Զրույց` ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանի հետ - Տիկին Գոհար, որքան ինձ հայտնի է, երկու տարի առաջ Դուք մտադիր էիք Ձեր ներկայիս բնակարանը փոխանակել Երևանի կենտրոնում առաջին հարկի համանման տարածքով, որը պետք է վերածեիք տուն-թանգարանի. «Վերնատան» օրինակով ստեղծագործող մտավորականության համար դարձնեիք հավաքատեղի, որը երևի կկոչվեր «Գոհարի մոտ»: - Այո, դիմել էի քաղաքապետարան: Ցավոք, առաջարկությունս՝ բնակարանն իր ողջ պարունակությամբ նվիրել քաղաքին, մերժվեց: Թանգարանի ստեղծման համար բոլոր նախադրյալները կան՝ մեծ արխիվ, արժեքավոր գեղանկարներ, ձեռակերտ տիկնիկներ՝ աշխարհի բազմաթիվ երկրներից և այլն: Դժվարանում եմ երրորդ հարկ բարձրանալ-իջնել: Երազում էի ունենալ փոքրիկ բակ, պարտեզ, որն ինձ կհիշեցներ Եգիպտոսի իմ հայրական տունը... - Ո՞վ էր առաջինը…
Հայ նկարիչ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ Հակոբ Կոջոյանը ծնվել է 1883 թվականի դեկտեմբերի 13-ին, Ախալցխայում: 1900 թվականին ավարտել է Վլադիկավկազի քաղաքային վարժարանը, 1900-1901թթ. աշակերտել է ոսկերիչ-փորագրիչ Պրուսովին: 1905-1907 թթ. սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում: 1909 թվականին զորակոչվել է բանակ: 1912-1914 թթ. աշխատել է Մոսկվայում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կրկին զորակոչվել է բանակ: 1918 թվականին հաստատվել է Հայաստանում և նույն թվականին Նիկողայոս Մառի հնագիտական արշավախմբի հետ մասնակցել Անիի պեղումներին։ Հայոց մայրաքաղաքում անցկացրած օրերի տպավորությունները հետագայում արտահայտվել են նրա «Անիի ավերակները» (1919) նկարում: 1921 թվականին փետրվարյան ապստամբության պարտությունից հետո հեռացել է Պարսկաստան, հաստատվել Թավրիզում: 1922 թվականին Խորհրդային Հայաստանի…
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարարը ողջունել է դեսպանին, մաղթել հաջողություններ և արդյունավետ համագործակցություն և հույս հայտնել, որ պարոն Սաջադիի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների համագործակցությունը սպորտի և երիտասարդության ոլորտներում շարունակվելու է լինել արդյունավետ: «Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը հազարամյակների պատմություն և մշակութային լուրջ ավանդույթներ ունեցող երկրներ են, որոնք պատմականորեն գոյատևել են կողք կողքի և համագործակցել բազմաթիվ ոլորտներում»,- ասել է Գ. Ղազարյանը և ավելացրել, որ ինքը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցությունը շատ արդյունավետ է գնահատում նաև սպորտի զարգացման և…
Ամերիկահայ լուսանկարիչներ Արա Օշականը, Լևոն Փարյանը և ճարտարապետ Վահագն Թովմասյանն արժանացել են Foreign Policy հեղինակավոր պարբերականի Global Thinkers-2015 հատուկ մրցանակին: Այս մասին գրել է Foreign Policy պարբերականը։ Արվեստագետները մրցանակը ստացել են Լոս Անջելեսում տեղադրված I Witness («Վկայում եմ») նախագծի համար, որի նպատակն է «Պահպանել ցեղասպանության պատմությունը»: Պարբերականը նշում է նաև, որ Օշականն ու Փարյանը 20 տարի շարունակ լուսանկարել են Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց հարյուրավոր դեմքեր` փորձելով այդ կերպ փրկել Հայոց ցեղասպանության պատմությունը: Մրցանակի արժանացած երրորդ արվեստագետի`ճարտարապետ Վահագն Թովմասյանի նախագծով է Լոս Անջելեսում տեղադրվել I Witness-ը:
Նոյեմբերի 27-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչ-ների «Ապագա» խորագիրը կրող համահայկական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը երիտասարդների շրջանում բազմաթիվ ծրագրեր է իրականացնում՝ միտված երիտասարդների ընդհանուր զարգացածության մակարդակի բարձրացմանը, պետական և հայանպաստ բազմաթիվ այլ գործընթացների մեջ երիտասարդների ընդգրկմանը: «Ես՝ որպես սպորտի ոլորտի պատասխանատու, հորդորում եմ բոլորիդ լինել ակտիվ նաև մարզական բնագավառում, զբաղվել ֆիզկուլտուրայով, վարել առողջ ապրելակերպ, քանի որ դուք եք մեր երկրի ապագայի տերը, և դուք՝ որպես առողջ սերունդ, պատասխանատու…
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանում և Գերմանիայում: Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 29-ին ելույթ կունենա Վարշավայի «SALA KONCERTOWA», իսկ դեկտեմբերի 2-ին և 3-ին Լյուդվիգսհաֆենի «BASF Feierabendhaus» համերգասրահներում: Լեհաստանում կայանալիք համերգի ծրագրում. Ն. Ռիմսկի-Կորսակով՝ «Իսպանական Կապրիչիո», Ա. Խաչատրյան՝ Ջութակի կոնցերտ, Պ. Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 1, մենակատար՝ Անուշ Նիկողոսյան (ջութակ): Գերմանիայում կայանալիք համերգի ծրագրում. Ֆ. Շոպեն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, Պ. Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 6 «Պաթետիկական», մենակատար՝ Սոֆիա Պաչինի (դաշնամուր): Համերգները նվիրվում են նվագախմբի հիմնադրման 90-ամյակին, գրում է մշակույթի նախարարության կայքը:
Ավոն ընդհանրապես խմիչքի հետ սեր չուներ և չէր սիրում, երբ զինվորներն էին այն չարաշահում։ -Էլի խմո՞ւմ եք, – մոտենալով հավաքված զինվորներին՝ հարցնում է Ավոն։ - Դե, հրամանատար ջան, Ղարաբաղի թթի օղին աշխարհին է հայտնի։ Ամեն հաց ուտելուց մի բաժակ պետք է խմի ղարաբաղցին։ Միշտ էդպես է եղել. մեր պապերն էլ, պապերի պապերն էլ, երբ սեղան են նստել, թթի օղին անպակաս է եղել։ - Մեր պապերն էլ, պապերի պապերն էլ ժամանակից շուտ են խմել։ Էս անգամ պետք է խմենք վերջում ազգովին, ես էլ ձեզ հետ միասին, - ասում է Ավոն: * * * Ղարաբաղում այդ օրերին ամեն կաթիլ վառելանյութը պետք է…
Բնապահպանական մարդածին աղետներն օրեցօր ավելի մեծ սպառնալիք են դառնում Երկիր մոլորակի համար: Վերջին մի քանի տարում այս թեման գիտահանրամատչելի, նեղ մասնագիտական ու առհասարակ կինոարվեստի ամենաշատ արծարծվող խնդիրներից մեկն է: Աշխարհում ամեն տարի հարյուրավոր ֆիլմեր են նկարահանվում, որոնք մասնակցում են բնապահպանական փառատոների և բարձր կրթամակարդակ ունեցող հանրությանը, բնապահպանական խնդիրներով մտահոգ կազմակերպություններին ստիպում են զգոն լինել, պայքարել մոլորակի ապագան վտանգող խոշոր տնտեսվարողների ու արդյունաբերողների գործունեության դեմ: Տարբեր երկրներում իրականացվող բնապահպանական թեմաներով ֆիլմերի փառատոների հետ հայաստանյան «Արևորդի» միջազգային փառատոնը տարիներ շարունակ համագործակցում է: Արդյունքում մեր փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացնում մի քանի տասնյակ ֆիլմեր: Նոյեմբերի 12-ին մեկնարկած «Արևորդի» 5-րդ միջազգային բնապահպանական փառատոնի կինոծրագրին…
Խորապես ցավում ենք ՀՀ ամենապայծառ անհատականության, իսկապես բեմի փայլող աստղ, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի կորստի համար։ Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Եղել է դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի կինը: 1946 թ. տեղափոխվել է Հայաստան: Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում: 1947 թ. ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա և նույն թվականից խաղացել է թատրոնում: 1958թ․ տեղափոխվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն: Հանդիսատեսը երբեք չի մոռանա նրա կերտած կերպարները թատրոնում` Շիրվանզադեի «Պատվի համարում»` Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»-ում` Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» ներկայացման մեջ` Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում» պիեսում` Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»-ում` Իշխանուհի, Հակոբ…
«Դիջլե» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Վան քաղաքի քաղաքապետարանը քաղաքի մշակութային գույքացուցակը կազմելու ուղղությամբ աշխատանքներ է սկսել։ Այդ աշխատանքների ծիրում արձանագրվել է Շախուրփ մատուռը, Աղընի դիտաշտարակը և այլ հուշարձաններ, որոնք մինչև այժմ արձանագրված չեն։ Վանի քաղաքապետարանի հետազոտությունների և նախագծերի վարչությունը քաղաքի մշակութային գույքացուցակը հայտնաբերելու և ապագա սերունդներին փոխանցելու համար կարևոր աշխատանքներ է սկսել։ Հիմք ունենալով արխիվային և աղբյուրագիտական հետազոտություններից ձեռքբերված տեղեկություններն ու Վանի շրջանի պաշտպանության խորհրդի գրանցամատյանը, կատարված աշխատանքների մասին ընթերցումներ են կազմակերպվել։ Մասնագետները քաղաքի պատմության համար կարևոր նշանակություն ունեցող նախագծի վերաբերյալ աշխատանքներ են կատարել, որի շրջանակներում կազմվել է քաղաքի «Անշարժ գույքացուցակի արձանագրության քարտ»։ Մշակութային ժառանգության GPS համակարգերը վերցնելով, կատարել…