Սեպտեմբերի 15-ին Հայաստանում մեկնարկեցին Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները:
Աշխարհի 4 ծայրերից ժամանած ուխտավորներն այցելեցին Եսայի Յաղուպեանի շիրիմ-հուշարձանին և ծաղիկներ դրեցին մեծ հրամանատարի շիրիմին:
Տեր Մովսես քահանա Ղազարյանը կատարեց հոգեհանգստի արարողություն։
Հիշատակի արարողութեանը ներկա էին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնորեն Կարեն Արիստակեսյանը, «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի պատասխանատու Գաբրիել Փանոսյանը, հայրենակցական միության Հայաստանի մասնաճյուղի նախագահ Պերճ Ղազարյանը, ինչպես նաև հայրենակցական միության ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Կանադայից, ԱՄԷ-ից, Լիբանանից և Ավստրալիայից: