Այսօր Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա Համահայկական ամառային 6-րդ խաղերի հանդիսավոր փակումը։
Լավագույն արդյունքներով հանդես եկած պատվիրակություններին և մարզիկներին կհանձնվեն մրցանակային գավաթներ։ Հանդիսավոր արարողությունից հետո համերգային ծրագիր կհնչի։ Այս մասին հաղորդում է Համահայկական 6-րդ խաղերի մամլո ծառայությունը։
Նշենք, որ Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացումը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, Վ․ Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում։ Մարզական խաղերի ցանկում ընդգրկված էր 17 մարզաձև, մրցումներն անցկացվում էին Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, Արտաշատում, Էջմիածնում և Աբովյանում։