Այսօր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ցուցադրվել է եգիպտական «Ո՞վ է սպանել հայերին» ֆիլմի առաջին ցուցադրությունը, գրում է Al balad թերթը։ Այն 1915 թ․ Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին արաբերեն ֆիլմն է:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, երկրի պաշտոնյաներ, դիվանագետներ: «Ո՞վ է սպանել հայերին» ֆիլմի պրոդյուսերներն են Մարիամ Զաքին եւ Մուհամեդ Հանաֆին, նկարահանումները կատարվել են Հայաստանում, Լիբանանում, Եգիպտոսում: Թերթը գրում է, որ ռեժիսորին հաջողվել է հայերի ցեղասպանության մասին ձեռք բերել վավերագրական նյութեր, որոնք ցուցադրվում են առաջին անգամ: