ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը սեպտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել է փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում կոռուպցիայի կանխարգելման հիմնախնդիրները: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետ Կամո Ասատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Փոքր և միջին ձեռնարկության զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը, Գործարար միջավայրի բարելավման վարչության պետի տեղակալ Դավիթ Աղաջանյանը, Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը: Քննարկումն ուղղված էր կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներում փոքր և միջին բիզնեսի ներգրավման աշխատանքներին, այդ ուղղությամբ առավել արդյունավետ և գործուն մեխանիզմների մշակման ու ներդրման, ինչպես նաև՝ բիզնես հատվածի իրազեկման…
ՀՀ ֆինանսների նախարարությունը, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի օժանդակությամբ, սեպտեմբերի 3-4-ը Երևանում անցկացնում է աշխատաժողով` գնումների բողոքարկման համակարգերի ուսումնասիրման նպատակով: Միջոցառմանը մասնակցում են պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ներկայացրել է Հայաստանի պետական գնումների համակարգում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` գնումների գործընթացի կազմակերպման կարգում կատարված փոփոխությունները, էլեկտրոնային գնումների համակարգի շրջանակի ընդլայնմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև ԱՀԿ գնումների վերանայված համաձայնագրին ու Եվրասիական տնտեսական միության համաձայնագրին համապատասխանեցնելու ուղղությամբ «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարվելիք փոփոխությունները: Ներկայացվել է նաև ԱՄՆ-ում գործող գնումների…
Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման հետևանքով երկրի զարգացման համար շատ կարևոր տնտեսական և ռազմավարական նշանակության արդյունաբերական գործարանը լուծարվում է։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կատարել է հետազոտություն և վստահորեն ու համարձակորեն հանգել է միակ որոշմանը՝ լուծարել։ Արդեն ավելորդ է ասել, որ հերթական հակապետական, դավաճանական քայլն է կատարվում, սակայն համոզված ենք, որ դեռ հատուցելու են և ամենավատ պատժի են արժանանալու սեփական երկրի տնտեսությունը կործանող հայ ջատագովները։ Ստորև վերոհիշյալ նախարարության հետազոտության ամփոփումն ու դրան հետևող գործողությունները։ «Նաիրիտ» գործարանի շահագործման տեխնիկական իրագործելիության և ֆինանսական կենսունակության գնահատում» Ամփոփում -«Նաիրիտում» ՊՔԿ-ի արտադրությունը ֆինանսապես կենսունակ չէ և′ բութադիենի, և′ ացետիլենի վրա հիմնված արտադրական պրոցեսների պարագայում: -Ներդրումներից…
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը ոստիկանությանն էր դիմել՝ առաջարկելով բաց քննարկում անցկացնել խաղաղ ցույցերի ժամանակ ուժ չկիրառելու մասին և պայմանագիր ստորագրել ցուցարարների հանդեպ բռնություն չգործադրելու մասին։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ ըստ օրենքի, որևէ համաձայնագրի ստորագրում չի կարող կանխել օրինապահ մարմինների աշխատանքը։ ՀՀ ոստիկանության աշխատանքը խստորեն կանոնակարգված է գործող օրենսդրությամբ և որևէ համաձայնագիր չի կարող ոստիկանների համար սահմանել լրացուցիչ իրավունքներ և պարտավորություններ, հայտարարել է Աշոտ Ահարոնյանը։ Նրա խոսքերի համաձայն, ոստիկանությունը մի քանի անգամ կազմակերպել է քննարկում՝ ցույցեր անցկացնելու հարցի շուրջ և մտադիր է հետագայում ևս անցկացնել նման միջոցառումներ։…
Տիրող անարդար համակարգի դեմ ակտիվ պայքարի ելած «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը, որը կազմված է ակտիվ ու անարդարությունների դեմ պայքարող քաղաքացիներից, երեկ նոր հայտարարությամբ է հանդես եկել, որը կոչել է առաջարկ ոստիկանությանը։ Ստորև ներկայացնում ենք այդ խորհրդի առաջարկը։ Կլոր սեղան անցկացնելու հրապարակային առաջարկ ՀՀ ոստիկանությանը՝ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի կողմից «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը ՀՀ ոստիկանությանը առաջարկում է ԶԼՄ-ների ներկայությամբ հանդիպել կլոր սեղանի շուրջ հետևյալ հարցերի քննարկման համար. Քաղաքացիների անհնազանդությունը, որպես քաղաքական միջոց անհատների և կազմակերպությունների կողմից իշխանության յուրացումը վերացնելու համար: Խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության և ցուցարարների միջև ինքնաբուխ բախումներ կանխարգելու միջոցները: Ոստիկանության դերը քաղաքացիական անհնազանդության միջոցով…
Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկող մարմինը` Ռոսսելխոզնադզորը, Սոչիի օդանավակայանում հայտնաբերել է հայաստանյան «Արարատ իշխան» ընկերության կողմից ներկրված 200 կգ թառափը: Առգրավված ձուկն այրվել է: Կրասնոդարի երկրամասի Ադիգեյա Հանրապետության Ռոսսելխոզնադզորի ներկայացուցիչ Վիկտորիա Կոկոսյանը հայտնել է, որ թառափի առգրավման պատճառն այն է, որ հայկական ընկերության մոտ բացակայել է ՌԴ տարածք մթերք ներկրելու լիցենզավորման փաստաթուղթը: Ընկերությունը գրանցված չի եղել նաև Ռոսսելխոզնադզորի ձեռնարկությունների ցանկում: Նշենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո Ռուսաստանի տարածք անասնաբուժական վերահսկողությանը ենթակա մթերքներ կարող են ներմուծել միայն այն ձեռնարկությունները, որոնք ներառված են Ռոսսելխոզնադզորի ցանկում: Ընկերությունները կարող են ընդգրկվել նշյալ ցանկում ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն համապատասխան դիմում ներկայացնելուց հետո, գրում է RUSARMINFO լրատվական…
Էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման խնդիրներին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա նախ իր մտահոգությունները հայտնեց սուբսիդավորման ծավալների և ժամանակի հետ կապված, հետո արդեն փաստեց, որ էներգետիկ ոլորտում մեր երկիրն ունի ինստիտուցիոնալ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն պետական մակարդակով։ «Մենք չգիտենք, թե որքան երկար է տևելու սուբսիդավորումը: Մի քանի ամիս հետո արդեն այլ խնդիրների առջև ենք կանգնելու: Ոլորտում առկա է ինստիտուցիոնալ խնդիր: էներգետիկայի նախարարությունը պետք է կարողանա ճիշտ օգտագործել իր արտոնությունները, նա պետք է կարողանա ներազդել գործընթացի վրա, ինչը չի անում: Այսօր մենք ահազանգում ենք այն մասին, որ սուբսիդավորման գործընթացից դուրս է մնացել խոշոր բիզնեսը, սակայն…
«Էյր Արմենիա» ավիաընկերության համասեփականատերերը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մտահոգություն են հայտնել ընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանի հանդեպ տեղի ունեցած բռնության կապակցությամբ, երախտագիտություն են հայտնել իշխանությանը զգոնության եւ արագ արձագանքի համար, միաժամանակ մտահոգություն հայտնել, որ ընկերության ներդրումային ծրագրերը հայտնվում են վտանգի տակ, եթե տեղի ունեցածը չստանա օրինական հանգուցալուծում: Ինչպես հայտնի է, «Էյր Արմենիա» ավիաընկերության 51 տոկոսի բաժնետեր Արսեն Ավետիսյանին ծեծել է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը, ինչպես մամուլին ասել են Ավետիսյանն ու նրա հարազատները: Ծեծը եղել է Հայրապետյանի հետ հանդիպումից հետո, մեկ այլ ընկերությանն «Էյր Արմենիայի» ունեցած պարտքի թեմայով: Մամուլը գրել է, որ պարտատերը այն ստանալու «իրավունքը» փոխանցել է Ռուբեն…
Երեկ ՀՀ Կառավարության նիստում դրական եզրակացություն ստացավ Հայաստանի և Ռուսաստանի միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀայՌուսԳազարդի» վաճառքի պայմանագիրը և բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը մեկական արձանագրությամբ համալրելու նախագիծը: Առաջինով «Գազպրոմ Արմենիային» տրվեցին նոր արտոնութույններ, իսկ 2-րդով սահմանվեց սահմանին գազի նոր սակագինը: Նոր մենաշնորհներ Պայմանագրով նորանոր մենաշնորհներ է հատկացվում «Գազպրոմ Արմենիային»: Այսպես, համաձայնագրի 1-ին հոդվածով ամրագրվում է, որ «Գազպրոմ Արմենիան» նախապատվություն է ունենալու դեռևս կառուցվող Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով դեպի Իրան ու Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու համար: Այլ կերպ ասած, «Գազպրոմ Արմենիային» համաձայնագրով տրվում է Հայաստանից դեպի Իրան և Վրաստան 400կՎ լարմամբ էլեկտրաէներգիայի արտահանման մենաշնորհ…
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից երկուսը, որոնք թվագրված են 2005 թվականով, և հեղինակել է Հայաստանում այդ ժամանակ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, ցույց են տալիս, թե որքան անողնաշար են ՀՀ իշխանությունները: Այդ փաստաթղթերը վերաբերում են Հայաստան-Իրան գազատարի կառուցմանը: Դրանից մեկում դեսպանը պատմել է, որ ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանն իր հետ զրույցում ասել է, թե ՌԴ-ն ջանք չի խնայում Հայաստանին համոզելու, որ գազատարի տրամաչափը փոքրացվի: Մովսիսյանն ասել է, որ ի սկզբանե գազատարը պիտի լիներ 1000 մմ տրամագծով, սակայն ռուսական կողմը պնդել է 253 մմ-ի տարբերակը, հետագայում համաձայնել են 500 մմ-ին: Մովսիսյանն հայտնել է, թե գազատարը նվազագույնը 720 մմ…
Հ․ Առաքելյան․ «Նաիրիտը» չաշխատեց ու արտադրանք չտվեց երկար տարիներ այն պարագայում, երբ շուկան բաց էր»
Օգոստոսի 17-ին Ծաղկաձորում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով «Նաիրիտի» խնդրին, նկատել է, որ հաշվի առնելով «Նաիրիտ» քիմիական գործարանի ներկայիս տեխնիկական վիճակը՝ դրա վերագործարկումը անիմաստ և անարդյունավետ է։ Ըստ էության, ևս մեկ անգամ հաստատելով համաշխարհային բանկի աուդիտի արդյունքները և պնդումները, թե գործարանի վերագործարկումն անիմաստ է: Այնինչ նաիրիտցիները մտադիր են սեպտեմբերից բողոքի ակցիաներ անել գործարանի վերագործարկման պահանջով: Ըստ վարչապետի՝ գործարանի վերագործարկման համար անհրաժեշտ են 350 մլն դոլարի ներդրումներ, ինչը գործնականում նշանակում է նոր գործարանի հիմնում։ Իսկ կառավարությունը դրա հնարավորությունը չունի, սակայն պատրաստ է սառեցնել գործարանի պարտքերն ու ծախսերը, եթե ներդրող հայտնվի: Չեխիայում քաղաքական ապաստան ստացած ՀՌԱԿ-ի նախկին ատենապետ, «Նաիրիտի» հարցով բազմաթիվ ուսումնասիրություններ կատարած…