Աքլորականչին է՛ն բաշտեն ելնող` հ~եյ դունյա ասող,
Քոփողլիներին` դրբով քոթակող,
Անաբուռ խալխի բլթակից քաշող,
Դիլդիլիին` չափալախող,
Հարաքյաթով, քեֆ ու հալով, սաղ սալամաթ,
Քոմակ կանգնող իմ հայ մշակ:
Նհար անող, նաֆաս քաշող շինականներ,
Է՛ն բաշտեն ելնող ազգի եգաններ և ամողլիներ:
Հնուց ամանաթ սրբորեն պահող,
Ձեր խաչը հարգող, գեղական բարքին տեր ու հնազանդ
Նաֆարդ պահող` թասիբով դու հայ:
Օջախդ մտնող, օթախից ելնող, ղոնաղներն անգամ
Թամաշի են, հիացական`
Երբ հայ գեղջկուհին բուռնութին քաշում,
Հին մեծ ջվալի պռունկն է բացում,
Որ լիքն է բաղչի տռուզ պոպոքով,
Մեկ այլ տոպրակն էլ չամիչ պնդուկով:
Ղրաղ մեշոկն էլ թեքին է ընկել,
Ու միջի չրերն տարբեր, շողշողուն,
Նայում են կախան սուջուխ, ալանուն:
Մրգերը յաշիկի քաղցր ու հյութեղ,
Թարեքին շարված կոմպոտ ու հյութեր,
Գինու բաչոնկան ու թթի օղին,
Շարքով հենված են
Խաղողի թփով կճուճի մեջքին.
Բոչկայի միջի այն խառը թթուն`
Քրչիկ, շորվայի մեծ ավանդատուն:
Չոր բանջարներից` ավելուկ, սիբեխ,
Լագլագի փաչա, եղինջ ու փիփերթ,
Պարոն բանջար, կոտորան լոբի,
Այս Ամանորը պիտի բոլորի:
Մեկտեղ կլինեն թոնրի գաթան,
Մեղրով` փախլավան,
Կորնգան աղաձն, փոխինձն ու հալվան,
Չորթան-քյալագոշ, սպաս, կոլոլակ,
Ղաուրմա, քյուֆթա
Եվ պասուց տոլմա,
Դդմի ղափաման ու լոբախաշուն.
Բա՛ կաթով խաշիլը` փթփթան, համեղ.
Շիրախանան էլ` դոշաբ, մեղրի տեղ.
Ջա~ն իմ գյուղացի,
Դու զառդ գցի՛
Թեկուզ իքիբիր,
Շան հետ հաշտ եղիր:
Եթե դորդ-ջհար, կամ էլ փանջ ու եկ,
Քո չարփությունով
Զոռբին խելքի բեր:
Խաղա~ղ տարի ու առատ բերք,
Ջա~ն իմ Նոր Տարի` քո գալը բարի…
Հաճախ մեր մեծերը` տատիկներն ու մայրերը, Ամանորյա մաղթանքները կապել են բնության ներդաշնակության հետ և տարվա գալուստի հետ կապել են մեծ հույսեր: Նրանց խոսքերում հաճախ է կրկնվել` երկրին խաղաղություն լինի, հացին առատություն լինի, ամենակարևորը` առղջություն լինի և այլ բոլորը հիմք են կազմել խաղաղ ու բարեբեր տարի սկսելու:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ !!!
Հեղինակ` Նաիրա Հայրապետյան
Լրագրող, մշակութաբան