Արխիվ Հունվարի 2021 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Կարելի է ենթադրել, որ առաջիկայում Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը կթևակոխի բավական ակտիվ փուլ։ Նման ենթադրության հիմք է տալիս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, համաձայն որի՝ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։

Սա բավական ուշագրավ հայտարարություն է, քանի որ նախ՝ ադրբեջանական կողմն արդեն մի քանի անգամ գրեթե ուղիղ տեքստով հայտարարել էր, թե Ղարաբաղի խնդիրը լուծված է, Արցախի կարգավիճակի խնդիր գոյություն չունի և, ընդհանրապես, բացի խաղաղապահների գործունեությունից, միջնորդական այլ առաքելության անհրաժեշտություն այլևս չկա։ Որ առնվազն երկու հարցում գոնե Երևանն ու Մոսկվան համամիտ չեն պաշտոնական Բաքվի հետ, ընդգծված երևաց հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հնչած հայտարարություններից։ Մասնավորապես, Արցախի կարգավիճակը, ի տարբերություն Ալիևի հայտարարությունների, դուրս չի բերվել բանակցությունների օրակարգից, այլ, ինչպես հայտարարել են թե՛ Ռուսաստանի նախագահ Պուտինն ու արտգործնախարար Լավրովը,թե՛ Հայաստանի վարչապետը, գիտակցաբար չի ընդգրկվել հրադադարի հաստատման հայտարարության տեքստում՝ պայմանով, որ բանակցող կողմերը խնդրին վերադառնալու են ապագայում։

Վլադիմիր Պուտին - ՌԴ նախագահ (դեկտեմբերի 17) - Մենք երկար տարիներ հավատարիմ ենք եղել մեկ դիրքորոշմանը, որի համաձայն՝ Ադրբեջանին պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող 7 շրջանները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ՝ այնտեղ հետագայի համար պետք է ֆիքսվի ստատուս քվոն, սակայն անպայման պետք է ստեղծվի շփման հնարավորություն Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև, որի համար էլ օգտագործվում է Լաչինի միջանցքը: Դա կապ է Հայաստանի ու Արցախի միջև:

Սերգեյ Լավրով -  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Կարգավիճակի խնդիրը հակասական է, և որոշվել է հարցը շրջանցել և թողնել ապագային: Այս հարցով, այդ թվում, պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք այժմ վերսկսել են իրենց շփումները կողմերի հետ, պատրաստվում են ևս մեկ անգամ այցելել տարածաշրջան

Նիկոլ Փաշինյան -  ՀՀ վարչապետ - Իհարկե, մեզ հաջողվեց ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռևս մնում են շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, մասնավորապես, այդ հարցով:


Ինչ վերաբերում է կոմունիկացիաներին, ապա գոնե այս պահին հստակ է, որ, անկախ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների ընթացքից ու դրանց տևողությունից, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապի ապահովումը նույնիսկ քննարկման առարկա չի դառնալու։ Համենայնդեպս, այս պահին Բերձորով անող ճանապարհի անվտանգությունն ապահովող երկրի ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստան-Արցախ կապն աշխատելու է անխափան, և այդ առումով Բաքուն այստեղ անելիք չունի։

Սերգեյ Լավրով - Հայաստանի կապը Ղարաբաղի հետ ոչ ոք երբեք չի ժխտել, տասնամյակներ շարունակ բանակցությունների ողջ ընթացքում երբեք հարց չի եղել, որ Հայաստանը և Ղարաբաղը կտրվեն միմյանցից։ Եվ հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը, որպես հայեցակարգ, ոչ ոք չի մերժել, և այն նախկինի պես կողմերի համաձայնության առարկա է՝ ներառյալ մեր ադրբեջանցի հարևանների համաձայնությունը:
 
Ինչ վերաբերում է դեռևս չլուծված խնդիրներին, դրանցից կարևորագույնը Երևանի համար մնում են հումանիտար խնդիրները:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր ու շարունակում է պնդել, որ հրադադարի հայտարարության 8-րդ կետը կյանքի է կոչվել ոչ ամբողջությամբ։ Ադրբեջանում դեռ կան հայ ռազմագերիներ ու գերեվարված քաղաքացիական անձինք, և այդ խնդիրն անհրաժեշտ է հնարավորինս շուտ կարգավորել։

Նիկոլ Փաշինյան - Բայց մենք, մասնավորապես, գտնում ենք, որ մեր համատեղ հայտարարության կոնկրետ 8-րդ կետը, ցավոք, ամբողջությամբ չի իրականացվում, ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի սեղմ ժամկետներում գալ կոնկրետ որոշման:

Որ ռազմագերիների վերադարձի խնդիրը պետք է լուծվի և դա պիտի արվի հակառակ Բաքվի պնդումների, թե հայ ռազմագերիների մի մասին ադրբեջանական զինված ուժերը գերեվարել են արդեն նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, ակնհայտ է։ Այս պահին առնվազն ռուսական կողմը, Լավրովի պնդմամբ, բանակցում է Բաքվի հետ՝ փորձելով վերջինին բերել կառուցողական դաշտ։ Վերջին օրերին հարցը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցներում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ Լավրովի զրույցներում:

Սերգեյ Լավրով - Եթե չլինեին խաղաղապահներ, ապա այդ խնդիրն ավելի դժվար կլիներ լուծել, բայց խաղաղապահները դրանով զբաղվում են։ Ռուսական զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը շարունակում է կապի մեջ մնալ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Այժմ մեր զինվորականները հայկական և ադրբեջանական ԶՈւ-երի հետ համեմատում են ցուցակները:

Նիկոլ Փաշինյան (հունվարի 11) -  Ես հույս ունեմ՝ կարող ենք առաջ գնալ և ընդգծեմ՝ մեզ համար կարևորագույնը շարունակում են մնալ հումանիտար հարցերը՝ ռազմագերիների փոխանակումը, որ ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ

Ենթադրվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան նպատակ է ունենալու քննարկման առնել այս երեք հիմնաքարային խնդիրները, այն է՝ ռազմագերիների վերադարձ, Արցախի հետագա կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսում և կոմունիկացիաների ապաշրջափակում։ Ասենք՝ այս վերջին կետը, նույնպես որպես ենթադրություն, ուղղակիորեն փոխկապակցված է առաջին երկուսի հետ։


Համենայնդեպս, հայկական կողմը բազմիցս նշել է, որ տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը թեև կարող է տնտեսապես շահավետ լինել, սակայն չի կարող լիարժեք աշխատել, եթե պայմանավորվածությունների իրականացմանը հասնելու համար չեն արվել առարկայական, շոշափելի քայլեր:

Թեև, ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերն ինչ-որ չափով կարծես թե արդյունավետ իրականացվում են:

Հեղինակ`Լևոն Սարդարյան
1lurer.am
Բաժին՝ Հայաստանում

Թուրքիայում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումներն այս տարի, COVID-19 համաճարակի պատճառով, տեղի կունենան առցանց՝ ասել են կազմակերպիչները: Դինքը աշխատել է որպես Ստամբուլի հայալեզու «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր, սակայն 2007-ի հունվարի 19-ին սպանվեց իր գրասենյակի մոտ: Ավելի քան 100 հազար մարդ միացավ լրագրողի և մարդու իրավունքների պաշտպանի հուղարկավորությանը, որը ձգտում էր կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և հայկական համայնքի միջև:

Դինքի ընկերներն ու աջակիցները ավանդաբար հավաքվում են «Ակօսի» գրասենյակների մոտ՝ նշելու սպանության տարելիցը: Այս տարի, սակայն, հուշ-երեկոն տեղի կունենա առցանց, Դինքի կյանքի վերաբերյալ ելույթներն ու ռեպորտաժները կցուցադրվեն ամբողջ օրվա ընթացքում: Թուրքական ազգայնական Օգյուն Սամասթը 2011 թ. դատապարտվեց Դինքի սպանության համար, սակայն դեռևս հարցեր կան գործին երկրի անվտանգության ուժերի ներգրավվածության վերաբերյալ: Երեքշաբթի այդ կապակցությամբ բերման է ենթարկվել ժանդարմերիայի հետախուզության նախկին սպան՝ հաղորդում է «Անադոլու» պետական գործակալությունը:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 

Խիզախ հայը. հունվարի 19-ը Հրանտ Դինքի հիշատակի օրն է

Խիզախ հայը՝ Հրանտ Դինք: Այսօր Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքի մահվան տարելիցն է:

«Ես մի մարդ եմ, ով հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը և կրում է այս բեռը»,- իր հարցազրույցներից մեկում ինքն իրեն այսպես է բնորոշել նա:

Հրանտ Դինքը դավադրաբար սպանվեց 2007 թ. հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ, հետևից արձակված 3 կրակոցից։ Այս հանցագործությունը կարելի էր պատահականություն կամ սխալմունք համարել, եթե Դինքը հայտնված չլիներ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Իսկ նա հանրահայտ էր դարձել այն պարզ պատճառով, որ փորձել էր հակադրվել Թուրքիայի օրենքներին ու հասարակական կարծիքին։ Աշխարհի առաջատար մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական ու քաղաքական գործիչներ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը։

 

Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։ Հրանտ Դինքի սպանության կազմակերպման համար մեղադրվում է «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպությունը:

14 տարի է անցել, եղբա՛յր. Հրանտ Դինքի հիշատակին նվիրված Գարո Փայլանի գրառումը

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը սոցիալական հարթակում Հրանտ Դինքի մահվան կապակցությամբ հիշատակի գրառում է կատարել: Facebook-ի իր էջում Գարո Փայլանը մասնավորապես գրել է.

«14 տարի է անցել, եղբայր...

Մենք շատ ենք փորձել, սակայն մինչ այժմ այդպես էլ չենք կարողացել պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ասացին «ՍՊԱՆԵԼ»:

 

Խավարը, որը քեզ հեռացրեց մեզնից, շարունակում է իր հանցագործությունները կատարել:

Շարունակում ենք քո երազանքներն իրականացնելու պայքարը»,- գրել է Գարո Փայլանը:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am
Բաժին՝ Աշխարհում
Երկուշաբթի, 18 Հունվարի 2021 23:23

Դասեր քաղելով անցյալից՝ նայենք ապագային

 

Դասեր քաղելով անցյալից՝ նայենք ապագային

1920 Թվականին Դաշնակցական կառավարության սխալ քաղաքականության   հետևանքով  (Համագործակցությունը Թուրքիայի և Անգլիական իմպերիալիզմի հետ և հակա Սովետական Միության քաղաքականության) Արցախը որպես ինքնավար մարզ հանձնվեց Ադրբեջանի հսկողության ներքո: Արցախահայությունը ամեն կերպ աշխատեց պահպանել իր ինքնությունը և օրինակ ունենալով Նախիջևանի դառը ճակատագիրը չենթարկվեց Բաքվի իշխանության կողմից իրականացվող դիսիմիլիացիային, չլքեց Արցախը: Եթե Ադրբեջանը՝ ըստ սոցիալիստական գաղափարախոսության չափանիշների վարվեր ու ճանաչեր ազգերի ինքնուրույն ապրելու իրավունքը, հնարավոր էր ազգերը ավելի մարդավայել հարաբերություններ ունենային և երբեք ազգամիջյան բախումներ ու պատերազմներ չլինեին: Ընդունում ենք, որ սոցիալիստական ազգային գաղափարախոսությունից ու հիմունքներից հեռու էին Ադրբեջանի ղեկավարությունն ու քաղաքական ուժերը: Բոլոր դեպքերում Սովետական Միության գոյությունը արգելք էր հանդիսանում հակասությունները արյունալի բախմնան վերածվելու համար, սակայն Սովետական Միությունը նաև իր հերթին չկարողացավ կամ չէր ուզում ազգային հարցերին հիմնական լուծումներ տալ ու թողնում էր, որ ժամանակի ընթացքում բնական հունով լուծվեն:

Սովետական Միության փլուզումից հետո բարենպաստ պայմաններ ստեղծվեցին որպեսզի գործնականում Արցախը ինքնորոշման ընտրություն կատարի ու վերջ տա անցյալի ձևական ընտրություններին, երբ ղեկավարները նշանակվում էին Արցախի համար Բաքվից: Արցախի նոր ընտրությունների հետևանքով Արցախը դարձավ անկախ և բնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով ստիպված եղավ գրավել որոշ տարածքներ, որտեղից անըդհատ ռմբակոծվում էր Արցախի բնակավայրերը: Այս տարածքները 5 կամ 7 շրջաններն էին: Միջազգային հասարակությունը դա համարում էր գրավյալ տարածքներ ու մտածում էր, որ պետք է վերադարձվի Ադրբեջանին: Արցախի և Հայաստանի իշխանությունները համաձայն են եղել վերադարձնելու, սակայն այն պայմանով, որ ճանաչվի Արցախի կարգավիճակը: Այս հարցը կարող էր ավելի լավ ձևով կիրառվել Հայաստանի տարբեր իշխանությունների կողմից ու վերջնական լուծումներ գտնվեր ու վերջ տրվեր Արցախի կոնֆլիկտին: Սակայն դժբախտաբար Արցախի հարցը դարձավ իշխանությունների գոյատևման հիմնական գործոններից մեկը: Նման սխալ մոտեցումը ոչ միայն չէր օգնում հարցի լուծմանը, այլև դառնում էր ընդդիմադիրների դեմ օգտագործելու գործիք և ավելի ազգասեր երևալու առիթ էր տալիս: Նման նացիոնալիստական ու ոչ հայրենասիրական մոտեցումները  խանգարեցին Արցախի հարցում վերջնական լուծման հասնելուն:

Հարկ է նշել նաև, որ Ամերիկան ու Եվրոպական երկրները իրենց հակասովետական աշխատանքներում, կարևորելով Ղարաբաղի կոնֆլիկտի երևույթը ամեն կերպ փորձեցին չարաշահել և  դրդել ղարաբաղցիներին անջատողական իրենց աշխատանքներում: Կարելի է հստակ ասել, որ Իմպերիալիզմը Ղարաբաղի կոնֆլիկտը օգտագործեց իր հակասովետական նպատակների համար:  

Ղարաբաղի շարժման հետ զուգընթաց երբ, արդեն Ղարաբաղն իրեն հայտարարեց անկախ հանրապետություն, մեծ ճնշումներ սկսեցին գործադրել Ադրբեջանի տարբեր քաղաքներում հատկապես Բաքվում և Սումգաիթում ապրող հայերի վրա: Սումգաիթում կատարվեց կազմակերպված ցեղասպանություն, բոլոր փաստերը վկայում են այդ մասին, և դժբախտաբար օրվա Սովետական Միության կենտրոնական իշխանությունը Մոսկվայում չկարողացավ համարժեք արգելք հանդիսանա ու կանխի այդ երևույթը: Սկսվեցին ճնշումները հայերի դեմ Բաքվում և մյուս քաղաքներում, որոնք ստիպված եղան իրենց տուն ու տեղը թողնեն ու փախչեն դեպի Ղարաբաղ, Հայաստան կամ Ռուսաստան: Նույն երևույթը  տեղի ունեցավ Հայաստանում, այսինքն Հայաստանում և Ղարաբաղում ապրող ադրբեջանցիներն էլ ստիպված թողեցին իրենց բնակավայրերը և մեկնեցին Ադրբեջան կամ Ռուսաստան: Այն ժամանակ մեծ քանակությամբ ադրբեջանցիներ էին ապրում Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում հատկապես Մասիս քաղաքում և դրա շրջակա գյուղերում: Այն ժամանակ հայերի թիվը Ադրբեջանում մոտ կես միլիոն էր, իսկ ադրբեջանցիների թիվը Հայաստանում ենթադրվում է, որ մոտ 200000–ից ավել է: Նախքան Ղարաբաղյան շարժումը հայերը և ադրբեջանցիները երկու երկրներում և Ղարաբաղում ապրում էին խաղաղ պայմաններում և բախումներից հեռու: Միայն պետք է արձանագրել, որ Նախիջևանում Սովետական Ադրբեջանը անուղղակի եղանակներով սկսեց ճնշում գործադրել ու հայաթափ անել Նախիջևանը հայերից: Եվ մտավախություն առաջացրեց, որ նույնը կարող էր կատարվել նաև Արցախում:    

Արցախի անկախացումից հետո Ադրբեջանը երբեք չհրաժարվեց Արցախը գրավելու և իր հսկողության ներքո բերելու նպատակից: Այդ իսկ պատճառով անընդհատ զինվում էր ու զբաղված էր տարբեր զինամթերքների ձեռք բերմամբ: Նրանց համար պետք էր միջազգայնորեն հարմար պայմաններ հարձակումսկսելու  համար: Մի քանի փորձ կատարելով ու չհաջողելով զգաց, որ առանց արտաքին՝ բարեկամ ուժի օգնության, առայժմ չի կարող իր նպատակին հասնել: Թուրքիան ու Իսրաելը ամենահարմար երկրներն էին Ադրբեջանի համար, որոնք տեխնիկապես ունեին ՆԱՏՈ-ի զինանոցը և նոր ԱԹՍ-ներ (Անօդաչու թռչող սարքեր): Իմպերիալիստական երկրներն էլ՝ հատկապես Ամերիկան, Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիան և այլ երկրներ, որոնց առաջնահերթ քաղաքանությունը այս տարածաշրջանում եղել է և դեռ մնում է հակառուսական, վարել են Ռուսաստանին այդ տարածաշրջանից հեռացնելու և չեզոքացնելու քաղաքականությունը: Նրանք երբեմն, հատկապես վերջին պատերազմի ժամանակ ձևականորեն ցույց են տվել, որ ցավակից են հայ ժողովրդի հետ, իսկ գործնականում մաս կազմելով ՆԱՏՈ-ին, հովանավորել են Թուրքիային՝ իրենց տնտեսական շահերը պաշտպանելու և հակառուսական նպատակները իրականացնելու համար:

Թուրքիան և Իսրաելը պայմանները հարմար նկատեցին Ադրբեջանի հանրապետության նկրտումներից ելնելով իրենց քաղաքական ու ռազմական նպատակները իրականացնելու համար: Նրանցից յուրաքանչյուրը հետապնդում էր իր նպատակն ու շահերը: Թուրքիան աշխատում էր Ադրբեջանին դարձնել հլու հնազանդ մի երկիր և Ադրբեջանին ենթարկելով իրեն՝ նավթ ներմուծող երկրից վերածվել նավթ մատարակարարողի, Եվրոպային էլ ինչ-որ տեղ կախված պահել իրենից՝ Բաքու-Ջեյհան-Թբիլիսի Ադրբեջանական նավթամուղը վերահսկելով: Իսրաելը ռազմական զարգացած վերջին տեխնոլոգիան ու ռազմամթերքը մատակարարելով Ադրբեջանին, բացի նրանից որ նյութական մեծ ռեսուրսներ է ձեռք բերում, մեծ ազդեցություն է գործադրում այդ երկրում հնարավորություն ձեռք բերի Իրանի սահմանների մոտ ռազմաբազա ունենալու և հարկ եղած պարագայում օգտագործելու Իրանի դեմ: Այդ երկու երկրները նպատակ ունեն նաև շահագործել Իրանում ապրող ազերիների ազգային նացիոնալիստական զգացմունքները և պայմաններ ստեղծեն Իրանում ներքին խլրտումներ առաջացնելու համար: Թուրքիան էլ պահը հարմար է նկատում իր պան-թուրքիստական մղումները առաջ տանելու համար: Պան թուրքիզմի նպատակներից մեկը կարելի է համարել նաև Չինաստանի մետաքսե ճանապարհի իրականացման ուղղությամբ խոչնդոտներ առաջացնելը:

Եվրոպական երկրները՝ Անգլիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան և այլ երկրներ ու Ամերիկան, լինելով Բաքու-Ջեյհան-Թիբիլիսի նավթամուղի բաժնատերեր կամ ՆԱՏՈ-ի անդամ երկրներ, իրենց շահերից ելնելով  գործնականում պաշտպանեցին Ադրբեջանի շահերը: Այդ իմպերիալիստական երկրներին իրականում ձեռնտու է Անդրկովկասում Ռուսաստանի փոխարեն ունենալ իրենց՝ ՆԱՏՈ-ի անդամ դաշնակից Թուրքիայի, ներկայությունն ու ազդեցությունը: Նրանք գործնականում ոչ մի քայլ չարեցին Հայաստանի ու Արցախի օգտին և ավելի շուտ միջազգային ատյաններում ի օգուտ Ադրբեջանի էին հանդես գալիս՝ ելնելով իրենց նյութական շահերից: Չնայած այստեղ մեծ դերակատարություն ուներ նաև այն հանգամանքը, որ միջազգային ատյանները և ՄԱԿ-ը Հայաստանին ճանաչում էին որպես այդ 7 շրջանների օկուպանտ: Ձևականորեն խոսվում էր Թուրքիային սանձազերծելու մասին՝ սակայն հակառուսական շահագրգռվածությունից ելնելով: Նրանք երբեմն Թուրքիայի պանթուրքիստական նկրտումները հարմար միջոց են դիտում Ռուսաստանի դեմ: Չնայած այս ամենին ռուսական խաղաղապահների հաստատումով Ռուսաստանը իր վերահսկողությունը կարողացավ հաստատել տարածաշրջանում ինչպես նաև  նավթամուղի վրա:

Իմպերիալիստական երկրները ամեն կերպ կաշխատեն Հայաստանում և Ադրբեջանում դրդել հակառուսական տենդենցներ, որպեսզի նրանք դուրս գան ռուսական ուժերի դեմ ու փորձեն չեզոքացնել ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում: Այսպիսով նրանք ամեն կերպ աշխատում են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հակասությունները սրել ու պատերազմի վերածել այն:    

Դժբախտաբար Հայաստանում որոշ քաղաքական ուժեր և այդ թվում Փաշինյանի թիմը և իշխանավորների որոշ մասը չափից ավելի սուբեյկտիվ ու ոչ իրատեսական հույսեր էին փայփայում Եվրոպայի հետ, սակայն պատերազմը ցույց տվեց, որ նրանք սխալվում էին: Հույսով ենք նրանք դաս վերցրած կլինեն այս իրողությունից:

Ռուսաստանը ունեցել է և ունի իր ճշգրիտ քաղաքականությունը կովկասի տարածաշրջանում: Միջազգային իրավիճակը նկատի ունենալով Ռուսաստանը համագործակցության մեջ է Թուրքիայի հետ, և հաճախ որոշակի քայլեր համաձայնեցված ձևով են իրագործում: Արցախի հարցում այս իրողությունը հայերի վնասին է վերջանում, սակայն հասկանալի է, որ այդուհանդերձ Ռուսաստանը իր կարմիր գծերը կամ սահմանված հարաբերությունները ունի Թուրքիայի հետ ու երբեք չի ցանկանում նրան տեսնել Կովկասում և Արցախի տարածքներում: Ռուսաստանը դժգոհ է նաև այն մոտեցումից, որ Ադրբեջանը ունի Թուրքիայի հանդեպ և Թոիրքիային դիտելով որպես առաջին կարգի մեծ եղբայր՝  հույսերը կապում է նրա հետ՝ հեռանալով Ռուսաստանից: Սա դրական գործոն է հայերիս համար, որը պետք է շեշտադրվի անընդհատ: Նման գործոններ կարող են մեծ դեր ունենալ Արցախի կարգավիճակի ու ստորագրված համաձայնագրի անորոշ կետերի ճշտորոշման գործում: «Իմ Քայլ» դաշինքի մի մաս անդամների հակառուսական հակումները և Փաշինյանի կողմից իշխանության պաշտոններում նրանց մի մասի տեղ տալը պատճառ դարձան, որ Ռուսաստանը որոշ չափով թուլացնի իր օժանդակությունների չափը և պատերազմի ընթացքում ջահադիստների կամ վարձականների առկայության հանդեպ որևէ նախաձեռնություն չձեռնարկի: Հույսով ենք սա դաս եղած լինի մեր իշխանավորների ու քաղաքական բոլոր ուժերի համար, ուստի ուզենք թե չուզենք, մենք գտնվում ենք Ռուսաստանի զոնայի շրջանակներում և, ինչպես պատմությունն է մեզ ցույց տվել պետք է ամեն կերպ սերտ հարաբերությունների մեջ լինենք մեր ռազմական դաշնակցի հետ: Պետք է մեր բոլոր քայլերը համահունչ լինեն Ռուսատանին: 

Անկախություն և Ինքնիշխան լինելը լայն հասկացողություն և իմաստ ունի: Ինքնիշխան լինելը ամենա բարձր հատկանիշն է մի անկախ երկրի  համար և բոլորն են ձգտում դրան, սակայն, միջազգային ու յուրաքանչյուր երկրի տարածաշրջանային պայմանները նկատի առնելով բոլորը գտնվում են ինքնիշխանության տարբեր աստիճաններում: Բոլոր երկրները փոխհարաբերությունների մեջ են միմյանց հետ, որը մի տեսակ կարիք կամ պահանջ կարելի է համարել: Կեղծ «Անկախության» և «ինքնիշխանության» գաղափարները երբեմն մեզ շեղում են իրատես լինելուց ու երկիրը ճիշտ ուղղով տանելուց:

Յուրաքանչուր երկիր որ գրանցված է ՄԱԿ-ում,  կոչվում է անկախ երկիր, բայց բոլորը չէ, որ ինքնիշխան են: ինքնիշխան լինելու համար հսկայական քաղաքական և ռազմատնտեսական պայքար է անհրաժեշտ: Սովետական Միության տապալումից հետ ներկայիս իմպերիալիստական համակարգի ռազմավարությունը եղել է «full spectrum dominance»-ը՝ գերիշխանությունը մի պետության կողմից մյուս երկրների դիմաց:   

Նախքան Սովետական Միության փլուզումը ինքնիշխան լինելը իմաստավորվում էր   որպես պայքար ազատագրման և գաղութատիրության դիմ, որը նպատակ ուներ դառնալու անկախ մի երկիր կամ պետականություն: 

Մենք, ուզենք թե չուզենք, գտնվում ենք Ռուսաստանի զոնայի կատեգորիայում և մեր նման շատ երկրներ, որոնք փոքր քանակությամբ բնակչություն, տարածք և ռեսուրսներ ունեն, նույն կարգավիճակում են: Մեր նման երկրները, պահպանելով իրենց քաղաքական անկախությունը, տնտեսապես ու ռազմապես չեն կարող 100 տոկոսով «անկախ» լինել: Նման երկրները ստիպված են սերտ համագործակցության մեջ մտնել մի մեծ ու հզոր պետության հետ, որի հետ իրենց շահերը համընկնում են:    Մեր պատմության իրողությունը և ներկա կարգավիճակը նկատի ունենալով՝ տրամաբանական է, որ ընդունենք Ռուսաստանն է եղել այդ երկիրը և, քանի որ դեռ մեր անվտանգության երաշխիքը հանդիսանում է Ռուսաստանը, պետք է շարունակենք նրա հետ մեր ռազմական ու քաղաքական դաշնակից լինելը: Այս իրողության անտեսումը բացասական մեծ ազդեցություն է ունեցել և կունենա մեր հայրենիքի համար:   

Ամերիկան և Եվրոպան մեծ ջանքներ են գործադրել, գործադրում և գործադրելու են, որ մեզ հեռացնեն Ռուսաստանից: Սովետական Միության փլուզումից հետո ստեղծված միաբևեռ աշխարհում Արևմուտքն ստեղծեց իր շահերը պաշտպանող կառույցները՝  հասարակական ոչ պետական կազմակերպությունները  (NGO):  Այդ նպատակին հասնելու համար նրանք Հայաստանում իրենց գումարներով ստեղծել են տարբեր հակառուսական ու պրոամերիկյան կամ պրոեվրոպական շատ կազմակերպություններ (NGO): Սորոսի կազմակերպության ջանքերն էլ պետք է դասել այդ շրջանակներում: Նման ոչ պետական կառույցների նպատակներից մեկն է համարվել՝ փակել  Ռուսաստանի 102  ռազմաբազան  Գյումրիում: Այդ կառույցների նպատակը միայն հակառուսական քարոզչությունը չի եղել, այլ  ապահովելը իրնց տնտեսաքաղաքական ծրագրերի իրագործումը Հայաստանում և Արցախում:

Ամեն կերպ աշխատել են իրենց գործակալներին մտցնել պետական ապարատ և առաջ տանել իրենց հակառուական քաղաքականությունը: Դժբախտաբար «Իմ Քայլ» դաշինքի շարքերում նման տարրեր քիչ չէին ու այդ հակառուսական ուժերը կարողացել էին օգտվելով վարչապետի թերություններից ու սխալ մոտեցումներից՝ գրավել էին մի շարք պաշտոններ ու իրենց գործը առաջ տարել: Այս բոլորը կատարվում էր Ռուսաստանի աչքի առջև ու չէր կարող անտեսվել նրանց կողմից ու չունենար իր բացասական ազդեցությունը: Հայ Ձախ Ֆորումը ժամանակին զգուշացրել էր վարչապետին, որ անհարժեշտ է իր պետական ապարատը մաքրել նման տարրերից: Հիմա կարծում ենք վարչապետը պետք է լավ հասկանա այս իրողությունը: Վարչապետը պետք է ռադիկալ քայլեր վերցներ, որպեսզի քաղաքական հեղափոխությունը հաջողությունների հասցներ: Այս երևույթը կարելի է համարել վարչապետի թիմի սխալներից մեկը:

Վարչապետի թիմի սխալներից մեկն էլ այն էր, որ ավելի շուտ զբաղվեց ներքին կոռուպցիայով, մինչդեռ կոռուպցիայի դեմ  պայքարին զուգահեռ պետք է ամրապնդեր անվտանգության հարցերը՝ հատկապես Ադրբեջանի ու Թուրքիայի նկրտումներից ելնելով, որոնք ուղղակի Հայաստանի անվտանգությանն էին վերաբերում ու պետք էր դրա դեմ անհապաղ մի ելքեր գտնվեր: Ցավոք այդ երկու առումներով վճռական քայլեր չվերցվեցին: Ամենահարմար ելքերից էր այն, որ իր ռազմավարական դաշնակցի հետ սերտ ու մտերիմ կապերը էլ ավելի խորացներ ու ցույց տար, որ ինքը Ռուսաստանին գերադասում է Եվրոպայից ու Ամերիկայից և միջազգային ու անվտանգության շատ հարցերում Ռուսաստանի հետ խորհրդակցաբար պետք է աշխատեր: Մեր կարծիքով պետք է Հայաստանի իշխանությունը համաձայնվեր Արցախի հարցում Ռուսաստանի կողմից տարբեր տարիներում առաջադրված Արցախի հարցի լուծման եղանակի հետ: Այդ դեպքում էլ մենք կհանձնեինք գրավված տարածքները, սակայն ավելի լավ պայմաններում կգտնվեինք, քան՝ այսօր: Ռուսաստանի Դաշնությունը Հայսատանի  Հանրապետության հիմնական և առաջին  ռազմական դաշնակիցն է  և ռչ թե « գործակիցը», որ երբեմն հնչում է տարբեր բարձր պաշտոնյաների կողմից՝ հատկապես վարչապետի կողմից:

Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված համաձայնագիրը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկա պայմաններում գնհատում ենք, ըստ պայմանների, միակ ելքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրելով դա ճիշտ քայլ է վերցրել: Չպետք է մոռանալ, որ ով էլ լիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն այդ ցավալի համաձայնագիրը կստորագրեր: Այդ համաձայնագիրը Ստեփանակերտը, շատ շրջաններ ու Արցախը պահպանելու համաձայնագիր է և ոչ թե կորցնելու համաձայնագիր: Այս համաձայնագիրը մեզ առիթ է ընձեռնելու վերլուծել ու հասկանալ մեր թերի կողմերը, վերականգնել երկիրը քաղաքականապես ու տնտեսապես և զարկ տալ ու ավելի մեծ ուշադրություն դարձնել ազգաբնակչության քանակի ու որակի և կենսամակարդակի բարձրացման ու անվտանգությանը: Երկրում հարստության արդար բաշխումը կարող է իրականանալ միայն արդար տնտեսական համակարգ ունենալով, որտեղ պետության դերակատարությունը մեծ պետք է լինի, եթե՝ ոչ, կրկին երկիրը կգտնվի մեծահարուստ կապիտալիստների ձեռքում, որոնք իրենք են որոշելու երկրին քաղաքական ուժը, քաղաքականությունը և տնտեսության համակարգն ու ընթացքը: Կապիտալիստների հիմքը լինելու է ոչ թե հզոր և արդար Հայաստան ունենալը, այլ այնպիսի մի Հայաստան, որտեղ կարողանան նյութապես շահագործել ժողովրդին, լավ շահույթ ունենան, իսկ  իշխանությունն ու ամբողջ համակարգը պաշտպանի իրենց շահերը և ոչ թե հասարակ ժողովրդի և ողջ երկրի շահերն ու զարգացման ընթացքը: Սովետական Միության փլուզումից հետո Հայաստանի նախկին իշխանությունների սխալ գործելակերպը ցույց է տվել իր բացասական հետևանքները, և հույսով ենք այս առումով ներկայիս իշխանավորները դաս կվերցնեն ու կստեղծեն ավելի դեմոկրատիկ սոցիալական տնտեսական մի համակարգ, որտեղ բոլոր բնագավառներում կգերադսվի ու առաջնահերթ կհամարվի երկրի ու լայն մասսաների շահերը՝ մեծահարուստների ու մեծ գործատուների կամ կապիտալսիտների ու ֆինանսական կապիտալիստների՝ բանկերի, շահերից:

Ներկայիս 16 ընդդիմադիր ուժերի ցույցերը իշխանության կռիվ տալու նկրտումներ ենք գնահատում: Այդ կուսակցությունների մեծամասնությունը չարաշահելով ստեղծված իրավիճակը նպատակ է հետապնդում տապալել ներկայիս իշխանությանը, հույս ունենալով, որ հնարավոր կլինի առանց ժողովրդի ընտրությունների իրենց մարդկանց նոր իշխանության մեջ  ընդգրկելը: Նրանք ստորագրված համաձայնագրի համար որևէ ալտերնատիվ չունեն և չեն ներկայացնում, այն՝ ինչ էլ ներկայացնում են, ավելի շուտ հակաժողովրդական՝ և  առանց ժողովրդի ընտրության, ժամանակվոր վարչապետի նշանակումն է միայն իրենց կողմից և ոչ թե՝ ժողովրդի, որը չի կարող ժողովրդի կողմից ընդունելի լինել: Նրանք պետք է հասկանան, որ դիրքերի ճշգրտման հարցը դեռ ընթացքի մեջ է: Հայ զինվորը ռուս խաղաղապահների հետ կանգնած է Հայաստանի ու Արցախի սահմաններում: Արցախի հարցի քննարկումները շարունակվում են տարբեր մակարդակներով: Նման պայմաններում երկրում միասնականություն և կայունություն է անհրաժեշտ և յուրաքանչյուր խառնաշփոթից կարող է օգտվել ու շահել  միայն թշնամին: Արդեն վարչապետը հայտարարել է, որ 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի կունենան ու կփարատվեն շատ հարցեր: Ազգային Ժողովն էլ իր հերթին կընտրի նոր վարչապետ, որը ընդունելի կլինի բոլորի կողմից ու կրքերն էլ կհանդարտվեն: Այդ 16 կուսակցությունները չեն ներկայցնում Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտն ու ժողովրդին և չպետք է չարաշահեն ստեղծված իրավիճակը իրենց կամքը թելադրելու նպատակով:  

Պետական պարտքի ավելացումը մեծացնելու է Հայաստանի Հանրպետության կախվածությունն արտաքին ուժերից ու ենթարկելու է նրանց թելադրանքներին ու ֆինանսական կապիտալին: ՀՀ պետական պարտքը նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 7 մլրդ 947.4 մլն դոլար: Հեղափոխությունից հետո իշխանությունների թավշյա քաղաքականության պատճառով, ցավոք, նախկինների կողմից թալանածը չվերադարձվեց պետության գանձարան, որը կարող էր նվազեցնել մեր կախվածությունը հատկապես միջազգային շահագործող կենտրոններից (Համաշխարհային բանկ, Միջազգային Արժույթի հիմնադրամ և այլն):

Սփյուռքը ամեն կերպ աշխատեց պատերազմի ընթացքում օգտավետ լինել հայրենիքին, սակայն սփյուռքի պոտենցիալ ուժը ավելի մեծ է՝ քան այն ինչ դրսևորվեց: Սփյուռքի դերակատարության բարձրացման անհրաժեշտությունը շոշափելի է ներկայիս և ապագայի Հայաստանի ու Արցախի համար: Այսպիսով՝ անհրաժեշտ է ստեղծել կամ վերականգնել Սփյուռքի Նախարարությունը նոր հիմունքներով: Անալիզի ենթարկել ու դաս վերցնել նախկին «Սփյուռքի Նախարարության» աշխատատանքներից: Սփուռքի Նախարարությունը պետք է ունենա այնպիսի գործնական մեխանիզմներ, որտեղ հնարավոր կդարձնի օգտագործել  սփյուռքի ամբողջ պոտենցիալ ուժը: Հայ Ձախ Ֆորումի կարծիքով այդ կառույցը կարող է ունենալ հետևյալ հատկանիշները՝ 1-Ղեկավար կազմում ընդգրկված լինեն սփյուռքահայեր, 2-Բյուդջեն ապահովվի ՀՀ իշխանության կողմից, 3-Ունենա իր հեռուստակայանը և զանգվածային լրատվամիջոցը, 4-Աշխատանքները լինեն թափանցիկ:

Անցյալից դասեր քաղելով՝ կարծում ենք ներկա պայմաններում պետք է աշխատել ըստ հետևյալի՝

1-Օգնել վարչապետին ու ներկայիս իշխանությանը իրականացնելու իրենց առջև դրած ու ծրագրած Արցախի վերականգնման աշխատանքները:

2-Նկատի առնելով երկրի ռազմական իրավիճակը՝ ավելի խիստ վերաբերմունք ցույց տալ միասնականությունը խաթարող և հակաօրինական արարքներ ցույց տվող անձանց նկատմամբ:

3-Ներքին բախումներից խուսափելու և երկրում լարվածությունը նվազացնելու համար բոլորիս համար էլ լավ կլինի, ինչպես վարչապետն է հայտարարել, երկխոսություն սկսել խորհրդարանական արտահերթ ընտրությունների կապակցությամբ բոլոր քաղաքական ուժերի հետ:

4-Անարդար ձևով հարստացողների գումարները առգրավել պետությանը հզորացնելու նպատակով՝ հատկապես ռազմական բնագավառում:

5 Չեզոքացնել, սահմանափակել և հսկողության տակ վերցնել բոլոր հակառուսական, սորոսական և ուրիշ երկրներից ֆինանսավորվող ոչպետական կազմակերպությունները (NGO):

6 Ոչ մի վարկ չվերցնել Արժույթի Միջազգային Հիմնադրամից և Համաշխարհային Բանկից:  Հնավորինս  միայն օգտվել հայկական կապիտալից:

7- ԱԱԾ-ի և պետական այլ կառույցներում ընդգրկել մեծ փորձ ունեցող ու դպրոց անցած և մասնագիտացված անձանց:

8-Դեմոկրատացնել տնտեսական համակարգը, որը կնպաստի լայն մասսաների ներգրավածությանը արդյունաբերական ու ոչարդյունաբերական կառույցներում կամ ձեռնարկություններում:

9-Հեշտացնել արհմիությունների աշխատանքները տարբեր ձեռնարկություններում և հնարավորություն ընձեռնվի աշխատավորներին ու աշխատավարձ ստացողներին, որ առանց վախենալու ստեղծեն իրենց արհմիությունները և պաշտպանեն իրենց և պետության շահերը և ոչ թե՝ ձեռնարկությունների կամ սեփականատերերի:

10-Բարձրացնել պետության դերը տնտեսական համակարգում:

11-Վերջ տալ ֆինանսական կապիտալի շահագործմանը և մեծ մասամբ ազգայնացնել բանկերը:

12-Վերջ տալ տարբեր ուժերի կողմից որպես իշխանության պահպանման միջոց նացիոնալիստական կամ ազգայնամոլական գաղափարների տարածմանը և մասսաներին չշեղել նորմալ ու մարդկային կյանք ունենալուց: Բարձր գնահատել համամարդկային արժեքները և զարկ տալ այդ գաղափարների տարածմանը:  

Հայ Ձախ Ֆորում, Երևան 12 Հունվարի 2021 թ.

 

Բաժին՝ Հայաստանում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ամենամյա ամփոփիչ ասուլիսի առանցքային թեմաներից մեկը եղել է ԼՂ հարցի կարգավորումը: Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, պատասխանելով Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայկական ԶԼՄ-ների հարցին, ասել է.
 
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը սկսել է արդյունավետ իրագործվել: Դա հաստատել են նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը: Բացի գերիների հարցով իմ նշած խնդրից, որը, կրկնեմ, առաջացել է հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, մնացած ամեն ինչ իրագործվում է բավական արդյունավետ: Այժմ ընթանում է խաղաղապահների մանդատի համաձայնեցման գործընթացը. այն պետք է համաձայնեցվի 3 կողմերի հետ էլ: Դրա մասին խոսվել է հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման ընթացքում: Հայտարարության հետ կապված որևէ հավելված չկա: 
 
Ղարաբաղի կարգավիճակը չի հիշատակվում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Դա գիտակցաբար է արվել: Խաղաղապահների տեղակայման տարածքը համարվում է նրանց պատասխանատվության գոտի: Հենց այդ փաստի վրա էլ մենք հիմնվում ենք Երևանի և Բաքվի հետ մեր շփումներում:
 
Այժմ մշակվում են տրանսպորտային հաղորդակցության, խաղաղապահների մատակարարման և այնտեղ ապրող մարդկանց օգնության տրամադրման հետ կապված նրբություններն ու մանրամասները: Հայաստանից արդեն 50 հազարից ավելի մարդ վերադարձել է: Մենք նաև հակված ենք, որ Կարմիր խաչից բացի՝ նաև միջազգային մյուս կազմակերպությունները, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կառույցները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը, հումանիտար հարցերով կազմակերպությունը, ներկա լինեն տարածաշրջանում: Նրանք հիմա Բաքվի և Երևանի հետ քննարկում են առաքելության հարցերը: Քննարկումներն ընդգրկում են նաև կարգավիճակի հարցի վերաբերյալ հակասությունները: Հենց այն պատճառով, որ կարգավիճակը հակասություններ է առաջացնում Երևանի և Բաքվի դիրքորոշումներում, երեք առաջնորդները որոշեցին շրջանցել այդ հարցը և թողնել այն ապագային:
 
Դրանով պետք է զբաղվի նաև ԵԱՀԿ ՄԽ-ն: Նրանք արդեն վերականգնել են կողմերի հետ շփումները, նախատեսում են ևս մեկ այց կատարել տարածաշրջան: Կարգավիճակի հարցն ավելի հեշտ կլուծվի, եթե իրականացվեն կողմերի ստանձնած բոլոր հայտարարությունները և պարտավորությունները, որոնք  առնչվում են բոլոր էթնիկ և կրոնական համայնքների բարիդրացիական և համակեցության ապահովմանը:
 
ԼՂ-ն ՌԴ կազմում ընդգրկելու էկզոտիկ մտքի մասին ասեմ՝ այն չի ճանաչվել ոչ ոքի կողմից, այդ թվում՝ Հայաստանի:  Մենք նման միտք չունենք, մեր մոտեցումն այն է, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի երկրների, առաջին հերթին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք պատրաստ կլինենք այնպիսի լուծման որոնմանը և ընդունմանը, որը կապահովի տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը, և որ ամենակարևորն է՝ այն մարդկանց անվտանգությունը, ովքեր այստեղ ապրել են միշտ և ապրելու են նաև այսուհետ»:
 

Ոչ ոք երբևէ չի հերքել, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է կապված լինեն միմյանց հետ. Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հեռավար ասուլիսի ընթացքում ամփոփել է 2020-ը: Պատասխանելով Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են ՀՀ պաշտոնյաները, առանց Ադրբեջանի թույլտվության, այցելում Արցախ, և արդյոք ՌԴ խաղաղապահ զորախումբն ինչպե՞ս է կարգավորելու այդ հարցը, և որքանո՞վ է Բաքվի բարձրացրած հարցը հաշվի առնվել, Լավրովն ասել է. 
 
«Բոլոր պայմանավորվածություններում, առաջին հերթին՝ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններում, ամրագրված է կողմերի համաձայնություն առ այն, որ ՀՀ և ԼՂ միջև կապը պետք է ապահովվի ցամաքային ուղիներով, այդ թվում՝ Լաչինի միջանցքով, որը պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները: Երբեք որևէ մեկը չի հերքել Ղարաբաղի և Հայաստանի կապը: Բանակցությունների տևողության տասնամյակների ընթացքում երբեք չի քննարկվել ԼՂ-ն և Հայաստանը միմյանցից «կտրելու» հարցը: Հենց այդ պատճառով էլ Լաչինի միջանցքը, որպես հայեցակարգ, որևէ մեկը չի ժխտել: Այն շարունակում է մնալ համաձայնության ենթակա թեմա, այդ թվում՝ մեր ադրբեջանցի հարևանների կողմից:
 
Ի հավելումն նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների, ըստ որոնց՝ Լաչինի միջանցքին զուգահեռ, որն ունենալու է նոր երթուղի, պետք է անցկացվի նաև վստահելի և մշտական կապ Ադրբեջանի հիմնական տարածքի արևմտայն շրջանների և  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Դա ամրագրված է երկրների ղեկավարների պայմանավորվածություններում: 
 
Եթե մենք համաձայն ենք,- իսկ բոլորն են համաձայն, որ Հայաստանի հայերի և Ղարաբաղի հայերի միջև պետք է կապ լինի,- ես պատճառ չեմ տեսնում, որոնց հիման վրա պետք է խոչընդոտել այդ մակարդակում իրականացվող շփումներին: ՀՀ պաշտոնյաները ԼՂ-ում ընդգրված են հումանիտար հարցերի լուծման մեջ, ինչը որևէ բացասական զգացմունք չի առաջացնում Բաքվում: Եվ տարօրինակ կլիներ, եթե դա այլ կերպ լիներ: Իսկ այն, որ ՀՀ պաշտոնյաները ԼՂ-ում քաղաքական հայտարարություններ են կատարում, դա, թերևս, լարվածություն է առաջացնում: Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ խուսափել դրանից:
 
Մենք տեսանք թե 44-օրյա պատերազմից առաջ քաղաքական գործիչների զգացմունքային հայտարարությունները Ղարաբաղից կամ Ղարաբաղի թեմայով ինչ հետևանքներ ունեցան: Օրինակ՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» արտահայտությունը: Գիտեք՝ խոսքերը նյութականանալու հատկություն ունեն: Տվյալ դեպքում դրանք նյութականացան բացասական ուժով: Այդ պատճառով մենք հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության միջև շփումների հաստատմանը, վստահության մթնոլորտի ձևավորմանը, և հենց այդ ամենն էր Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հանդիպումների իմաստը: Հույս ունեմ, որ զգացմունքները երկրորդ պլան կմղվեն:
 
Նույն առումով էլ կարծում եմ, որ այս փուլում այժմ լավագույն ժամանակը չէ՝ որպես առաջնահերթություն սահմանել ԼՂ կարգավիճակի հարցը: Այն պետք է թողնել ապագային:
 
Ես երաշխավորում եմ, որ Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտին,- իսկ հիմա կարգավիճակը գործնականում հենց այդպիսին է,- այն ձևաչափն է, որը կապահովի և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմերի շահերը:  Կարգավիճակին դեռ կվերադառնանք: Ես արդեն նշել եմ, որ գործում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Կարգավիճակի վերաբերյալ պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացվեն կոնկրետ, իրավական և հանդարտ քննարկումներ՝ այն հիմքով, որն անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարիդրացիության համար»:
 
Հեղինակ`Դավիթ Մուրադյան
1lurer.am
 
Բաժին՝ Աշխարհում

Այսօր պաշտոնապես հաստատվեց, որ հունվարի 11-ին նախատեսված է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում:

Մինչ այդ տարբեր հարթակներում կողմերը հասցրել են «տեղորոշվել»՝ ըստ էության, խոսելով այն մասին, թե ով ինչպես է պատկերացնում բանակցային ֆորմատը:

Պատերազմի արդյունքները հանգեցրել են նրան, որ հայկական կողմը ստիպված է եղել թողնել նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող յոթ շրջանը, ինչի մասին 1994 թվականից պնդում էր թե՛  ադրբեջանական կողմը, թե՛ Մոսկվան, որն այս քայլը դիտարկում էր որպես Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնական բաղադրիչներից մեկը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս հունվարի 4-ին հրապարակած իր հոդվածում անդրադարձել էր հարցին, թե ինչ իրավիճակում է ժառանգվել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը: Մասնավորապես, վարչապետը նշել էր, որ վերջին տասը տարվա ընթացքում ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում եղել են մի քանի առանցքային հանգրվաններ:

Առաջինը կազանյան գործընթացն էր, որով ենթադրվում էր, որ տարածքները 5+2 բանաձևով պետք է հանձնվեն Ադրբեջանին, Արցախը պիտի ստանար միջանկյալ կարգավիճակ, իսկ վերջնական կարգավիճակը պիտի ստանար փախստականների վերադարձից հետո տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով:

Սակայն 2011 թվականի հունիսի 24-ին Իլհամ Ալիևը հրաժարվեց ստորագրել կազանյան փաստաթուղթը՝ հարուցելով Սերժ Սարգսյանի տարակուսանքը: 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում կազանյան փաստաթղթի ճակատագրի մասին խոսելով՝ Հայաստանի երրորդ նախագահը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ էր Ադրբեջանին հանձնել 7 շրջանը, բայց Ադրբեջանը ուզում է ավելին:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ավելի՞ն: 2011-ին Հայաստանը պատրաստ էր հանձնել 7 շրջանները, իսկ Ադրբեջանը ուզում է ավելի՞ն: Իսկ ի՞նչը կարող է լինել ավելին: Կազանյան փաստաթղթի չստորագրումով Իլհամ Ալիևը տվել է այդ հարցի պատասխանը. նախևառաջ Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի կարգավիճակի բացառումը: Սա դեռ 2011 թվականին: Դրանից հետո Ադրբեջանի ախորժակը ավելի է բացվել և սրա վկայությունն է դառնում այն, որ 2013 թվականից իրավիճակը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ կերպով սրվում է:

2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը:

Ֆորմալ առումով 2016 թվականից հետո էլ բանակցային գործընթացը շարունակում է տեղի ունենալ Մադրիդյան սկզբունքների կամ դրանց կոնֆիգուրացիայի հիման վրա, բայց ռուսական առաջարկները կան, գոյություն ունեն և նրանց ներկայությունը զգացվում է ամենուր, առնվազն այն տրամաբանությամբ, որ 7 տարածքների հանձնումը 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացի հիմնական, եթե ոչ միակ թեման է:

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն, ըստ Փաշինյանի, արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար: Բոլոր համանախագահները համակերպվել են այս մտքի հետ, և ռուսական առաջարկները, ըստ էության, համանախագահության առաջարկներն են:

Ասենք, պաշտոնական Երևանը գոնե նախկինում և գոնե առերևույթ այս տարբերակը չի մերժել:

Սերժ Սարգսյան - Մենք միշտ, բազում տարիների ընթացքում, հիմք ենք ընդունել այն, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեին Լեռնային Ղարաբաղի շուրջ պահվող շրջանները: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ, այսինքն՝ պետք է կարգավորվի հետագայում: Լեռնային Ղարաբաղում պետք է հաստատվի ստատուս-քվոն, բայց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման հնարավորության պարտադիր ստեղծմամբ, ինչի համար էլ ենթադրվում էր այսպես կոչված Լաչինի միջանցքի ստեղծումը, այսինքն՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի միջանցքը:

Կոնկրետ Մոսկվայի դիրքորոշումն Արցախի կարգավիճակի հարցում առերևույթ փոփոխության, գոնե պաշտոնական մակարդակում, չի ենթարկվել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ի մամուլի ասուլիսում, անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, պնդեց, թե ներկա իրավիճակը պիտի հաստատվի որպես ստատուս-քվո, իսկ Արցախի իրավական կարգավիճակի հարցը կքննարկվի հետագայում՝ պայմանով, որ մինչ այդ պիտի պարտադիր կերպով պահպանվի կապը Հայաստանի և Արցախի միջև: Այս պնդումն, ի դեպ, տրամագծորեն հակասում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմանը, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց այլևս գոյություն չունի, քանի որ Ադրբեջանը պատերազմում հաղթել է և Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը:

Այս ամենին զուգահեռ, պաշտոնական Երևանը դեռևս քաղաքական գնահատականներ չի հնչեցնում՝ շեշտը դնելով խնդրի հումանիտար կողմի վրա:

Տարբեր մակարդակներով արդեն հայտարարվել է, որ Բաքուն խախտում է նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթներն ու ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը՝ ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր հարուցելով և պատերազմի հետևանքով գերության մեջ հայտնված անձանց փորձելով ներկայացնել որպես դիվերսանտների կամ ահաբեկիչների: Համենայնդեպս, դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից, պաշտոնական Երևանը փորձելու է ոչ թե քաղաքական լուծման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել, ինչը, ըստ էության, այս պահին հնարավոր էլ չէ, այլ հասնել նոյեմբերի 10-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության կետերի առաջնային իրականացմանը:

Նիկոլ Փաշինյան - 1. Հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործում. ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում: Մեզ համար կարևոր է նաև տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը:

2. Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Նախիջևան:

Կարելի է ենթադրել, որ հայկական կողմն ակնարկում է, թե առանց այս երկու կետի լիարժեք իրականացման խնդրի քաղաքական կարգավորման մասին խոսք գնալ չի կարող: Հետևաբար, դժվար է նաև պատկերացնել, թե Մոսկվայում լինի, Վաշինգտոնում կամ Փարիզում, առաջիկայում հնարավոր է լինելու ստորագրել որևէ փաստաթուղթ, որում խոսք կգնա թե՛ Արցախի խնդրի կարգավորման, թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների մասին:

Ասենք՝ այս վերջին կետի համար կողմերը դեռ պիտի կարողանան ընդհանուր լեզու գտնել՝ առնվազն դեմարկացիայի գործիքների մասով:

 

Հեղինակ`Լևոն Սարդարյան
Բաժին՝ Հայաստանում

 

 

 

 

Մեր ժողովրդի համար այս ծանր օրհասական օրերին, երբ հայ ժողովուրդը իր ԳԵՆՈՖՈՆԴԻ-ի զոհաբերմամբ մեկուսի և միայնակ պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, 100-ամյա ցեղասպան մեքենայի դեմ,  փողի մոլուցքով գերի, ձեռներեցությանը ծախու քաղաքական գործիչների, փորձագետների, գիտնականների, ստեղծագործ մարդկանց  և «ստվերային համաշխարհային կառավարութուննեդի» կողմից մարդկության առջև կանգնած սպառնալիքների և մարտահրավերների դեմ ՝ ժամանակակից աշխարհի անտարբերության առկայության պայմաններում, նորից դիմում եմ անցյալի նամակին ՝ որպես Կտակ-Կոչ-Ազդ, հայ իրականության ոչ միայն հոգևոր առաջնորդի, այլև հայոց պատմության ազդեցիկ դեմքի՝ Խրիմյան Հայրիկին, և ինձ համար ակնհայտ է դառնում, որ իրականում ամեն ինչ մնացել է նույնը, միայն սերունդ է փոխվել: Հայ ժողովուրդը, 16 դար պաշտպանելով քրիստոնեության արևելյան ֆորպոստը, 1878 թ.-ին, ըստ էության, կատարեց փոքրաթիվ ժողովրդի հերթական հուսահատ փորձը `աշխարհին տեղեկացնել իրեն պատուհասած մարդասիրական աղետի մասին և աջակցություն խնդրել` հակառակ Սուլթանի և Օսմանյան կառավարության ցանկություններին:

Հին Աշխարհում աջակցության խոսքեր էին լսվում, բայց բոլոր խոստումները մնում էին պարզապես բառեր: Հայ բանկիրները, վաշխառուները, պետական գործիչները, ովքեր իրենց հետագա ճակատագիրը և իրենց ժողովրդի ճակատագիրը կապում էին թուրքերի հետ, հակադրվում էին նրան: Որպես իր նպատակին չհասած կաթողիկոս, 1873-ի օգոստոսին նա ստիպված եղավ հրաժարական տալ և վերադառնալ Վանի եպիսկոպոսի աթոռ: Խրիմյան Հայրիկը միայն ուզում էր, որ բազմաչարչար հայ ժողովուրդը չլինի տգետ, գիտելիքի պակասի և մշակույթի պակասի մեջ, ինչը ձեռնտու է միայն կառավարիչներին: Հայերի ճակատագիրն ինքնին կրկնում է ամենահին հայկական ձեռագրերի ուղին ՝ աքսոր, կորուստ, հայրենիքի ձեռքբերում: Յուրաքանչյուր գիրք ունի իր ճակատագիրը, ինչպես մարդը: Այդ է պատճառը, որ ակադեմիկոս Արտաշես Դավթի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարութուն»  նոր հիմնարար աշխատութան   հայերեն, չինարեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն  լեզուներով հրատարակելը տնտեսագիտության և իրավագիտության մագիստրոս Դավիթ Միքայելյանի խմբագրությամբ  (“dm-LINGUA”, ք. Համբուրգ) և Աբել ԱՂԱՆԲԵԿՅԱՆԻ գիտական խորհրդատվությամբ: Հովանավորներ՝ Լեւոն ՄԱՐԿՈՍԻ և Էդվարդ ՉՈՎՈՒՇՅԱՆԻ գործունեությունը գրքի հրատարակման գործում ամբողջովին համապատասխանում են Խրիմյան Հայրիկի կողմից նախանշված հայ ժողովրդի երազանքներին և ցանկություններին:

Գրքի հրատարակման գործում կարևոր դեր է խաղել նաև Կրթության, գիտության և մշակույթի զարգացման ռուսական կենտրոնի տնօրենը, գրքի չինարեն տեքստը թարգմանելիս՝ «Էլոս-Շանհայ» Առևտրի տան խորհրդի նախագահ տիկին Լիի Լիին, ֆրանսերեն թարգմանելիս ՝ տիկին Բիատրիս Նազարյանը և անգլերեն թարգմանելիս՝ դոցենտ Ժաննա Հարությունի Միքայելյանը:             Հեղինակը գիրքը նվիրել է իր արժանահիշատակ եղբոր՝ Աշոտ Դավթի Միքայելյանի հիշատակին:         Հայաստանի տնտեսության և հայոց պետականության համար անհրաժեշտ գրքի նախաբանը, որը կարող է օգնել երկրի տնտեսությանը անցնել բարձ րորակական ցուցանիշներով խելացի տնտեսության և ապահովել երկրի ելքը տնտեսական ճգնաժամի ցիկլերից, ամրապնդել երկրի ներդրումային գրավչության օրենսդրական դաշտը, պատրաստել է Ձեր խոնարհ ծառան:

Մարտիկ ԳԱՍՊԱՐՅԱՆ՝

2020 թվականի Տնտեսագիտության և Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու, Ռեպարացիաների և ռեստուտիցիաների գնահատման և փորձագիտության միջազգային անկախ իրավական  կենտրոնի ղեկավար, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի (ԱԺՀՄՄԱ) փոխնախագահ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գիտական ​​խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական  գիտությունների ակադեմիայի, Ռուսաստանի արվեստների ակադեմիայի, ԱԺՀՄՄԱ-ի և «EWAN» եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր,1993 թվականից՝ Հռոմի ակումբի վերլուծական կենտրոնի անդամ, Գիտության և բարձր տեխնոլոգիաների գծով Եվրասիական գիտական ​​փորձագիտական ​​խորհրդի անդամ:

20 հոկտեմբերի, 2020 թ

    

Բաժին՝ Հայաստանում
Լոնդոնի դատավորներից Վանեսա Բերեյցերը, որը քննում էր WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործը, հայտարարել է, որ մերժում է նրա հանձնումն ԱՄՆ-ին, քանի որ մտավախություն կա, որ լրագրողը կարող է ինքնասպան լինել:
 
ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ կբողոքարկի որոշումը: 2010-ին արտահոսած ռազմական և դիվանագիտական փաստաթղթերի՝ WikiLeaks-ի հրապարակման պատճառով ԱՄՆ դատախազները մեղադրանք են առաջադրել Ասանժին լրտեսության և համակարգչի օգտագործման չարաշահման համար՝ հաղորդում է Sky News-ը: Նա կրկին ձերբակալվել է սեպտեմբերին՝ լրտեսության 17 մեղադրանքի համար, որոնք նախատեսում են մինչև 175 տարի ազատազրկում: Մեղադրող կողմը պնդում է, որ նա դավադրություն է կազմակերպել բանակի հետախուզական վերլուծաբան Չելսի Մենինգի հետ՝ կոտրելու համար ԱՄՆ պաշտպանության նախարարության համակարգչի կարևորագույն գաղտնաբառերից մեկը: Ասանժը հերքում է մեղադրանքը և վստահեցնում, որ մտադրություն չի ունեցել կոտրել պաշտպանության նախարարության համակարգչի գաղտնաբառը, և որ մեղադրող կողմը չունի որևէ ապացույց, որ նա սպառնացել է ինչ-որ մեկի անվտանգությունը վտանգի ենթարկել:
 
Դատավոր Բերեյցերի որոշման հրապարակումից հետո Ջուլիան Ասանժի փաստաբանները պնդում էին, որ նա հանդես է գալիս որպես լրագրող և իրավունք ունի ԱՄՆ սահմանադրության «Առաջին փոփոխությամբ» պաշտպանել խոսքի ազատությունը՝ արտահոսող փաստաթղթեր հրապարակելու համար, որոնք բացահայտում են ԱՄՆ ռազմական ապօրինություններն Իրաքում և Աֆղանստանում: Բայց դատավորը մերժել է այդ դիմումը՝ ասելով, որ Ասանժի գործողություններն այն իրավական բնութագիրն ունեն, որոնք չեն կարող պաշտպանվել խոսքի ազատության իր իրավունքով:
Հեղինակ`Դավիթ Մուրադյան
1lurer.am
 
 

Julian Assange cannot be extradited to the US, UK judge rules

Judge Vanessa Baraitser said she had refused Assange's extradition because of fears that he could take his own life.

 
 
 
 
Assange partner: US wants to 'punish him'
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
Why you can trust Sky News 

WikiLeaks founder Julian Assange cannot be extradited to the US, a judge at the Old Bailey has said.

Judge Vanessa Baraitser said she had refused his extradition because of fears that he could take his own life.

The US government said it would appeal against the decision.

Assange's supporters were overjoyed at the decision not to extradite him but were unhappy that the ruling was made on health grounds.

 
 
 
 
Assange's supporters celebrate outside court

US prosecutors indicted Assange on 17 espionage charges and one charge of computer misuse over WikiLeaks' publication of leaked military and diplomatic documents in 2010.

Advertisement

The 49-year-old Australian activist was re-arrested in September over the charges, which carry a maximum sentence of 175 years in prison.

The indictment claims he conspired with army intelligence analyst Chelsea Manning to crack a scrambled password to a classified US defence department computer.

More from Julian Assange

  • Will the Julian Assange story ever end?

  • Julian Assange: WikiLeaks founder arrested over 18 new allegations as he appears in court to fight US extradition

  • Julian Assange secretly fathered two children in Ecuadorian embassy

  • Julian Assange: Celebrities turn up to protest against proposed extradition to US

  • Should Julian Assange be extradited to the US?

  • John McDonnell declares Julian Assange 'innocent' after 'offensive' Dreyfus comparison

Demonstrators protesting outside the Old Bailey in September
Image:Demonstrators protesting outside the Old Bailey in September

The charges also offer further details of alleged hacking plotters that Assange and his WikiLeaks colleagues are said to have recruited.

Assange denies plotting with Manning to crack an encrypted password on US Department of Defence computers and claims there is no evidence anyone's safety was put at risk.

He appeared at the Old Bailey on Monday where Judge Baraitser delivered her judgment.

His lawyers argued that he was acting as a journalist and is entitled to First Amendment protections of freedom of speech for publishing leaked documents that exposed US military wrongdoing in Iraq and Afghanistan.

But the judge rejected these claims, saying his conduct "would therefore amount to offences in this jurisdiction that would not be protected by his right to freedom of speech."

She added that Assange suffered from clinical depression that would be exacerbated by the isolation he would likely face in US prison, adding he had the "intellect and determination" to circumvent any suicide prevention measures the authorities could take.

WikiLeaks editor-in-chief Kristinn Hrafnsson described the case as "an historic, large-scale attack on freedom of speech".

Assange's fiancee, Stella Moris, with whom he has two young sons, was at the Old Bailey for the hearing.

Reading a statement outside court following the judgment, Ms Moris said: "Today is a victory for Julian. Today's victory is a first step towards justice in this case."

Julian Assange pictured with his partner Stella Morris
Image:Julian Assange pictured with his partner Stella Moris

The US non-profit Freedom of the Press Foundation tweeted: "The case against Julian Assange is the most dangerous threat to US press freedom in decades. This is a huge relief to anyone who cares about the rights of journalists.

"The extradition request was not decided on press freedom grounds; rather, the judge essentially ruled the US prison system was too repressive to extradite. However, the result will protect journalists everywhere."

Fidel Narvaez, who worked at the Ecuadorean embassy for the majority of the time Assange lived there, said: "Be aware that freedom of expression is still under attack - if it was not for Julian's health condition, he would be extradited."

Michelle Stanistreet, general secretary of the National Union of Journalists (NUJ), said the judgment was "troubling" and left it open to future US governments to take a similar approach.

Meanwhile, former shadow home secretary Diane Abbott said the decision not to allow the extradition was an "excellent ruling by the British judge".

"Congratulations to all the dogged campaigners on Assange's behalf," she tweeted.

His mother Christine urged the US not to appeal against the ruling, saying her son had "suffered enough".

A bail hearing is expected shortly.

Analysis: It's a mixed outcome for those who had campaigned against Assange's extradition

By Dominic Waghorn, diplomatic editor

For much of the judge's ruling as it was read out in court, it did not look good for Julian Assange.

US prosecutors, she said, met the tests for him to be extradited. She had to decide whether or not the alleged offences he is wanted for in America could lead to trial in Britain had he done them here. She seemed to think they could.

But it was the reputation of America's supermax prison system that seems to have saved Assange from extradition.

Near total isolation would not be good for his mental health and the US would be incapable of preventing him from taking his life, she decided.

His lawyers say he is suffering from depression and has self-harmed and said there was a good chance he would end up in a supermax.

So it's a mixed outcome for those who had campaigned against Assange's extradition. On the one hand he stays here.

On the other if America had more humane jails there was plenty of reason to send him to there seemed to be the gist of the ruling.

The Assange case has been obscured by all sorts of distractions. The original sexual allegations brought against him by Sweden, his extraordinary self-imposed incarceration in the Ecuadorean embassy not to mention his eccentric, mercurial, volatile personality.

But at the heart of the case against him was the simple question, was he a publisher, a journalist, and a war crimes whistle-blower or a spy and a hacker.

The British judge decided Assange's activity with Chelsea Manning "went beyond the mere encouragement of a journalist". That will dishearten Assange supporters and campaigner for free speech and may encourage US prosecutors to continue their efforts to have him extradited.

They have two weeks now within which to appeal. The judge's decision spares Home Secretary Priti Patel from a politically delicate decision at least for now. She will have the final say in Assange's extradition should an appeal succeed.

Julian Assange cannot be extradited to the US, UK judge rules | UK News | Sky News

Բաժին՝ Աշխարհում

Հանրության հիմնական մասի համար հարցերի հարցը թերևս հետևյալն է. ինչո՞ւ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, և ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել դրանից: Այս հարցի ամենաուղիղ պատասխանը կարելի է ձևակերպել այսպես. պահը, երբ ԼՂ հարցում որևէ իրադարձություն պետք է տեղի ունենար, հասունացել էր: Ի՞նչ հիմք կա նման պնդում անելու համար:

Վերջին տասը տարվա ընթացքում մի քանի առանցքային հանգրվաններ են եղել ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում: Առաջինը կազանյան գործընթացն էր, որով ենթադրվում էր, որ տարածքները 5+2 բանաձևով պետք է հանձնվեն Ադրբեջանին, Արցախը պիտի ստանար միջանկյալ կարգավիճակ, իսկ վերջնական կարգավիճակը պիտի ստանար փախստականների վերադարձից հետո տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով:

Բայց տեղի ունեցավ անկանխատեսելին (՞) 2011 թվականի հունիսի 24-ին Իլհամ Ալիևը հրաժարվեց ստորագրել կազանյան փաստաթուղթը, հարուցելով Սերժ Սարգսյանի տարակուսանքը, որը 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում կազանյան փաստաթղթի ճակատագրի մասին խոսելով հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ էր Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, բայց Ադրբեջանը ուզում է ավելին:

Ավելի՞ն: 2011-ին Հայաստանը պատրաստ էր հանձնել 7 շրջանները իսկ Ադրբեջանը ուզում է ավելի՞ն: Իսկ ի՞նչը կարող է լինել ավելին: Կազանյան փաստաթղթի չստորագրումով Իլհամ Ալիևը տվել է այդ հարցի պատասխանը. նախևառաջ Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի կարգավիճակի բացառումը: Սա դեռ 2011 թվականին: Դրանից հետո Ադրբեջանի ախորժակը ավելի է բացվել, և սրա վկայությունն է դառնում այն, որ 2013 թվականից իրավիճակը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ կերպով սրվում է:

Սահմանային լարումը մեծանում է 2014, 2015 թվականների ընթացքում, և սա տեղի է ունենում աշխարհաքաղաքական «բարենպաստ» պայմաններում:

Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները սրվում են, Ռուսաստանը հայտնվում է պատժամիջոցների ներքո: Եվ եթե մինչ այդ Ռուսաստանի համար առաջնային թեժ կետը Հարավային Կովկասն էր, 2015 թվականի դրությամբ ավելանում են Ղրիմը, Դոնբասը, Սիրիան: Բոլոր այս տեղերում Ռուսաստանի պատասխանատվությունը աճում է, և որքան էլ գերտերություն, ՌԴ կարողություններն անսահմանափակ չեն:

Ադրբեջանն օգտվում է ստեղծված հնարավորությունից և ավելի բարձր հայտարարում Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունների մասին: Այս պայմաններում Ռուսաստանը կանգնում է բավականին դժվար կացության առաջ՝ հասկանալով, որ Հարավային Կովկասը կայուն պահելու նախկին գործիքակազմը վերանայման կարիք ունի:

2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը:

Այս առաջարկները հայկական կողմին ներկայացվում են 2016 թվականի հունվարին: Հայկական կողմը մերժում է այն, 2016 թվականի ապրիլին տեղի է ունենում ապրիլյան քառօրյա պատերազմը: Այս իրադարձությունից ամիսներ անց Սերժ Սարգսյանը հրապարակային խոսում է 80-ականների զենքերի մասին, իսկ մեկուկես տարի անց հրապարակային խոստովանում, որ Հայաստանը դեռ 2011 թվականին պատրաստ էր թողնել 7 տարածքները, բայց Ադրբեջանն ուզում է ավելին:

Ֆորմալ առումով 2016 թվականից հետո էլ բանակցային գործընթացը շարունակում է տեղի ունենալ Մադրիդյան սկզբունքների կամ դրանց կոնֆիգուրացիայի հիման վրա, բայց ռուսական առաջարկները կան, գոյություն ունեն և նրանց ներկայությունը զգացվում է ամենուր, առնվազն այն տրամաբանությամբ, որ 7 տարածքների հանձնումը 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացի հիմնական, եթե ոչ միակ թեման է:

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար: Բոլոր համանախագահները համակերպվել են այս մտքի հետ և ռուսական առաջարկները ըստ էության համանախագահության առաջարկներն են: Կրակին յուղ է լցնում նաև Թուրքիան, ում ձեռքերը ազատվել են և նույնիսկ ավելի են երկարել ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից հետո, և նա տարածաշրջանի կայունության միակ նախապայմանը համարում է 7 շրջանների հանձնումը:

Ադրբեջանն իր հերթին շարունակում է հայտարարել, որ ԼՂ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս քննարկելի չէ, և ռուսական առաջարկների ի հայտ գալուց հետո ավելի է սրում դիրքորոշումը՝ ԼՂ որևէ կարգավիճակ այս փուլում քննարկելի չէ: Թող այդ հարցին անդրադառնան հաջորդ սերունդները: Այս իրավիճակում ենք, ըստ էության, ժառանգել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը:

Հանձնվե՞լ, թե չհանձնվել

Վարչապետի պաշտոնում ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացի էությանն ու նրբություններին ծանոթանալը ինձ հանգեցրեց մի մտքի. բանակցային գործընթացը 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի կետից նահանջի մի մեծ գործընթաց է: Տխուր է արձանագրել, բայց բանակցային ողջ գործընթացում հայկական կողմը ոչ մի հաջողություն չի ունեցել, դա անհաջողությունների մի երկար պատմություն է: Այդ պատմությունը ունի մի քանի նշանային կետեր. առաջինը 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովն է, որտեղ արձանագրվեց մեր միայնությունը աշխարհում, հաջորդը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների դուրսմղումը բանակցային գործընթացից, որը ԼՂ հարցը աստիճանաբար տեղավորեց Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի տրամաբանության մեջ, հաջորդը բանակցային այնպիսի տրամաբանության հաստատումը, որով 7 տարածքների հանձնումը Ադրբեջանին համարվում էր բանակցային գործընթացի առաջնային նպատակ, հաջորդը Ադրբեջանի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումից, հաջորդը ռուսական առաջարկները, որոնց առանցքային պրոբլեմը Արցախի կարգավիճակի դուրս մղումն է բանակցային օրակարգից:

Բանակցային 23-ամյա գործընթացում հայկական կողմի միակ հաջողությունը ժամանակն էր, որն, իհարկե, էական հաջողություն կլիներ, եթե այդ ժամանակը հնարավոր լիներ աշխատեցնել մեր օգտին: Բայց 2016 թվականի ապրիլյան պատերազմով, երբ արձանագրվեց, որ Հայոց բանակը հաղթանակից 22 տարի անց կռվում է 80-ականների զենքերով, ժամանակ ձգելու դարաշրջանը նույնպես ավարտվեց: Ոչ այս փաստի բերումով, իհարկե, այլ այն հանգամանքով պայմանավորված, որ միջազգային սաստկացող կոնյունկտուրայի պայմաններում Ռուսաստանն արդեն հոգնել էր մեղադրանքներից, թե իրականում նա ոչ թե հարցի կարգավորման, այլ ձգձգման կողմնակից է:

Նման պայմաններում մեր առաջ պարզ ընտրություն էր դրված՝ տեղավորվել վերը նկարագրված տրամաբանության մեջ և անցնել տարածքների հանձնման գործընթացին, որոնք պայմանականորեն անվանվում էին «առարկայական բանակցություններ» կամ փորձել փոխել բանակցային տրամաբանությունը:

Հենց այս խնդրի լուծմանն էին ուղղված մեր գործողությունները 2018 թվականից ի վեր և գործընթացը գագաթնակետին հասավ 2019 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, որտեղ հանդես եկա Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված ծրագրային ելույթով:

Այդ ելույթի թեզերը հետևյալն էին. բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության հարցը պետք է լինի մեր օրակարգում, Մադրիդյան սկզբունքները պետք է ունենան միասնական մեկնաբանություն, որովհետև Ադրբեջանն այն յուրովի է մեկնաբանում, Հայաստանը յուրովի, ինչը գործընթացը դարձնում է անարդյունավետ, և հետո՝ հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության և Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Առաջարկվող օրակարգը, սակայն, ամենևին էլ բանակցային պրոցեսը շարունակելու նախապայման չէին, այլ այն արդյունավետ դարձնելու՝ մեր պատկերացումների շարադրանք:

Այս բոլոր կետերն ունեին սկզբունքային նշանակություն: Արցախի դուրսմղումը բանակցային գործընթացից և բանակցությունները Հայաստան-Ադրբեջան հարթություն տեղափոխելը սպառնալիք էր ստեղծում առաջին հերթին Հայաստանի համար, որովհետև հենց այս հանգամանքն օգտագործելով էր Ադրբեջանը Հայաստանին օկուպանտի պիտակ կպցնում: և հետո՝ նման ֆորմատը ինքնին նենգափոխում էր Ղարաբաղի հարցի էությունը, այն տեղավորելով Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի տրամաբանության մեջ:

90-ականների երկրորդ կեսին սա Հայաստանի ամենամեծ և աղետալի դիվանագիտական վրիպումն էր, որն ի դեպ, կարելի էր և թույլ չտալ: Այն ժամանակ, այո, Հայաստանը կարող էր հրաժարվել առանց Ղարաբաղի բանակցելուց, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր պատերազմի, դուրս չէր եկել պարտության շոկից և նույնիսկ բանակցային գործընթացի կասեցումը չէր կարող էական սպառնալիքներ ստեղծել Հայաստանի և Արցախի համար: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցություններից դուրս թողնելով մենք չէինք էլ գիտակցում, որ փոքրացնում ենք Արցախի ինքնորոշման հնարավորությունները, որովհետև «օկուպացված տարածքի» ինքնորոշումը ո՞րն է, նման բան ի բնե լինել չի կարող:

Նաև այս էր պատճառը, որ 2000-ականների առաջին կեսի բանակցային կուլմինացիան դարձավ «տարածքների փոխանակման» կոնցեպտը, ասենք՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց...

Պակաս կարևոր չէր նաև Մադրիդյան սկզբունքների պարզաբանման հարցը: Ճիշտ է, կազանյան մերժումով, Ադրբեջանը վիժեցրել էր Մադրիդյան սկզբունքները, բայց ֆորմալ առումով դրանք դեռևս գոյություն ունեին և Ադրբեջանը մեկնաբանում էր, թե Մադրիդյան սկզբունքները նշանակում են, թե Արցախի հայությունը կարող է ինքնորոշվել միայն Ադրբեջանի կազմում: Հայաստանը հակառակն էր պնդում, ինչը նշանակում էր, որ Մադրիդյան սկզբունքները ոչ թե հարցի կարգավորման բանաձև են, այլ անհասկանալի ինչ-որ բան:

Եվ հաջորդը՝ հանրային դիսկուրսի առումով հանդես եկա բավականին կառուցողական բանաձևով, հրապարակային պնդելով, որ ԼՂ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Այս ամենի նպատակը ԼՂ հարցի բանակցային գործընթացը դուրս բերելն էր տարածքներ հանձնելու պրիմիտիվ տրամաբանությունից: և հենց այստեղ էր ձախողումը, որովհետև պարզվեց՝ 2016-ին շարժված գնացքը կանգնեցնել հնարավոր չէ: Հիմա շատերն են ասում, թե այդ գնացքը հնարավոր էր կանգնեցնել ռուսամետ քայլերով և ռուսամետ քաղաքականությամբ, իբր մեր կառավարությունը ուղիղ հակառակն է արել: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, և այսպես խոսողները չեն նկատում այնպիսի շրջադարձային քայլեր, ինչպիսին Սիրիա ականազերծողներ և բժիշկներ գործուղելու ՀՀ կառավարության՝ 2019 թվականին կայացրած որոշումը:

Խելամտության կանխավարկած

Սկզբունքային հարց է, իհարկե, թե ինչքանով է խելամիտ փորձել դիմադրել «շարժված» և արագություն հավաքած «գնացքին»: Իսկ ո՞րն է հակառակը: Հակառակը տարածքների հանձնումն է՝ ըստ էության ոչնչի դիմաց: Հիմա, իհարկե, հետահայաց կարելի է ասել՝ դա ավելի լավ է, քան այն ինչ ունենք, առնվազն մարդկային հազարավոր կյանքեր փրկած կլինեինք: Բայց՝ հետահայաց: Հետահայաց՝ այդ նույնը կարելի էր անել 1997-ին, 2004-ին, 2011-ին, 2016-ին ի վերջո: Այո, կարելի էր անել նաև 2020-ին: Բայց ինքներս մեզ ի՞նչ փաստարկով էինք համոզելու: Որ կպարտվենք պատերազմո՞ւմ: Այս փաստարկը, իհարկե, կար:

Բայց 2020 թ. հուլիսյան մարտերը էական ազդեցություն ունեցան իրադրության գնահատականի վրա: Ճիշտ է՝ մարտական գործողությունների մասշտաբը հետագա պատերազմի համեմատ չափազանց փոքր էր, բայց հուլիսյան մարտերում ներգրավված էին ադրբեջանական էլիտար ստորաբաժանումները, իսրայելական անօդաչու թռչող սարքեր, և մեր բանակը ոչ միայն դիմակայեց, այլև մարտական դիրքում և մարտերի ընթացքում մենք ոչ մի զոհ չունեցանք, ոչ մի զոհ: Մեր զոհերը թիկունքում էին նահատակվել:

Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով, որ Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք: Դեռ մինչև հուլիսյան դեպքերը անընդհատ կարծրացող ադրբեջանական ռիտորիկան այլ տարբերակ չէր թողնում:

Ի դեպ, Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը այն միակ անփոփոխ գործոնն էր, որ գոյություն ուներ վերջին 15 տարվա ընթացքում: Հայատյացությունը, Ղարաբաղն աներկբա ադրբեջանական համարելը, զենքի ուժով հարցը լուծելու շարունակական քարոզչությունը հասել էին գագաթնակետին:

Նույնիսկ այս պայմաններում բանակցային գործընթացը շարունակվում էր, այնքանով որքանով թույլ էր տալիս կորոնավիրուսի համավարակը: ԱԳ նախարարը անընդհատ քննարկումների մեջ էր համանախագահողների հետ: Բայց ըստ էության Ադրբեջանը չէր մտնում բանակցությունների մեջ, հստակ ցույց տալով, որ իր համար բանակցային նպատակը առաջվա նման շարունակում է մնալ առանց նախապայմանների տարածքների հանձնումը:

Եթե մենք ասեինք համաձայն ենք, պատերազմը իհարկե կկանխվեր: Պատերազմը նման պայմաններում կարող էինք նաև կանգնեցնել, ինչի մասին հայտարարեցի պատերազմի մեկնարկի առաջին օրը՝ Ռազմական դրության կապակցությամբ ԱԺ-ում հրավիրված հատուկ նիստում: Նման տարբերակը, սակայն, ոչ միայն ինձ համար ընդունելի չէր, այլև այդ օրերին չլսեցի որևէ ձայն, որ հենց այդպես էլ պետք է վարվել:

Սրան, իհարկե, հանրահայտ հակափաստարկ կա. մյուսները, հանրությունը չէին տիրապետում կամ չէին կարող տիրապետել այն տեղեկատվությանը, որ վարչապետն էր տիրապետում և ուրեմն՝ վարչապետը իր իմացած տեղեկատվության հիման վրա պետք է որոշում կայացներ։

Ճիշտ փաստարկ է, և իմ տիրապետած տեղեկատվությունը այն մասին էր, որ իրադրության լիցքաթափումը կամ պատերազմը կանգնեցնելը հնարավոր չէ առանց Արցախի ու Հայաստանի համար աղետալի հետևանքների։ և ուրեմն,
որոշումն էր՝ պայքարել այդ աղետալի հետևանքների դեմ։ Արդյունքում ավելի աղետալի հետևանքնե՞ր ունեցանք։ Գուցե։

Բայց այն մյուս աղետի հնարավոր մասշտաբները գիտենք տեսականորեն։ Հիմա չգիտենք, թե այն մյուս աղետը գործնականում ինչպիսին էր լինելու, ինչպես այն ժամանակ չգիտեինք այս մի աղետի գործնական պարամետրերը։

 

Միայն գիտենք, որ Շուռնուխի գյուղապետի «լայվերը» հաստատապես ներկա էին լինելու բոլոր սցենարներում, որովհետև Ղուբաթլուի շրջանը Ադրբեջանին էր հանձնվելու վերը նկարագրված բոլոր սցենարներում, Շուռնուխի ու Որոտանի 20 տների շուրջ սահմանային վեճը նույն կերպ ծավալվելու էր: Բայց հիմա մենք գիտենք, որ մինչև Շուռնուխի սահմանագծին հասնելը պայքարել ենք ամեն թիզ հողի համար:

Խաղաղ հանձնման սցենարի ժամանակ է՞լ էինք պայքարելու: Ուրեմն՝ պատերազմը սկսվելու էր ոչ թե Հորադիզի, այլ Շուռնուխի մատույցներում։ Այս սցենարով պատերազմը Շուռնուխի մատույցներում գոնե ավարտվել է, չնայած՝ հիմա ոմանք ջանք չեն խնայում, հնարավոր և անհնար ամեն ինչ անում են, որ Շուռնուխի մատույցներում պատերազմը նորից սկսվի։

Գիտեմ, որ հոդվածի այս հատվածին բավական ճշմարտանման փաստարկ են բերելու, թե հողերի խաղաղ, բանակցային հանձնման պարագայում մեր բանակցային դիրքերը շատ ավելի ամուր էին լինելու, որովհետև մենք հանդես էինք գալու հաղթողի դիրքերից և կարող էինք ստանալ ավելին: Շատ լավ, կարող էինք՝ ստանայինք նախկինում, երբ Ադրբեջանը ռազմական առումով շատ ավելի թույլ էր: Հաղթողի դիրք ունեինք, բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում որևէ անգամ օգտագործեինք հաղթողի այդ դիրքը որևէ կոնկրետ արդյունք ապահովելու համար:

Հոդվածի մինչ այս շարադրված տրամաբանությանը հայտնի այլ հայտնի «հակափաստարկներ» էլ կան: Ոմանք պնդում են, թե իրենք գիտեին բանակցությունների հաղթական շարունակման սցենար և պատրաստվում էին այդ սցենարը կյանքի կոչել 2018 թվականին և դրանից հետո: Սա ընդհանրապես ցինիզմի գագաթնակետն է:

Այսինքն՝ Ռուսաստանը և մյուս համանախագահները իրենց առաջարկած պլանից հրաժարվելու՞ էին, համանախագահներն էլ համաձայնվելու էին ի հեճուկս Ադրբեջանի Ղարաբաղի անկախությունը ճանաչե՞լ: և կրկին՝ այդպիսի հաղթական պլան իրագործող էիք, Կազանում իրագործեիք, եթե այդքան հաղթական պլան իրագործող էիք, այնպես անեիք, որ ռուսական պլան չստեղծվեր և սեղանին չդրվեր, եթե այդքան պատերազմ կանխող էիք, 2016 թվականի ապրիլյան պատերազմը կանխեիք, կամ մինչև 2018 թվականի հեղափոխությունը ձեր հաղթական բանակցությունների պլանն իրագործեիք: Թե՞ պիտի փաստարկեք, որ 5 շրջանները հանձնելու էինք, երկուսը պահելու՝ ԼՂ կարգավիճակի հետ փոխկապակցելու համա՞ր: Տրամաբանական փաստարկ է: Բայց ինչո՞ւ պիտի Ադրբեջանը 2018 կամ 20 թվականին համաձայներ նրան, ինչի հետ կտրականապես համաձայն չէր 2011-ին երբ Կազանում հրաժարվեց ստորագրել ԱԳ նախարարների մակարդակով համաձայնեցված փաստաթուղթը: Այն ժամանակ, հիշեցնեմ, Ադրբեջանը շատ ավելի քիչ էր պատրաստ պատերազմին:

Մեկ ուրիշ ցնցող մեղադրանք էլ ի հայտ եկավ վերջին շրջանում, թե ես իմ հայտարարություններով Ադրբեջանին զրկել եմ բանակցություններով արդյունքի հասնելու որևէ հույսից, ինչով պատերազմը դարձրել եմ անխուսափելի: Խնդրում եմ ուշադիր կարդացեք այս միտքը: Ուրեմն՝ ստացվում է, որ բանակցային գործընթացի ողջ իմաստն ու նպատակը, որ մարդիկ 20 տարի վարել են, եղել է Ադրբեջանին հույս տալը, որ ինքը բանակցություններով կարող է հասնել նրան, ինչին ուզում է հասնել պատերազմի միջոցով:

Հենց սա՛ եմ ասում: Ասում եմ, որ 20 տարի վարած բանակցությունների նպատակը Ադրբեջանին հույս տալն է եղել, ես էլ փաստորեն Ադրբեջանին հուսախաբ անողը դարձա՝ մինչ այդ նրան տված հույսերի ֆոնին: Ադրբեջանին հույս տալու ռազմավարությունը վերջը ինչո՞վ էր ավարտվելու ու ե՞րբ: Մենք հույս էինք տալիս Ադրբեջանին, իսկ նա զենք էր գնում՝ զուգահեռաբար միջազգային տարատեսակ ատյաններում արձանագրելով ԼՂ հարցը իր տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու «միջազգային խոսույթը»:

Վերջաբան

Ըստ էության, սա պատմության այն հատվածն էր, թե ինչու սկսվեց 44-օրյա պատերազմը, ինչ հանգամանքների բերումով: Բայց, իհարկե, կարևոր է խոսակցությունը պատերազմի ընթացքի, հաղթանակի հնարավորությունների ու պարտության պատճառների, նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման, հետպատերազմական իրադարձությունների և ամենակարևորը՝ Հայաստանի և Արցախի ապագայի մասին: Ըստ անհրաժեշտության՝ այդ թեմաներին անդրադարձ կրկին կունենամ: Եթե պարզվի, որ հոդվածը դեռ ընդունելի ժանր է մեր հանրության համար, հնարավոր է նաև հենց հոդվածների տեսքով: Ժամանակը ցույց կտա: Հասկանում եմ նաև, որ այս հոդվածը հիասթափեցնող է բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են անցյալի շուրջ քննարկումներից և ուզում են տեսնել ապագան: Բայց մոտիկ ու ոչ այնքան մոտիկ անցյալի մասին այսպիսի խոսակցությունը կարևոր է ապագայի շուրջ լիաթոք խոսակցություն սկսելու համար:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ՀՀ վարչապետ

Բաժին՝ Հայաստանում