2017 թվականի ապրիլի 28-ին իրանահայ համայնքի "Րաֆֆի" մարզամշակութային համալիրը նշեց Հայոց Ցեղասպանության 102-ամյակը: Այս միջոցառումը բարձր գնահատանքի արժանացավ տարբեր հասարակական ու մշակութային գործիչների կողմից: Միջոցառմանը ներկա էին Պատգամավորական Ժողովի դիվանի նախագահ պրն. Ժոզեֆ Մեհրաբյանը, Թեմական Խորհրդի նախագահ պրն. Ռոբերտ Բեգլարյանը և ազգային ու միութենական տարբեր ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր համալիրի մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ ու մյուս բաժանմունքների օժանդակությամբ: Օրվա բանախոսն էր ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսա-տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայաստանի ապրանք արտադրողների միության նախագահ, Հայաստանի Առաջադիմական Կոմունիստական Կուսակցության նախագահ պրն. Վազգեն Սաֆարյանը: