ԱՄՆ-ում բացվելու է Դիլդիլյան եղբայրների լուսանկարների ցուցահանդեսը

31 Օգոստոսի 2015

Մ․Նահանգների Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանում սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 18-ը բացվելու է Դիլդիլյան եղբայրների ընտանեկան արխիվից ընտրված լուսանկարների ցուցահանդես։ Լուսանկարները կատարված են 1872-1923 թթ․։ Ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ Արմեն Մարսուբյանի և Ցոլակ Դիլդիլյանի հավաքած լուսանկարների հավաքածուում  900 լուսանկար կա։ Լուսանկարների ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

19-րդ դարի Արևմտյան Հայաստանի հասարակական կյանքը և Հայոց ցեղասպանության մի շարք դրվագներ պատկերող լուսանկարների այդ  հավաքածուն այժմ պատկանում է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանին և Ցոլակ Դիլդիլյանին։

Ցոլակ և Արամ Դիլդիլյանները Օսմանյան կայսրությունում լուսանկարիչներ էին և աշխատում էին Մերզիֆոնի քոլեջում։

Լուսանկարների այս ցուցահանդեսը ցուցադրվել է Ստամբուլում, Մերզիֆոնում և Դիարբեքիրում։ Նախատեսվում է ցուցահանդես կազմակերպել նաև Լոնդոնում, Անկարայում, Երևանում և Ուոթերթաունում, հաղորդում է The Armenian Mirror Spectator շաբաթաթերթը։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ