Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հրաշակերտ ստեղծագործությունը՝ մեկ գրքում զետեղված բնագրային գրաբար և թարգմանված աշխարհաբար տարբերակներով։
Գրքի լավագույն հրատարակությունը համարվում է 1774 թ․ Կոստանդնուպոլսում լույս տեսած գիրքը, որը տպագրված է Նարեկացու գրչով գրածից։ Հենց այս հրատարակությունն էլ գրաբարից աշխարհաբար է թարգմանել հայագետ Աշոտ Պետրոսյանը։
«Նարեկի» այն հատվածները, բառերը, հասկացությունները, որոնք այսօրվա ընթերցողին հասկանալի են, թողնված է գրաբարով։
Այս հրատարակությունը կարող է դառնալ դպրոցներում գրաբարի ուսուցանմանն օժանդակող լավագույն միջոց։