Հայ ազգի արևաթափանց գեները, իր ծիլերը և արմատները երբեք չի պատվաստել “օյինբազ” հավելումներով:
Դրանում է դեռևս որոշակի պահպանված մազապուրծ մեր ժողովրդի աստղերում թարթվող կեցության ռիթմը:
Բեմադրվող երազի պես, բոսորող այս սպիտակ աղավնի “պապիլոման”` իր գարդասիլ պատվաստանյութը Նոյան Տապանից անշուշտ չի վերցրել, պարզապես “մեզանից հետո ջրհեղեղ”, կարկաչահոս գալարը կտուցին` նա փորձում է համոզել շամբուտում մտամոլոր քայլող մայր արագիլին, որ կարապի երգը ֆալշ է, ժողովրդական չէ, երդվելով կռունկի անիմաստ գաղթով, արծիվների նորագույն սրատեսությամբ:
Հեռատես արագիլը, որը շատ երկրներոււմ էր եղել` չփոխեց տրամադրությունը. Նայեց շարժուն փշրվող հողին, որից դուրս էր ելնում անձրևաորդը ու անմիջապես կտցահարեց պարարտին:
Նա թռավ մացառների, վայրի դաղձերի ու պատատուկների դարանակալ հայացքների ներքո: Ձագերին կերակրելու համար նա ուներ միայն բնության օրենքը և էվոլուցիոն հիշողության կարգ:
Մեր իրականության տարածքներում ներմուծվող, լցոնած, սարդոստայն ալիքները շատ ճակատագրեր են փշրում: Ինչպես, որ գնալով անհամ են դարձնում մեր արևահամ բար` միրգն ու բանջարեղենի գենոֆոնդը, այնպես էլ անհամություն է անում մեր “կայսերական” բյուջեն:
Ինչ փույթ, օ՞ր է, թե գիշեր, երբ սոցիալիզմի լուսածին դրույթները ընդհատվեցին անկախության և անտարբերության “շրջմոլիկ” դուետում:
Հարգելինե՛ր, արաիներ լսելիս, կուրծք մի՛ ծեծեք և հետո վիրահատեք:
Բարի տնտես խաղալով, բնությանը պարացնելով ` գեղձեր չեն բուժում, օ~ լա, լա, օ~ լա, լա…
Հեղինա` Նաիրա Հայրապետյան
Մշակութաբան, լրագրող