Թբիլիսիի Երևանցոց Ս․Մինաս եկեղեցին փլուզվում է

08 Օգոստոսի 2015

Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ս․Մինաս եկեղեցին փլուզման եզրին է։ Արդեն մեկ տարի այն կանգնած է առանց տանիքի։ Հայ Առաքելական  եկեղեցու Վիրահայոց թեմից հայտնում են, որ  եկեղեցու պատերն արդեն թուլանում են, և եկեղեցին կարող է փլուզվել։ Վիրահայոց թեմը բազմաթիվ նամակներ է գրել պատկան մարմիններին, սակայն արձագանք չկա։ Եկեղեցին վերանորոգելու փոխարեն, Թբիլիսիի քաղաքապետարանը քանդել է եկեղեցու կիսավեր տանիքը։ Անձրևները, քամիներն ու ձյունն ավելի են վատացնում վիճակը։

Երևանցոց Սուրբ Մինաս հայկական եկեղեցին գտնվում է Հավլաբար թաղամասի Նոր Էջմիածին գործող եկեղեցուց ոչ հեռու։ Այն կառուցվել է  1790 թ․, մի փոքրիկ կառույց, որ 1870 թ․ անհրաժեշտություն է առաջանում մեծացնելու եկեղեցին։ 1883 թ․հունվարից արդեն հին եկեղեցու տեղում վեր է խոյանում Երևանցոց Սուրբ Մինասը։ Խորհրդային տարիներին եկեղեցին զրկված էր գմբեթից և օգտագործվում էր որպես արհեստանոց։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ եկեղեցին դասվում է վիճելի եկեղեցիների շարքում՝ հայկական թե վրացական, գրում է Akhaltkha.net կայքը։

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ