ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ: Հայ երգիչ Սևակ Խանաղյանի կատարած Եվրատեսիլի «Քամի» երգն ամենայն հավանականությամբ կզարմացնի բրիտանացի դիտողներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսպես է սկսել բրիտանական Metro-ն Խանաղյանի երգին նվիրված նյութը՝ շեշտելով, որ երգի ընթացքում բեմը վերածվում է Սթոնհենջի նմանության հարթակի: «Սա իրականում թերագնահատված երգ է, որը լավ է երևում կամերայի առջև: Սկզբում բեմը մշուշոտ է, այնուհետև բեմը լուսավորվում է»,- նկարագրում է նյութի հեղինակ Բենի Ռոյսթոնը: Նա նկարագրում է նաև Սևակի հագուստը: Նշելով «քամի» բառի հայերեն իմաստը՝ Ռոյսթոնը նշում է, որ նաև դրանով է պայմանավորված բեմի վրա արհեստական քամու առաջացումը: Նա նշում է նաև երգի բառերն ու Եվրատեսիլում Հայաստանի կատարումների պատմությունը: Աղբյուրը՝…
Ժամանակակից խումբը տոնում է հիսուն տարիների հաջողությունը եւ շարունակում է ճանապարհորդել աշխարհով մեկ, պատմելով Կուբայի պատմությունները: Մրցանակակիր՝ Կուբայի Ժամանակակից Պարային Ընկերության անդամները (Danza Contemporánea de Cuba) կիսում են իրենց մասնակցությունը պարային, ժողովրդական բանահյուսությամբ եւ մշակույթով, teleSur- ով: Աշխարհահռչակ երաժիշտների միջազգային խումբը տարբերվում է աշխարհի ամենահեղինակային պարային ընկերություններից մեկով `համադրելով Աֆրո-Կարիբյան ջազային ամերիկյան մոդեռնիզմը: Դասական եւ ժամանակակից բալետից ստացված հին ու նոր պարային տեխնիկայի արտառոց խառնուրդն ապահովում է պարողներին ամուր հիմքեր զգացմունքներ արտահայտելու համար: Արվեստագետները նաեւ նվիրված են լուրջ ուսումնասիրության, ժողովրդական բանահյուսության եւ լեգենդների ուսումնասիրության, բեմի վրա իրենց կերպարների հետ ավելի լավ կապվելու համար: Ժամանակակից խումբը տոնում է ավելի քան հիսուն…
Ինչպես պահել ներկան, երբ մեր բևեռացված իրականության կիսաբևեռում գտնվողները մշտապես կիսալուսնի փուլերում են։ Կարճ ասաց՝ կիսատ-պռատ, կիսաքանդ, կիսավեր, կես դրույքև էլի ու էլի կեռիկանման կքված պայմաններում։ Մյուս բևեռում բազմածները լիալուսնի պես լրումն ավարտած ամենից-ամենա։ Ծխելու արգելքի և տուգանքի սահմանումներով այսօր չախմախչիները փորձում են առանց ծխի կրակ վառել, սակայն ժողովուրդն ասում է. «Առանց կրակ՝ ծուխ չի լինում»։ Այնքան բարձր են կեղծված տուգանքների հեռանկարները և արգելքների ոսկե սյուժեները, որ ժողովրդի մուխը քիչ է մնում մարի։ Կարծես այս օրենքի նախաձեռնողները «ասենթեզոլոգների» դասընթացներ են անցել կամ էլ օրենքի «րեանիմացիայում» նոպայակերտ ուղղումների սեմինարներ են անցել։ Այս գթասիրտ տուգանքների տեսլականի խորհրդանիշով արժեր վերհիշել սովետական ծխախոտներից՝ «Չիբուխը,…
Կուբան եղել է առաջին Լատինամերիկյան երկիրը, որը 1960 թվականին հաստատել է Չինաստանի հետ առաջին դիվանագիտական հարաբերությունները: Առնվազն 40 ազգություններ մասնակցում են Կուբայի 27-րդ ամենամյա գրքի ցուցահանդեսին, որը մեկնարկել է հինգշաբթի: Ավելի քան 220 չինացի գրողներ, արվեստագետներ, պաշտոնյաներ եւ չինացի հրատարակիչների ներկայացուցիչներ հաստատել են իրենց մասնակցությունը: Հարավային Աֆրիկայի երկրները, որոնք առաջին անգամ մասնակցելու են տոնավաճառին, նույնպես անվանակոչվել են FIL կոմիտեի կողմից: (Շարունակությունը անգլերեն): Աղբյուրը՝ TeleSur լրատվական At least 140 exhibitors from 22 countries will put up their stalls at the San Carlos de la Cabaña Fortress along with a few other locations in the capital city of Havana. Out of the…
Ակամայից մտաբերեցի համայն մանկության խաղերի խորքերը գունավորող այս ոտանավորը՝ -Ա՜խ իմ գգդակ, իմ գնդակ, Կանաչ, կարմիր կապուտակ, Թռիր վերև, իջիր ցած, Չալոն մնա զարմացած։ Մանկության հիմնադիր գյուղում շատ խաղեր կային, որում ուղղակիորեն մասնակից էին դառնում բակի շները, երբեմն այլ կենդանիներ։ Կառուցողական խաղերից էին «տուն-տունիկ», «յոթ քար», «չիլիկ դաստա», «հավալլա խաղերը»։ Թերև ուժային խաղերից էր «պարանի ձգում», «կռիվ-կռիվ», «էշ մլիցա», «պահմտոցի», «ճանը»։ Մի տեսակ վեր ու վար անող, չվերթային էին «տմբողչի», «ճլորթի» ամենագնացները։ Այսպես կոչված «ռագատկա» ինքնաշենը կարող էր անգամ վախեցնել «քյանդրբազի» լարախաղացին, որից շատ էին ուրախանում երեխաները։ Բոլորի ծիծաղը ավելի էր սաստկանում ծաղրածուի շվիկին ձայնարկող շների զուզան։ Գյուղի «մահլա» կոչված…
ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ Բազմաթիւ հետաքրքրաշարժ նիւթերու շարքին, վերջերս բանասէր Արծուի Բախչինեանը ընթերցողի ուշադրութեան յանձնած էր ճազի առաջին հայ մեկնաբանի՝ Կրեկորի (Գրիգոր Քէլէկեանի, 1897-1971) իւրայատուկ կենսագրութիւնը: Օրին, այդ յօդուածին հետեւեալ տողերը մեր հետազօտական «ախորժակը» սրած էին. «1930-ին նրա անունը կապուել է մի խորհրդաւոր աւտովթարի պատմութեան հետ, ուստիեւ երաժիշտը մեկնել է Հարաւային Ամերիկա՝ խուսափելու համար բանտարկութիւնից: Նրա հեռանալուց յետոյ նախկին գրեգորեանները կազմել են նոր նուագախումբ՝ Ալէն Ռոմանի եւ Անդրէ Էքեանի ղեկավարության ներքոյ: Հաստատուելով Արգենտինայումՙ Քէլէկեանը շարունակել է երաժշտական գործունէութիւնը, կատարել ձայնագրութիւններ Բուէնոս Այրէսում» (1): 1930-1932 թուականներուն Արժանթինի հետ կապը պատճառ դարձաւ, որ այդ բացը փորձէինք լրացնել: Այսպէս, բացայայտ դարձաւ, որ Գրիգոր Քէլէկեանը սերտ…
Աքլորականչին է՛ն բաշտեն ելնող` հ~եյ դունյա ասող, Քոփողլիներին` դրբով քոթակող, Անաբուռ խալխի բլթակից քաշող, Դիլդիլիին` չափալախող, Հարաքյաթով, քեֆ ու հալով, սաղ սալամաթ, Քոմակ կանգնող իմ հայ մշակ: Նհար անող, նաֆաս քաշող շինականներ, Է՛ն բաշտեն ելնող ազգի եգաններ և ամողլիներ: Հնուց ամանաթ սրբորեն պահող, Ձեր խաչը հարգող, գեղական բարքին տեր ու հնազանդ Նաֆարդ պահող` թասիբով դու հայ: Օջախդ մտնող, օթախից ելնող, ղոնաղներն անգամ Թամաշի են, հիացական` Երբ հայ գեղջկուհին բուռնութին քաշում, Հին մեծ ջվալի պռունկն է բացում, Որ լիքն է բաղչի տռուզ պոպոքով, Մեկ այլ տոպրակն էլ չամիչ պնդուկով: Ղրաղ մեշոկն էլ թեքին է ընկել, Ու միջի չրերն տարբեր, շողշողուն, Նայում…
Տոմարի տոմսակը գնաց, մեկնող տարին պատրաստել է ճամպրուկները: Տարին շուտով ուղևորվելու է դարերի պահոցին միանալու` իր հետ տանելով էլի՛ հայի հետին խելքը: Մուտքի պատի հին լուսամփոփի խորհրդային հույզերը աննկատ չմնացին ևս մեկ անգամ էլ առերեսելու “բեմուրազ փորսողի” պես փախչող հին տարվա հոբելյանական թռիչքի, և նոր տարվա հափշտակիչ րոպեներն հաշվողների գղկոցա-նախերգանքների լուսանկարները: Սովետական ժամացույցի ամենափրկիչ զանգերը րոպե առ րոպե մտածում են, որ մեր մշակույթի հոգատար ձեռքը դատողությունների մեջ երբեմն ազնիվ, երբենմ առձեռն, բավականաչափ ուշադրություն կդարձնի Ամանորի ավանդական բաղադրիչների սև մոգությանը և խավիարասեր տարբերակիչների որկրամոլությանը: Ակներև է, որ այսօր վազանց ուտեսետները վրաերթի են ենթարկում հայկական տոնական սեղանին բնորոշ ուտեսետների հոծ նկարագիրը: Ճաշացանկերի…
Դուբլինի հայտնի գրադարանն է, ունի 300 տարվա անցյալ և պարունակում է ավելի քան 200000 գիրք: Գրքի ու գրադարանի նկատմամբ հարգանքը համարվում է երկրի մշակութային հարստության չափանիշներից մեկը:
Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ, Հանրային Խորհրդի անդամ Վ. Սաֆարյանի ողջույնի խոսքը անվանի կոմպոզիտոր` Մելիք Մավիսակալյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, որը տեղի է ունեցել 2017թ. նոյեմեբրի 27-ին, Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում: