“Անտանելի է ապրել մի երկրում, որտեղ չկա հումորի զգացում, բայց ավելի անտանելի կլիներ ապրել մի երկրում, որտեղ հումորի զգացումն անհրաժեշտ է գոյատևելու համար” - ցիտատներ` գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր, թատերական գործիչ` Բերտոլտ Բրեշտի կողմի

30 Հունիսի 2017

1. Վախենալ պետք է ոչ թե մահից, այլ անիմաստ կյանքից:

2. Հումորը հեռավորության զգացում է:

3. Մեկ հզոր մտքի համար ես պատրաստ եմ զոհել ցանկացած կնոջ, գրեթե ցանկացած: Մտքերը շատ ավելի քիչ են, քան կանայք:

4. Արհամարհում եմ նրանց, ում ուղեղն ունակ չէ լցնել ստամոքսը:

5. Ամենակարևորը մարդկանց ճիշտ մտածել սովորեցնելն է… Պարտվածները պետք է հիշեն, որ նույնիսկ պարտությունից հետո աճում և բազմանում են հակասությունները, որոնք սպառնում են հաղթողին:

6. Արվեստը գիտելիք է պահանջում:

7. Բժիշկ լինելը բավական չէ, դեռ անհրաժեշտ է օգնել կարողանալ:

8. Թեթևամիտ մարդը, ով չգիտի ճշմարտությունը, խոսում է աբստրակտ, մեծ հանդիսավորությամբ և անստույգ:

9. Կարելի է ասել, որ մարդն ուղղակի անձնագիր պահելու հատուկ հարմարանք է: Անձնագիրը դնում են նրա ներքին գրպանում, ինչպես ակցիաների փաթեթը` սեյֆում, որն ինքնին զուրկ է որևէ արժեքից և ծառայում է որպես արժեքավոր իրերի պահարան:

10. Ովքեր բռնության դեմ պայքարելու գործում չեն համխմբվում, հանդիպում են միմյանց բռնապետերի բանտերում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ