Նախարարի պնդմամբ, բոլոր պարտքերը, բացի աշխատավարձի պարտքերից, սառեցված են։ «Նաիրիտ» գործարանի պարտքերի պատճառն, ըստ նախարարի, 2007-2010 թթ. գործարանի հիմնական արտադրանքի՝ քլորոպրենային կաուչուկի, ինքնարժեքից ցածր գնով վաճառքն էր։ Երվանդ Զախարյանն ասաց, որ 2007…