Հայ կրոնավորներին նվիրված դրոշմանիշներ

19 Օգոստոսի 2015

Վատիկանը հայ կրոնավորներին նվիրված դրոշմանիշներ է հրապարակելու, հաղորդում է Վատիկանի դրոշմանիշների հատուկ բաժանմունքը։ Պատրաստվում են հրապարակման երանելի Իգնատիոս արք․ Մալոյանին և Ս․ Գրիգոր Նարեկացուն նվիրված դրոշմանիշները։

Իգնատիոս արք․ Մալոյանը նահատակվել է Հայոց ցեղասպանության դաժան օրերին։ Այս տարի ապրիլին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակեց Ս․Գրիգոր Նարեկացուն՝ Վատիկանի Ս․Պետրոս տաճարում կայացած Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված պատարագի ընթացքում։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ