«Հայաստանի պատմությունը 100 տարի անց» գրքի շնորհանդեսը Կանադայում

27 Օգոստոսի 2015

Սեպտեմբերին իրականացվելիք Վան քաղաքին նվիրված երեք շրջայցի ժամանակ Կանադայում ցուցադրվելու է Մեթյու Քարանյանի «Հայաստանի պատմությունը 100 տարի անց» գիրքը։

Գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու սեպտեմբերի  11-ին, Թեքեյան մշակութային կենտրոնում, Կանադայում Հայաստանի դեսպանատան և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնախմբի հովանավորությամբ։

Գիրքն առաջին ճանապարհորդական ժողովածուն է, որ ներկայացնում է պատմական Հայաստանը։ Այն ներառում է 123 լուսանկար և քարտեզներ։

Շնորհանդեսի հաջորդ օրը Հայաստանի դեսպանատանը կազմակերպվելու է միջոցառում, որտեղ  ելույթ են  ունենալու գրքի հեղինակը և ՀՀ դեսպան Արմեն Եկանյանը, հաղորդում է Armenianweekly-ն։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ