«Միացյալ հայկական հիմնադրամի» հոգաբարձության խորհուրդը հայտնում է, որ 2015 թվականի նոյեմբերի 30-ից «Միացյալ հայկական հիմնադրամ» շահույթ չհետապնդող կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը: Հիմնադրամը նման որոշումը պայմանավորել է գլխավոր հովանավոր Քըրք Քըրքորյանի մահվամբ և դրան նախորդած «Լինսի» հիմնարկի փակմամբ, միաժամանակ երախտագիտություն հայտնելով մեծ բարերարին, որի շնորհիվ միլիոնավոր դոլարներ են ուղարկվել Հայաստան: «Միացյալ հայկական հիմնադրամը» հիշեցնում է, որ 26 տարվա ընթացքում կազմակերպության միջոցներով ԱՄՆ-ից 159 օդանավային թռիչքով և ծովային ճանապարհով ուղարկված 2260 արկղով 720 միլիոն դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն է ուղարկվել Հայաստան և Արցախ: ՄՀՖ-ն տեղեկացնում է նաև, որ հիմնադրամը որոշ ծրագրեր, այնուամենայնիվ, կփորձի իրականացնել Արցախում և Հայաստանում, բայց նախկին գործունեությունը, որ…
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավում» ծրագրի միջանկյալ հաշվետվությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով նոյեմբերի 23-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Կոմիտեի նախագահը արդյունավետ է գնահատել մինչ օրս իրականացված համագործակցությունը՝ նշելով, որ համատեղ աշխատանքներն ընթանում են ծրագրվածին համաձայն և ընթացքում ծագած բոլոր խնդիրներն ու բարձրացված հարցերն անհապաղ լուծում են ստանում: Անդրադառնալով հոկտեմբեր ամսին Եղվարդի ջրամբարի կառուցման նպատակով իրականացված հանրային լսումների արդյունքներին՝ Արամ Հարությունյանը կարևորել է հանրային հատվածի դժգոհությունների և մտահոգությունների բացակայությունը, այն համարելով բնապահպանական անհրաժեշտ ցուցիչ: Հյուրերին ներկայացնելով կառուցվելիք երեք՝ Վեդիի, Կապսի և Եղվարդի ջրամբարների առաջնահերթությունները՝ Կոմիտեի նախագահը հատկապես…
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը, Ռուսաստանի Դաշնության հարկային մարմինների ստեղծման 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում, նոյեմբերի 20-ին Մոսկվայում մասնակցել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ընդլայնված խորհրդի նիստին: Հանդիպմանը ներկայացվել են ՌԴ Դաշնային հարկային ծառայության գործունեության արդյունքները, հարկային օրենսդրության բարեփոխումները, ռազմավարական ծրագրերը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հարկային մարմինների փոխգործակցության ներկա հարցերն ու հեռանկարները: Այցի շրջանակում Ֆինանսների նախարարն առանձնազրույցներ է ունեցել ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի, Ղազախստանի պետական եկամուտների նախագահ Դաուլեթ Երգոժինի և Բելառուսի հարկերի և վճարների նախարար Սերգեյ Նալիվայկոյի հետ, հաղորդում է ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ասիական զարգացման բանկը հաջորդ տարվա համար երկու տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսել Հայաստանի համար: Այս մասին Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանի հետ համագործակցության տասնամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հայտարարեց Հայաստանում ԱԶԲ մշտական առաքելության տնօրեն Դեյվիդ Դոուլը: Նրա խոսքերով՝ այս տարվա համեմատ, հաջորդ տարի տնտեսական քայքայում չի սպասվում, այլ կանխատեսվում է, որ տնտեսությունը կունենա նույն ցուցանիշներն, ինչ այս տարի: «Այս տարի Հայաստանի տնտեսությունն ավելի լավ ցուցանիշներ է արձանագրել, քան մենք կանխատեսում էինք: Մտահոգությունները դեռ գոյություն ունեն՝ տրանսֆերտների, օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատում և այլն, բայց եղել են նաև դրական փոփոխություններ, մասնավորապես, այս տարի դրական է եղել գյուղատնտեսության ոլորտում, որտեղ կտրուկ աճ է գրանցվել: Գուցե…
Ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 524 հարկ վճարողներից 362-ը 2015 թվականի 10 ամիսների ընթացքում ներկայացրել են ճշգրտված հարկային հաշվարկներ, որի արդյունքում արձանագրվել է հարկային մուտքերի լրացուցիչ աճ: Մասնավորապես՝ շահութահարկի գծով ճշգրտված հաշվարկ է ներկայացրել 226 հարկ վճարող, որի արդյունքում հայտարարագրված հարկային վնասները պակասեցվել են 2.3 մլրդ դրամով, իսկ բյուջե վճարման ենթակա շահութահարկն ավելացվել է 610 մլն դրամով: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանի տեղեկացմամբ, ավելացված արժեքի հարկի մասով 283 հարկ վճարողի ներկայացրած ճշգրտված հաշվարկի արդյունքում բյուջե վճարման ենթակա գումարն ավելացվել է 22.6 մլրդ դրամով, իսկ եկամտային հարկի գծով 215 հարկ վճարողների ներկայացրած ճշգրտված հաշվարկների արդյունքում…
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է ոռոգման համակարգի բարելավման ծրագրի իրականացման առաջընթացի վերանայման նպատակով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Ողջունելով ներկաներին՝ կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել մինչ օրս ոռոգման ոլորտում իրականացված և ընթացքի մեջ գտնվող համատեղ ծրագրերի արդյունավետության համար՝ շեշտելով դրանց հասցեական և նպատակային լինելու կարևորությունը: Արամ Հարությունյանը նշել է, որ համատեղ աշխատանքով հաջողվում է բեկում մտցնել ոչ միայն էլեկտրաէներգիայի տնտեսման, ջրամբարաշինության, այլ՝ ընդհանրապես ջրային ոլորտի կառավարման համապատասխան գործընթացներում: Առաքելության աշխատանքային խմբի ղեկավար ջրային պաշարների գծով ավագ մասնագետ Վինսթոն Յունը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է պետության անմիջական մասնակցությունը ջրային կառավարման ոլորտի խնդիրների լուծման հարցում:…
Նորարարություն հարկերի վճարման ոլորտում՝ հիմնված վերջին տարիների հարկային վարչարարության բարեփոխումների վրա: Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագծային փաթեթ, որով առաջարկվում է ներդնել հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգ՝ ներկայում այդ նպատակով կիրառվող մի քանի տասնյակ գանձապետական հաշիվների փոխարեն կիրառելով ընդամենը մեկ՝ միասնական գանձապետական հաշիվ: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն, անդրադառնալով նորամուծությանը, նշել է, որ փաստաթղթի հիմքում դրված հիմնական սկզբունքն այն է, որ հարկ վճարողների կողմից միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները դեռևս չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ, քանի դեռ հարկ վճարողը չի ներկայացրել հարկային պարտավորություն արտացոլող հարկային հաշվարկ. «Հետևաբար, հարկ վճարողը մինչև հարկային հաշվարկների ներկայացումը կարող է…
Հայաստանի հյուսիսի մաքսային դարպասների արդիականացման ծրագրի մեկնարկը տրվել է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կազմում գործող Բագրատաշենի մաքսակետից՝ 2013-ին: Ծրագիրն այժմ մոտենում է ավարտին, և, հաշվի առնելով շինարարական աշխատանքների պատասխանատու փուլը, «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ղեկավար խորհրդի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը շինհրապարակ է այցելել՝ անձամբ ծանոթանալու շինարարության ընթացքին: Շրջայցի ընթացքում Գագիկ Խաչատրյանը ծանոթացել է նախագծային բոլոր մանրամասներին, ըստ գործառույթների՝ հստակեցրել ապագա անցակետի արդյունավետ գործարկման հնարավորությունը: Նախարարը գնահատում է՝ կապիտալ շինարարությունն ավարտված է, սակայն անելիքներ դեռ կան` ներքին ու արտաքին հարդարման և այլ ուղղություններով: Շրջայցի ընթացքում ավարտական փուլին առնչվող ի հայտ եկած բոլոր խնդիրների…
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունը հոկտեմբերի 21-22-ն առաջին անգամ մասնակցել է «Մաքսային ծառայություն-2015» միջազգային ցուցահանդեսին: Այն անց է կացվում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում արդեն 16-րդ անգամ՝ «Եվրասիական տնտեսական միություն. մաքսային համակարգն ու տնտեսությունը» խորագրով: Ցուցահանդեսը համախմբել է 32 պատվիրակությունների ոչ միայն Եվրասիական տնտեսական միության երկրներից, այլև Եվրոպայից: Նրանց մեջ կան նաև մաքսային սպասարկման համար նախատեսված նորարարական սարքավորումներ ու գիտատեխնիկական մշակումներ ներկայացնող արտադրական ձեռնարկություններ: Հայաստանի մաքսային ծառայության տաղավարն այցելուների ուշադրությունն է գրավել արդիականացվող սահմանային անցակետերով, առևտրի «մեկ պատուհան» ընթացակարգով, փոստային և սուրհանդակային առաքումների պարզեցված հսկողության էլեկտրոնային համակարգով, ինչպես նաև մաքսային հսկողության հուսալի տեխնիկայով ու Դիլիջանի ուսումնական կենտրոնով: Ցուցահանդեսի շրջանակում անցկացվող…
Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագծային նոր փաթեթ, որով առաջարկվում է ներդնել պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվառման արմատապես նոր համակարգ՝ ներկայում այդ նպատակով կիրառվող մի քանի տասնյակ գանձապետական հաշիվների փոխարեն կիրառելով ընդամենը մեկ՝ միասնական գանձապետական հաշիվ: Օրենսդրական նախաձեռնության հիմնական սկզբունքը և նորույթն այն է, որ հարկ վճարողների կողմից միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները դեռևս չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ, քանի դեռ հարկ վճարողը չի ներկայացրել հարկային պարտավորություն արտացոլող հարկային հաշվարկ: Հետևաբար, հարկ վճարողը մինչև հարկային հաշվարկների ներկայացումը կարող է փաստացի տնօրինել իր կողմից միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները, այդ թվում՝ հետ ստանալ: Հարկ վճարողի…
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր, որի շրջանակում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը կհատկացնի 1 միլիոն 900 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ: Ծրագրի հիմնական նպատակն է` Երևան քաղաքում ունենալ Էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Մասնավորապես, նախատեսվում է մայրաքաղաքի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև կառավարման ավտոմատացված համակարգի ներդնում: Ծրագրի կապիտալ ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 6 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև դեռևս 2015թ. մայիսի 11-ին ստորագրվել է «Երևանի քաղաքային…