Թորոս Ռոսլինի գրչին պատկանող ութ էջ պահպնվելու է Լոս Անջելեսի թանգարանում

23 Սեպտեմբերի 2015

Թորոս Ռոսլինի հեղինակած ութ պատկերազարդ էջեր հանձնվելու են Լոս Անջելեսի Գեթթի թանգարանին։

13-րդ դարի այդ ստեղծագործությունների պահպանությունը ԱՄՆ խոշորագույն թանգարաններից մեկին վստահելու գործում մեծ դեր է կատարել Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու և Գեթթի թանգարանի համագործակցությունը։

Ութ թերթի վրա պատկերված խորանները կազմում են Զեյթունի Ավետարանի մեկ մասը։ Թվագրության համաձայն, դրանք պատկանում են Թորոս Ռոսլինին, նրա առաջին աշխատանքներից են։

Մի քանի տարի անընդմեջ հայկական եկեղեցին պահանջում էր այդ աշխատանքների իրավահաջորդության հարցը, սակայն Գեթթի թանգարանը հրաժարվում էր դրանք տրամադրել, քանի որ 1994 թ․ թանգարանն օրինական ձևով դրանք գնել էր Հայոց ցեղասպանությունը վերապրած մի քաղաքացուց, որը փրկել էր այդ ութ էջը՝ իր հետ տանելով գաղթի ճանապարհներով։

Տարիներ տևած վիճաբանությունը հանգուցալուծվեց, երբ թանգարանն ընդունեց Հայոց եկեղեցուն այդ էջերի պատկանելիությունը։ Հայոց եկեղեցին, իր հերթին, համաձայնվեց դրանք պահպանության հանձնել Գեթթի թանգարանում, գրում է Associated Press-ը։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ