Այսօր Խոր Վիրապում Լավաշի փառատոն է կազմակերպված։ Հացթուխները մասնակիցներին ցույց են տալիս լավաշի պատրաստման ընթացքը, ցանկացողներին սովորեցնում են թխման ճիշտ ձևը։ Միաժամանակ կազմակերպվել է նաև ավանդական լավաշով և պանրով հյուրասիրություն։
Փառատոնի կազմակերպիչները հայտնեցին, որ այսպիսի փառատոն Հայաստանում երկրորդ անգամ է կազմակերպվում, առաջին անգամ Գյումրիում է անցկացվել, սակայն ոչ այս ձևաչափով։
Փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել մի շարք զբոսաշրջային ընկերություններ՝ օտարերկրացի և հայ զբոսաշրջիկների ներկայությունն ապահովելու համար։ Ներկա էին նաև շատ քաղաքացիներ Հայաստանի տարբեր մարզերից։