Հոկտեմբերի 24-ը ՄԱԿ-ի օրն է, այն կնշվի նաև Հայաստանում

23 Հոկտեմբերի 2015

Հոկտեմբերի 24-ին՝ ՄԱԿ-ի օրը, անդամ պետությունները կմիանան ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակին նվիրված «Միացյալ ազգերի աշխարհը դարձնենք կապույտ» եզակի տոնակատարությանը: Աշխարհի ամենատեսարժան հուշարձանները, շինությունները, կամուրջներն ու այլ հիշարժան կառույցներ կլուսավորվեն կապույտ լույսով: Այն հնարավորություն կտա ընդգծելու ՄԱԿ-ի անդամ պետությունների միջև հարաբերությունը, ինչը նաև խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդ ունի: 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի առթիվ անցկացվող եզակի նախաձեռնությանը կմիանա նաև Հայաստանը:

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-21:00-ը կապույտ լույսով կլուսավորվի Զվարթնոց տաճարը: 

2000 թվականից Էջմիածնի Մայր տաճարի, Սուրբ Հռիփսիմեի, Սուրբ Գայանեի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ Զվարթնոց տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

 

 

 Աղբյուրը՝ Panorama.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ