Եվրոպայում, հին ժամանակաշրջանում եկեղեցին արգելել էր հայտնի պարսիկ բժիշկ և գիտնական` Իբն Սինայի աշխատությունների օգտագործումը հասարակ ժողովրդի կողմից: Նույնիսկ գիտնականները ձեռնահասություն չունեին Իբն Սինայի գրքերին ու միայն այն գիտնականները, որոնք հաստատվում էին եկեղեցու կողմից, կարող էին օգտվել այդ աշխատություններից:
Հին Իրանում իրանցիները տոնում էին տարեկան ավելի քան 65 ուրախ տոն և այդ տեսակետից համարվում էին, որպես աշխարհի ամենաուրախ ժողուրրդը:
Խմիր, ինչքան սիրտդ կկամենա Այն ժամանակ, երբ Թամանյանը զբաղվում էր Երևան քաղաքի նախագծմամբ, նա ստիպված անընդհատ փոքրիկ կժերով ջուր էր գնում երիտասարդ վաճառողներից, և ասում են, որ հենց այդ պատճառով էլ նախագծի մեջ են հայտնվել «կապույտ կետեր»: Այսօր յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է գումար չծախսել ծարավը հագեցնելու համար, երբ քայլում է քաղաքի փողոցներով: Սակայն ի սկզբանե հարկավոր է զբոսաշրջիկներին համոզել, որ յուրաքանչյուր քայլի հանդիպող ցայտաղբյուրներից հոսող ջուրը ամբողջովին մաքուր է և անվտանգ: Տրանսպորտային «մշակույթ» Շատերը կասեն, որ Երևանում գործող միկրոավտոբուսներն ու տաքսիները բազմաթիվ բացասական կողմեր ունեն, սակայն պարզվում է, որ օտարերկրացիներին շատ զարմացնում է ոչ միայն դրանց լիության փաստը, այլև այն,…
Գռեհիկ և կրկնվող երաժշտությունը, գռեհիկ և կրկնվող ֆիլմերը, ժողովրդին սովորեցնում են գռեհիկ ու կրկնվող աշխատանքի ու կյանքի հետ: Կապիտալիստները ձևացնում են, որ սրանք կապիտալիստական համակարգի շահագործման նշաներից չէ, այլ բնական երևույթ: Թեոդոր Ադորնո Նա հայտնի գերմանացի երաժշտագետ էր, սոցիոլոգ և փիլիսոփա: Գերմանիայի «Ֆրանկֆորտ» դպրոցի հետևորդներից էր, համարվում էր նեոմարքսիստ: Նա այն կարծիքին էր, որ ժամանակակից արվեստը հսկվում է իշխանությունների կողմից:
Բարի լո~ւյս, Երևան դարձած իմ Էրեբունի... Քո սեպագիր չխամրող փառքի բարձունքի “ցուցամատից” կարելի է կռահել Մաշտոցյան գրողների սևագիրը, որ մատնացույց է անում քո պատվանդանի ներքևում անիմաստ թռվռացող կամակոր տրնգին կամրջից սկսվող, կամ միջին խավից էլ ցած գլորվողի պես, քաղաքակրթության եզրին ապրող մարդու նման ձեռքի եղածը ուր պատահի շպրտող: Քիչ այն կողմ “գերաշնորհ” աղբամանները անտեսած, “ակռահատիկի” բազմազանություն հիշեցնող աղբի մնացորդները կարծես կոալիցիոն թերարժեքության աճուրդի մեկնածների հուշագիր լինի: Շենքի բակի նեղուցը երկար ավելով խզբզող –մաքրող մարդը բողոքում էր պատուհանից նայող մարդուն.-Էնքան զիբիլ են շաղ տալիս ամեն տեղ, դարձրել են քաղաքը աղբամանից-աղբաման ու…-Թող օրենքով տուգանք սահմանեն նետողների համար,-ասաց մի կին:-Է~, տկին ջան, մի…
Աջ կողմի դիմանկարը նկարել է Լեոնարդո դա վինչին, իսկ ձախ կողմինը` նրա աշակերտներից մեկը: Մեծ հավանականությամբ երկու դիմանկարները միևնույն ժամանակ են նկարել: Երկու դիմանկարների համատեղումը և խառնուրդը ներկայացնում է Մոնա Լիզայի իսկական դեմքը:
Պիեսի գործողությունը տեղի է ունենում 17-րդ դարի Իտալիայի Պադովա և Ֆլորենցիա քաղաքներում: Նկարագրվող դեպքերը զարգանում են 28 տարիների ընթացքում: Պիեսի սկզբում Գալիլեո Գալիլեյը 46 տարեկան է: Նրա տանը իր դուստր Վիրջինիայից բացի ապրում է տիկին Սարտին իր որդու՝ Անդրեայի հետ միասին: Գիտական գործունեությունը փող չի բերում Գալիլեյին: Մաթեմատիկան, ինչպես նշում է Պադովայի համալսարանի կուրատորը, այնքան շահութաբեր չէ, որքան փիլիսոփայությունը և աստվածաբանությունը: Գալիլեյը դրամ է վաստակում՝ դասավանդելով ու տարբեր ինժեներական սարքեր մոգոնելով, սակայն նրա բուն կիրքը աստղագիտությունն է: Նրան թվում է, որ եկել են փոփոխության ժամանակները, և շուտով մարդկությունը կազատվի Արիստոտել-պտղոմեոսյան համակարգից: Ազատ ժամանակ նա նվիրում է Կոպերնիկոսի արգելված ուսմունքին: Գալիլեյի…
Բերտոլդ Բրեխտը (գերմ.՝ Bertolt Brecht, լրիվ անունը՝ Օյհեն Բերտհոլդ Ֆրիդրիխ Բրեխտ (Eugen Berthold Friedrich Brecht) ծնվել է 1898 թ.-ի փետրվարի 10-ին, Բավարիայում։ Եղել է գերմանացի գրող, արձակագիր, դրամատուրգ, «Բեռլինյան անսամբլ» թատրոնի հիմնադիրը: Դեռևս դպրոցական տարիների իր ստեղծագործություններում հանդես է եկել ընդդեմ պատերազմի։ Ֆաշիզմի տարիներին զրկվում է Գերմանիայի քաղաքացիությունից, աշխատում տարբեր երկրներում, ֆաշիզմի պարտությունից հետո վերադառնում է Արևելյան Բեռլին։ Բրեխտի նշանավոր գործերից են` «Բարի մարդը Սեզուանից», «Գալիլեյի կյանքը» և այլն: Բերտոլդ Բրեխտը մահացել է 1956 թ.-ի օգոստոսի 14-ին Բեռլինում: Բրեխտի՝ բանաստեղծի և դրամատուրգի ստեղծագործությունը, ինչպես իր «էպիկական թատրոնի» տեսությունները, այնպես էլ նրա քաղաքական հայացքները միշտ առաջ են բերել բանավեճեր։ Բացի այդ…
1. Վախենալ պետք է ոչ թե մահից, այլ անիմաստ կյանքից: 2. Հումորը հեռավորության զգացում է: 3. Մեկ հզոր մտքի համար ես պատրաստ եմ զոհել ցանկացած կնոջ, գրեթե ցանկացած: Մտքերը շատ ավելի քիչ են, քան կանայք: 4. Արհամարհում եմ նրանց, ում ուղեղն ունակ չէ լցնել ստամոքսը: 5. Ամենակարևորը մարդկանց ճիշտ մտածել սովորեցնելն է… Պարտվածները պետք է հիշեն, որ նույնիսկ պարտությունից հետո աճում և բազմանում են հակասությունները, որոնք սպառնում են հաղթողին: 6. Արվեստը գիտելիք է պահանջում: 7. Բժիշկ լինելը բավական չէ, դեռ անհրաժեշտ է օգնել կարողանալ: 8. Թեթևամիտ մարդը, ով չգիտի ճշմարտությունը, խոսում է աբստրակտ, մեծ հանդիսավորությամբ և անստույգ: 9. Կարելի է…
Արցախի «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է Շուշիի արվարձանում իրականացնել «Հայորդիներ» սկաուտական VIII ճամբարը, որը կտևի հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 10–ը։ Պատանիների և երիտասարդներրի հայրենասիրական դաստիարակությանն ուղղված այս ամենամյա միջոցառումը նախատեսված է անցկացնել չորս փուլով, որոնցից յուրաքանչյուրը կտևի 9 օր: Առաջին երեք փուլերում ընդգրկվելու են պատանիներ և երիտասարդներ Ստեփանակերտից և Արցախի բոլոր շրջաններից: Իսկ օգոստոսի 2-10 կմասնակցեն նաև Հայաստանից և սփյուռքից ժամանած սկաուտներ։ «Հայորդիներ» սկաուտական բանակումի ընթացքում նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ սեմինարներ, մարզական և իմացական խաղեր, մրցույթներ, խարույկահանդես, մշակութային երեկոներ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, արշավներ և այլն: Միջոցառման նպատակն է՝ խթանել Արցախում «Հայորդիներ» սկաուտական շարժման զարգացմանն ու տարածմանը, նպաստել…
Գեղանկարիչ, գրաֆիկական ստեղծագործությունների վարպետ Արա Բեքարյանը ծնվել է 1986 թ․ մայիսի 30-ին, Թուրքիայի Աֆիոն-Կարահիսար քաղաքում: 1932 թ. ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը` Վ. Գայֆեջյանի և Ս.Առաքելյանի արվեստանոցները, 1939 թ.` Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան: 1939-45 թթ․ մասնակցել է Խորհդրա-Ֆիննական և Երկրորդ համաշխարհային պատերազմներին։ 1945-86 թթ․ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1964 թ․-ից` պրոֆեսոր): Հեղինակել է «Օրորոցի մոտ», «Ծաղկավաճառուհիներ», «Աշտարակ», «Օշական», «Հանգիստ» գործերը, Վահան Տերյանի դիմանկարը, «Քաջ Նազար», «Երկիր Նաիրի» գրքերի, Հակոբ Պարոնյանի երկերի ձևավորումները: Ստեղծագործությունները ցուցադրել է 1930 թ․-ից: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1947 թ., 1964 թ.), Մոսկվայում (1964 թ.): 1945 թ. արժանացել Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1965 թ.` Հայաստանի ժողովրդական…