Ապրիլի 24-ին համաշխարհային ճանաչման «24/04» նվագախմբի նվագավար, լիբանանյան «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար իտալացի Ջանլուկա Մարչիանոն ընդգրկված է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»։
Ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերելով Մարչիանոյի խոսքերն այն մասին, որ մտավախություն չունի հայտնվելու Ադրբեջանի «սև ցուցակում», նշել են, որ «Սահմանի մասին» օրենքի համաձայն, ԼՂՀ այցելած մարդիկ պատժվում են, անհրաժեշտության դեպքում՝ ենթարկվում են քրեական պատասխանատվության։
Հիշեցնենք, որ Ջանլուկա Մարչիանոն Ստեփանակերտում ներկա էր Վերդիի «Ռեքվիեմի» ներկայացմանը, հաղորդում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը։