Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության առջև 2015-ին խնդիր էր դրվել ստեղծված տնտեսական բարդ իրավիճակում հսկողական միջոցառումներն իրականացնել առանց բիզնեսի գործունեությանը չհիմնավորված միջամտության: Առաջնորդվելով բացառապես թիրախային վերլուծություններով, օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են առավել ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: Արդյունքում օպերատիվ հետախուզության վարչությանը հաջողվել է կիրառվող մեղմ վարչարարությանը զուգընթաց, ապահովել լրացուցիչ հարկային մուտքեր և բացահայտել տնտեսական իրավախախտումների բազմաթիվ դեպքեր: Ըստ ՕՀՎ 4-րդ բաժնի պետ, Հ/Ծ գնդապետ Աշոտ Զաքարյանի, իրականացված 3508 հսկողական միջոցառմամբ արձանագրվել է պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա 13.7 մլրդ դրամ` 2014թ.-ի 4251 հսկողական աշխատանքներով արձանագրված՝ 12.1 մլրդ դրամի դիմաց. «2015թ.-ի հսկողական աշխատանքների քանակի 2014թ.-ի նույն…
ՀՀ ֆինանսների նախարարությունը, Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ, տնտեսվարող սուբյեկտների բնականոն գործունեությունն ապահովելու, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանման ու մաքսային ձևակերպումների հետ կապված գործառնություններն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև շուտ փչացող և այլ ընթացիկ պլանավորում պահանջող ապրանքների անխափան արտահանումն ու ներմուծումն իրականացնելու նպատակով` մաքսային ծառայության առանձին ստորաբաժանումներում` մաքսային հսկողության գոտիներում, մաքսային և ազատ մաքսային պահեստներում, սահմանային մաքսային մարմիններում սահմանել է հերթապահություն: Ներմուծման և արտահանման գործընթացներն արդյունավետ պլանավորելու նպատակով ԱՏԳ մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել նախնական հայտեր ներկայացնել մաքսային մարմիններին, որոնց ձևերի և ժամկետների մասին նրանք կտեղեկացվեն իրենց գրանցման վայրի տարածաշրջանային մաքսատների միջոցով: Շուրջօրյա…
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը վրդովմունք է հայտնել օրենսդրական դաշտում հակաբնապահպանական երկու մեծ որոշումների առիթով։ Առաջինը սահմանադրական փոփոխությունների արդյունքում ամրագրվել է մեր երկրի Սահմանադրության մեջ, «որտեղ բնապահպանության ոլորտը, մեղմ ասած, երկրորդական տեղում է հայտնվել։ Այնտեղ գրված է, որ պետությունը միայն խթանում է բնապահպանական խնդիրների լուծմանը: Ճիշտն ասած՝ ես այդպես էլ չհասկացա, թե այդ «խթանել» բառն ի՞նչ է նշանակում, ու ո՞վ պետք է պատասխանատվություն կրի բնապահպանական խնդիրների համար: Մեզ համար դա շատ մեծ հարցական է, երևի մենք պետք է կրենք այդ պատասխանատվությունը, ես այդպես եմ հասկանում: Սա զավեշտալի է», ասել է Ս․ Ադամյանը: Երկրորդը…
Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը 2015 թվականն ամփոփում է հարկային հայտնաբերումների տպավորիչ ցուցանիշով: Ըստ ՖՆ ՕՀ և ՆԱ ԳՎ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ, խոշոր բիզնեսի վերահսկողությամբ զբաղվող 8-րդ բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանի, բացահայտված խախտումներն առնչվել են իրական շրջանառությունը թաքցնելուն, չդրոշմավորված ապրանքների իրացմանը և այլ դեպքերի: «8-րդ բաժնի կողմից նախաձեռնված, ինչպես նաև իրավապահ մարմինների պահանջով և նախարարության տարբեր ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված ստուգումներով պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 7.2 մլրդ դրամ: Խոսքն այս դեպքում խոշոր լրացուցիչ հարկային պարտավորությունների մասին է, որն արձանագրվել է բաժնի հասցեական հսկողության արդյունքում»,-ընդգծել է Գերասիմ Մկրտչյանը: ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարությամբ դրոշմավորման կանոնների…
2015 թվականի ընթացքում ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունը նախարարության այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրած 228 ստուգմամբ արձանագրել և պետբյուջե գանձման է առաջադրել ավելի քան 17 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն` նախորդ տարվա 3 միլիարդ 400 միլիոն դրամի դիմաց, կամ միջինը մեկ ստուգման արդյունքով հայտնաբերվել է շուրջ 75 մլն դրամ` նախորդ տարվա 27 մլն դրամի փոխարեն: Ըստ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Սամվել Ավետիքյանի, հայտնաբերված գումարների շուրջ 10 մլրդ դրամն արդեն իսկ վերականգնվել է պետբյուջե (շուրջ 4 մլրդ դրամն արձանագրվել է ընթացիկ տարվա IV-րդ եռամսյակում): «2015-ի բարձր ցուցանիշներն արդյունք են հատկապես ստուգումների ընթացքում կիրառվող նորարարական մոտեցումների: Ֆինանսների նախարարի…
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է «Հայաստանի ուղևորափոխադրումների կազմակերպում», «Անհատ տաքսիների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն», «Աջակցություն տաքսի սերվիզներին», «Հայաստանի փոխադրողների միություն» և «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են մի շարք մտահոգությունների մասին, որոնք ոչ միայն արդարադատության նախարարության, այլև մի շարք այլ գերատեսչությունների իրավասության ներքո են եղել: Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար ՀՀ կառավարության առաջարկած օրենսդրական փաթեթին՝ նրանք մտահոգություն են հայտնել տաքսիների կողմից արգելված վայրերում կայանումների համար տուգանքների, բալային համակարգի ներդրման վերաբերյալ: Նախարարի տեղակալը ՀԿ ներկայացուցիչների բոլոր մտահոգություններն ու առաջարկությունները քննարկման առարկա դարձնելու պատրաստակամություն է հայտնել և նշել, որ…
Երևանում դեկտեմբերի 15-17-ը մեկնարկել է ՀՀ Ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան և ՌԴ «Դոմոդեդովո», «Շերեմետևո», «Վնուկովո» օդանավակայանների դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը: Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի ավիացիոն մաքսային հսկողության փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես մաքսանենգության դեմ պայքարի, նախաբացթողումային, հետբացթողումային հսկողության կատարելագործման և աշխատանքային կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր: Ըստ ՖՆ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի, հանդիպմանը կարևորվել է հատկապես թմրանյութերի առումով ռիսկային երկրներից մաքսանենգ ապրանքների ներկրման և տարանցիկ փոխադրման կանխարգելման, տեղեկատվության օպերատիվ փոխանակման և անհրաժեշտ այլ քայլերի արդյունավետության բարձրացումը: Պարզաբանվել է մաքսային հայտարարագրի տրամադրման, ապրանքների դասակարգման ժամանակ մակնշման միասնական շտեմարանի կիրառման կարգը: «Ռուսաստանի մեր գործընկերների հետ քննարկել ենք ԵԱՏՄ…
Ինչպես գիտենք ՌԴ իշխանություններն արդեն հայտարարել են թուրքական ապրանքի ներմուծումն արգելելու մասին։ Հայտնի է, որ Թուրքիայից ներմուծվող գյուղատնտեսական մթերքի արգելքը վերաբերվում է մրգերին ու բանջարեղենին։ Ընդ որում, ՀՀ գյուղնախարարը շտապեց հայտարարել, որ Հայաստանը կարող է փոխարինել Թուրքիային ռուսական շուկայում։ Արդյոք, կարող ենք իրականություն դարձնել այդ բարձրագոչ հայտարարությունը։ Այս և մեր տնտեսության զարգացմանը վերաբերող այլ հարցերի մասին իր տեսակետներն է հայտնում ՀԱՄԿԿ Կենտգործկոմի նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը։ Եթե մենք ուզում ենք իրական քայլեր կատարել Ռուսաստան գյուղատնտեսական մթերք փոխադրելու ուղղությամբ, ապա պետք է ընդլայնենք ջերմոցային տնտեսությունը։ Դա այն ուղին է, որը հնարավորություն է տալու մեր բարի…
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը ստորագրել են «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով ՎԶԵԲ-ը, ծրագրի ֆինանսավորման նպատակով, Հայաստանին կտրամադրի 8 մլն եվրո վարկ: Ծրագիրը միտված է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը: Մասնավորապես, նախատեսվում է նոր աղբավայրի կառուցում, վերջինիս համար մասնագիտացված տրանսպորտային միջոցների և սարքավորումների գնում, գոյություն ունեցող աղբավայրի տարածքում մակերեսի մեկուսացում: Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա: Ծրագրի արժեքը կազմում է 24 մլն եվրո, որից` 8 մլն…
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի էներգետիկ ոլորտի ղեկավար Յան Բլումը և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Անանյանը ստորագրել են 83 մլն եվրո արժողությամբ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլի վարկային և ծրագրային համաձայնագիրը: Այն բխում է 2014 թ.-ի համար «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ստորագրված ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրից: Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ: Տրամադրվելիք միջոցներն օգտագործվելու են Դդմաշենում ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ էլեկտրացանցերի վերականգնման ու վերակառուցման, սարքավորումների և մեքենաների շահագործման, ինչպես նաև՝ ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման նպատակով:…
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, ստորագրել են «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» համաձայնագիրը, որով Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ՝ 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ: «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, զարգացման քաղաքականության աղյուսակով սահմանված թիրախային նախապայմանների կատարման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախաձեռնել և իրականացրել է համապատասխան գործողություններ և աշխատանքներ, որոնք ամբողջովին ընդունելի են եղել Համաշխարհային բանկի համար, և այդ աշխատանքների կատարմամբ պայմանավորված` բանկը ծրագրի երրորդ փուլի շրջանակում պատրաստ է Հայաստանին բյուջետային աջակցության վարկ…