Արա Բեքարյան

30 Մայիսի 2016

Գեղանկարիչ, գրաֆիկական ստեղծագործությունների վարպետ Արա Բեքարյանը ծնվել է 1986 թ․  մայիսի 30-ին, Թուրքիայի Աֆիոն-Կարահիսար քաղաքում: 1932 թ. ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը` Վ. Գայֆեջյանի և Ս.Առաքելյանի արվեստանոցները, 1939 թ.` Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան: 1939-45 թթ․ մասնակցել է Խորհդրա-Ֆիննական և Երկրորդ համաշխարհային պատերազմներին։

1945-86 թթ․ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1964 թ․-ից` պրոֆեսոր): Հեղինակել է «Օրորոցի մոտ», «Ծաղկավաճառուհիներ», «Աշտարակ», «Օշական», «Հանգիստ» գործերը, Վահան Տերյանի դիմանկարը, «Քաջ Նազար», «Երկիր Նաիրի» գրքերի, Հակոբ Պարոնյանի երկերի ձևավորումները: Ստեղծագործությունները ցուցադրել է 1930 թ․-ից: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1947 թ., 1964 թ.), Մոսկվայում (1964 թ.):

1945 թ. արժանացել Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1965 թ.` Հայաստանի ժողովրդական նկարչի կոչումներին: Մահացել է 1913 թ․ հունիսի  18-ին Երևանում:

Media

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ