Սուրիական պատերազմը մեզի՝ հայերուս համար, տարբեր-տարբեր մակարդակներու վրայ կործանիչ ու անսպասելի հետեւանքներու դուռ բացաւ: Սուրիահայ գաղութը վերջին աւելի քան 40-50 տարիներու ընացքին դարձած էր ու էր Սփիւռքին ողնայարը, Սփիւռքին արիւն ներարկողը, գրեթէ բոլոր ոլորտներուն վրայ կրօնական, ազգային, մշակութային, լեզուական, եւ այն բոլոր որոլորտները որոնք սերտ առնչութիւն ունին հայութեան եւ նամանաւանդ հայապահպանութեան հետ: Արդարեւ, Սուրիական պատերազմով այդ բոլոր ոլորտները տուժեցին, իսկ տոյժը իր ահաւոր հետեւանքները պիտի ունենայ ո՛չ միայն Սուրիահայ գաղութիւն վրայ, այլեւ՝ ամբո՛ղջ Սփիւռքին: Սուրիահայ գաղութը այսօր գրեթէ դատարկուած է, չնայած որ հոգեւոր, մշակութային եւ ազգային կեանքը տակաւին կը շարունակէ բաբախել գաղութէն ներս, սակայն երբեմնի փայլքն ու պերճանքը առ յաւէտ…
20-րդ դարի Երևանի նոր պատմության հեղինակը դարձավ Ալեքսանդր Թամանյանը: Նա էր, որ մշակեց նոր Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, ու նրան ենք պարտական ազգային ճարտարապետական նոր դպրոցի ստեղծման ու Երևանի խորհրդանիշը դարձած շենքերի համար: Հայաստանը մինչև 20-րդ դարն ունեցել է 11 մայրաքաղաք: Դրանք միմյանցից տարբեր էին թե՛ իրենց կարգավիճակի տևողությամբ, թե՛ տարածաշրջանի քաղաքական ու մշակութային կյանքում խաղացած դերով, սակայն ունեին մեկ ընդհանրություն. բոլորը ստեղծվել էին լավագույն ճարտարապետների, լավագույն վարպետների ձեռքերով: Ուստի երբ բախտ վիճակվեց երկար դարեր հետո վերականգնել հայկական պետականությունը, պարզ էր, որ նոր մայրաքաղաքը նույնպես կառուցելու էին լավագույններից լավագույնները: 1918-ի մայիսին պատմական Հայաստանի մեկ պատառի վրա առաջացավ Հայաստանի Հանրապետությունը: Չնայած…
Իմ սերունդը Անդրանիկի մասին շատ քիչ բան գիտի, չասելու համար՝ համարյա բան չգիտի։ Սրա համար կարելի էր ամոթից գետինը մտնել, որովհետեւ Անդրանիկի մասին բան չիմանալը հավասար է իր ժողովրդի նորագույն պատմությանը անգետ լինելուն։ Բայց ամոթից գետին պիտի մտնենք ոչ թե մենք, որ մի ամբողջ սերունդ ենք, այլ նրանք, որոնց վզին է ընկնում մեր այս անգիտության պատրելի, բայց անքավելի մեղքը… Եվ թվում է, թե հասել է ժամանակը, որպեսզի այսօր մեկ լվանանք մեր ամոթանքը, այս է հատկապես մեր սերնդի մարդկանց աոաջին ճիչը: Մեր քույրերն ու եղբայրները (այս բառերի համազգային առումով) Սեւանի կորցրած ջրից ավելի արյուն են կորցրել, մարտիրոսության ու նահատակության սրախիճ ճամփաներով…
Կեցցե՛ս, նախարար Շնորհավորում եմ, դուք հասաք ձեր ուզածին՝ պայքարելով հետ վերցրեցիք ձեր նախարարության խնջույքների դահլիճը։ Կարող եք արդեն այդտեղ շամպայն խմել։ Սակայն գիտցե՛ք, որ ձեր այդ քայլով դուք մի քանի անգամ բազմապատկեցիք հերոստրատային մոլուցքը՝ սերունդների հիշողության մեջ մնալ կատարած հանցանքի շնորհիվ։ Կեցցե՛ք, նախարար․․․․ Խնջույքի դահլիճում ճաշակեք սև խավիար, բայց մի՛ մոռացեք, որ քանդելով ու ոչնչացնելով Թամանյանի թանգարանը, դուք երբեք հաղթող չեք ճանաչվելու, քանի որ քանդված թանգարանի ոչ մի փոշեհատիկ անգամ չի հասնի ճարտարապետության միավորված թանգարանին, այդ մասին հոգ կտանի իմ ողջ ընտանիքը։ Ողջ աշխարհում հնարավոր չէ պատկերացնել, որ կարելի է փակել հանճարեղ մարդու թանգարանը և այն հանձնել ինչ-որ ընդհանուր թանգարանի։…
Սիրելի Անդրանիկ Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի հաղթությանը հասնելու համար։ Ես չորս տղա ունեմ, չորսն ել երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները։ Ես անսասան հավատում եմ Քո՝ շատ փոթորիների մեջ ձեռք բերած փորձությանը,…
Այսօր ամենայն հայոց բանաստեղծ, մեծագույն գրող, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր վիճակի պատճառով 1887թ. ստիպված թողել է դպրոցը և սկսել է աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893թ)։ Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ համագործակցել է հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական…
Երեկ՝ փետրվարի 16-ին, 86 տարեկան հասակում մահացել է հայտնի կինոռեժիսոր Արման Մանարյանը։ Արման Մանարյանը ծնվել է 1929 թվականին՝ Թեհրանում, 1946 թվականին հայրենադարձվել է Հայաստան: Սովորել է Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա Երեւանի պետական կոնսերվատորիայում: Այնուհետեւ ուսումը շարունակել է Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ): 1961 թվականին նա նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը, այնուհետեւ «Կարինե» (1967 թ.), «Մորգանի խնամին» (1970 թ.), «Հեղնար աղբյուր» (1971 թ.), «Վերադարձ» (1972 թ.), «Սպիտակ ափեր» (1975 թ.), «Եվս հինգ օր» (1978 թ.), «Կապիտան Առաքել» (1985 թ.), «Ընկեր Փանջունի» (1992 թ.) խաղարկային ֆիլմերը: Արման Մանարյանը գրել է մի քանի ֆիլմերի սցենարներ: Նրա հեղինակմամբ ստեղծվել են «Հայելու…
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր Հայաստանի կարատեի ֆեդերացիա կատարած այցի ժամանակ խոսել է արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների աշխատանքների նկատմամբ նախարարության վերահսկողության ուժեղացման և այդ ֆեդերացիաների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Նախարարը Հայաստանի կարատեի ֆեդերացիայի ղեկավարության հետ քննարկել է կարատե մարզաձևի առանձնահատկությունների, ճշգրիտ տեղեկատվության տարածման միջոցով երեխաներին ճիշտ ուղղորդելու և նրանց մարզումները մասնագիտորեն ու արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ հարցեր: Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միխայելյանը նախարարին է ներկայացրել կատարված աշխատանքները, խոսել միջազգային մրցասպարեզներում ֆեդերացիան ներկայացնող մարզիկների ձեռքբերումների մասին: Ֆեդերացիայի մարզասրահում մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով: Այցի ավարտին նախարար Ղազարյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ և…
Փետրվարի 12-ին ծնվել է հայ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանը։ Այսօր նրա արվեստի երկրպագուները ծաղիկներ են դրել պանթեոնի նրա շիրիմին: Գրողի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը տեղեկացրել էր, որ Հրանտ Մաթևոսյանի անտիպ ստեղծագործությունները պետք է հրատարակվեն երկհատոր գրքով: Գրողի անտիպ ստեղծագործությունները մոտ 1000 էջ են կազմում: Հայ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1935 թվականին: Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: 1958-62 թվականներին աշխատել է որպես սրբագրիչ «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում»: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967-ին: 1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի…
Այս օրերին Հայաստանը տոնում է Վարդանանց պատերազմի 1565-ամյակը։ Ցավոք, երկար տարիներ մեր պատմության այս մեծ հաղթանակը մեզ ներկայացվել է իբրև զուտ բարոյական հաղթանակ, որի քողի տակ փորձում էին խամրեցնել հիրավի մի մեծ և հիշատակման արժանի հաղթանակ։ Ուրախալի է, որ այսօր արդեն հիշատակվում ու նշվում է այն՝ որպես հաղթանակի ու հերոսացման տոն, սակայն դեռևս, ցավալիորեն, չի վերածվել համաժողովրդական տոնի։ Հուսով ենք, որ անպայման ամեն բան արժանի գնահատանք կունենա, իսկ պատմական հերոսական իրադարձությունների և փաստերի լիարժեք ու ճիշտ վերաարժևորման հարցում մեծ գործ ունեն կատարելու մեր պատմաբանների մեծ բանակը (խմբագիր)։ Տասնհինգ դարեր անցած են Վարդանանց պատերազմին վրայէն: Եւ այս երկար ժամանակաշրջանի ընթացքին` ի՜նչ…
Ինքնակենսագրություն (հատված) Պիտի ջարդոտեմ ամեն մի կապանք, Ամեն մի շղթա՝ հոգիս կաշկանդող, Որ կյանքը երգիս մեջ էլ մնա կյանք, Որ չլինեն տողեր՝ խոհերըս բանտող... ...Իմ համագյուղացիք իրենց գյուղի մասին առածանման խոսք ունեն. «Քառասուն ձոր, ամեն ձորում էլ՝ քառասուն ձոր»: Այն տունը որտեղ ես ծնվել եմ...Բայց տուն չպիտի ասեի, այլ նկուղ՝ այս բառի ոչ պատկերավոր իմաստով... Եվ եթե իմ պապերի հսկայական գրադարանից մնացել էր միայն Նարեկը` հրդեհի սպին կաշվե դեմքի վրա և որբացած` զրկված ընթերցողից, ապա նրանց երկհարկանի տնից էլ լոկ այն, ինչ չի վառվում` գետնափոր նկուղը: ...Գյուղից գյուղ էինք գնում՝ գիրք խնդրելու: Կյանքումս մեծ գողությունել եմ արել, երեք-չորս հոգով «կտրեցինք»…