Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ ՀՄՄ «Րաֆֆի» Համալիրի տարածքի դատական հարցը մոտենում է իր ավարտին: Երեք մասնագետների կողմից գնահատվեց տարածքի արժեքը՝ 30 միլիարդ թուման: Նահանգապետարանում գումարվեց նիստ, որտեղ ներկա էին բոլոր կողմերը, համաձայնություն ձեռք բերվեց, որ գումարի կեսը վճարվի մինչև երկու ամիս և մյուս կեսը՝ իրանական հաջորդ տարում (1398 թ.) Թեհրանի մարզական ու երիտասարդության կազմակերպությունը հանձն առավ վճարի նաև այս 40 տարիների ընթացքում դատարանի կողմից որոշված վարձը՝ մոտ մեկ միլիարդ ու 350 միլիոն թուման: Համալիրի վարչության բոլոր անդամների ջանքերը ունեցավ իր դրական արդյունքը: Ուրախ ենք, որ կարողացանք պահպանել մեր սուրբ օջախը, որպեսզի մեր համայնքի անդամների մի մասը կարողանա վայելի և…
ՀՄՄ «Րաֆֆի» Համալիրը Դեկտեմբերի 31-ին և Հունվարի 1-ի առավոտյան նշեց ամանորը: Ամանորի գիշերվան մասնակցում էին ավելի քան 500 հոգի, որոնք միասին դիմավորեցին Նոր Տարին գեղեցիկ զարդարված համալիրի բասկետբոլի սրահում: Հունվարի մեկին ուրախ երաժշտության ներքո ավելի քան 1000 հոգի մասնակցեցին կազմակերպված ուրախ ժամանցին: Իսկ դեկտեմբերի 28-ի երեկոյան, համալիրի մշակութային, մարզական, երեցների ու կանանց բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ձմեռ Պապի դիմավորման ծրագիրը փոքրիկների համար: Միջոցառման հաղորդավարներն էին Մագդինե Մինասյանը, Անի և Մելանիա Փանոսյանները: Հավաքվել էին ավելի քան 400 մանուկներ իրենց ծնողների կամ տատիկ պապիկների հետ: Համալիրի փոքրիկների պարախումբը ունեցավ իր պարային ելույթը Հայաստանցի պարուսույց պրն. Արտյոմ Նալբանդյանի ղեկավարությամբ, եղան տարբեր խաղեր ու…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 5-ի հրամանագրով հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Մանարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում: Նախագահ Սարգսյանն նոյեմբերի 9-ին այցելել է սիրված դերասանին ու ռեժիսորին և հանձնել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման կրծքանշանը և շնորհագիրը: «Ես մեծ, հաճելի պարտականություն ունեմ, մի բան, որը երևի թե պետք է անեին ինձնից 30-40 տարի առաջ: Կարծում եմ՝ սա մեր ժողովրդի կողմից Ձեր երկար տարիների աշխատանքի ամենաբարձր գնահատականն է: Այս սերը միշտ է եղել, Դուք միշտ եղել եք ժողովրդական արտիստ: Ժողովրդականը հրամանով չի լինում, լինում է ժողովրդի միջից»,-ասել է նախագահ Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ…

Ովքեր էին Շառլ Ազնավուրի ծնողները

Պապը՝ Միսակ Ազնավուրյանը Թբիլիսիի գլխվոր կառավարչի անձնական խորհրդատուն էր:Հայրը՝ Մամիկոն Միսակի Ազնավուրյանը ծնվել է Ախլցխայում: Դերասան էր, <<Կովկաս>> ռեստորանի կառավարիչ (Փարիզ): Մայրը՝ Քնար Կարապետի Բաղդասարյանը արմատներով Էլզրումից էր: Դերասան էր և դերձակ: Նրա ծնողները նահատակվել են 1915 թ.:1932 թվից Շառլի ծնողները անդամակցել են կոմունիստական կուսակցությանը: 1946 թվին ստացել են սովետական անձնագիր և ցանկացել են հայրենադարձվել: 1924 թվի մայիսի 22-ին Փարիզում ծնվել է ՇԱՌԼԸ՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը: Նրանց ընտանիքը Փարիզում մշտապես աջակցել է Կարմիր բանակայիններին:Ֆրանսիայի ազգային հերոս, Ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդ, Ֆրանսիայի կոմկուսի անդամ ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԸ Ազնավուրյանների տան մշտական հյուրն է եղել: Երբ Մանուշյանը ձերբակալվել և 1944 թվին մահապատժի է ենթարկվել…

Իրանի «ՐԱՖՖԻ» ՀՄՄ Համալիրը նշեց մշակույթի տոնը

2018 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՄՄ «Րաֆֆի» Համալիրում տեղի ունեցավ Թարգմանչաց տոնին նվիրված մշակութային միջոցառում, որը նախաձեռնել էր համալիրի մշակութային բաժինը: Միջոցառմանը ներկա էին՝ Իրանում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան պրն. Արտաշես Թումանյանը և դեսպանատան մշակութային հարցերով կցորդ պրն. Էդվարդ Խաչատրյանը, ավագ քահանա Տեր Կոմիտասը, Թեմական Խորհրդի, միությունների ներկայացուցիչներ և համայնքի ավելի քան 400 անդամ: Հաղորդավարության պարտականությունն հանձն էր առել մշակութային բաժնի նախագահ տիկ. Արմիկ Խուդաբախշյանը:Սկզբում օր. Լիլիթ Սարդարյանը և Արթին Բաղումյանը հանդես եկան ողջույնի խոսքով և հայ մշակույթի մասին պատմական ակնարկով, որից հետո սկսվեց գեղարվեստական ծրագիրը: Համալիրի երգչախումբը կատարեց չորս գեղեցիկ երգ՝ պրն. Համլեթ Խաչատրյանի ղեկավարությամբ: Չորս հիասքանչ պարով ներկայացավ…

Փաշոն ու Փառնիկը (գյուղի դիվանագիտության յոգան)

Փաշոն ու Փառնիկը հին հարևաններ են: Փաշոն հին կոմունիստ է, Փառնիկը՝ համառ դաշնակ, իսկ նրա ռուս հարս Օլյան՝ դեմոկրատ: Բանավիճելիս նրանց քաղաքական տեսակետներն ու աշխարհաքաղաքական ընկալումները պատատուկի պես փաթաթվում են ռուսական սոխի թփին, գլխապտույտ հաջողություններով բարձրանում շիկամազ կուկուուզների վզովն ընկնում, հետո մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ անելով հայտնվում շվայտ ու ցոփ մոլախոտերի քավորության յայլեքում և հետո ջղիլների մեջ մտած երկմության վու՜շ, վու՜շ անում ու մտածում “ինչ անել, ինչից սկսել”: Այնուհետ փուռեքը հեռվից երևացող անգլոամերիկյան դաղձախեղդ եղած խաղողի քացախով փորձում հայի ճակատի խրոնիկ գլխացավի դեմն առնել, սառը թրջոցներ դնելով և փոխելով: Հենց այստեղ է, որ եվրոպական ախորժակի ճպճպոցը և չիպսային…
2018թ. հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացավ աշխարհահռչակ հայը՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ: Վիշտն ու միաժամանակ նրան ընդմիշտ ունենալու վեհությունն է համակել բոլորիս:Աշխարհը կորցրեց նրան, Հայն՝ ավելին:Ֆրանսիան սիրեց նրան,Հայն՝ ավելին:Միլիոնավոր մարդիկ հիշելու են նրան,Իսկ հայը՝ հավերժ ու դեռ ավելին:ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ հայ ժողովրդի պատմության քայլող ապացույցն էր, իսկ այսուհետ՝ նրա անմահության խորհրդանիշը: Սուսաննա Համբարչյան

94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը

այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France press գործակալությունը: Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Վաղինակը: Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում: Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ…

Գրքերի Շնորհանդես և հանդիպումներ

2018 Թվականի Օգոստոսի 21-ից Իրանում էին գտնվում Հայաստանի հայտնի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և Հայ Ռուսական հարաբերությունների մասնագետ՝ Վլադիմիր Պետրոսյանը և բարձր տեխնոլոգիաների մասնագետ ու գիտահետազոտող Դոկտ. Էդիկ Բաղդասարյանը (Գերմանիկ), որը ժամանել էր Կանադայից: Դոկտ. Էդիկ Բաղդասարյանը 10 հատորանոց անգլերեն լեզվով հայերի մասին հանրագիտարան էր պատրաստել և պրոֆեսոր Պետրոսյանը ուներ քանի հատ անտիպ գրքեր, որոնցից ընտրվել էին «Հայաստան 1918 Թվական» և «Հայաստան 1919-1922 Թվականներ» երկու հատորով գրքերը: Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ երկու մասնագետների գրքերի շնորհադեսը Իրանահայ Ազգային և Մշակութային Միությունում (ԻԱՄՄ): Այդտեղ ներկայացվեցին գրքերի բովանդակությունը և եղավ հարց ու պատասխաններ: Ուրբաթ, Օգոստոսի 24-ին ՀՄՄ «Րաֆֆի» Համալիրում տեղի ունեցավ հանդիպում…
Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն օրհներգ Haykakan Sovetakan Soc'ialistakan Hanrapetut'yun orhnerg Гимн Армянской Советской Социалистической Республики Gimn Armyanskoy Sovetskoy Sotsialisticheskoy Respubliki Anthem of the Armenian Soviet Socialist Republic -------- Սովետական ազատ աշխարհ Հայաստան՝ Բազում դարեր դաժան ճամփա դու անցար՝ Քաջ որդիք քո մաքառեցին քեզ համար՝ Որ դառնաս դու մայր հայրենիք հայության: Փառք քեզ՝ միշտ փառք՝ Սովետական Հայաստան՝ Աշխատասեր՝ ճարտարագործ-շինարար՝ Ժողովրդոց սուրբ դաշինքով անսասան՝ Դու ծաղկում ես և կերտում լույս ապագադ: Լենինն անմահ մեզ հուրն անշեջ պարգևեց՝ Մեր դեմ շողաց երջանկաբեր այգաբաց՝ Հոկտեմբերը կործանումից մեզ փրկեց և տվեց մեզ նոր՝ պայծառ կյանք փառապանծ: Փառք քեզ՝ միշտ փառք՝ Սովետական Հայաստան՝ Աշխատասեր՝ ճարտարագործ-շինարար՝ Ժողովրդոց…
Արդյո՞ք ՄԱԿ-ն իրականում խոսում է ամենակարեւոր բուն օրակարգերի մասին: Ոչ, գրում է Իրզամնա Օլանտայը. Այս տարվա օգոստոսի 9-ին ամբողջ աշխարհում հիշատակված ՄԱԿ-ի ինքնավար ազգերրի միջազգային օրն այս տարի նվիրված էր նրանց միգրացիայի խնդրին `« հասարակության իրազեկման բարձրացմանը »: Բայց իսկապես դա ՄԱԿ-ի կարեւորագույն օրակարգն է: Իրականում ոչ, օրը հիմնականում կենտրոնանում է մշակույթի վրա՝ կարեւորելով լեզուները, հագուստները, ծեսերը եւ սնունդը: Տարածքների վերականգնումը եւ ժողովուրդների ինքնորոշումը պարտադիր կերպով ենթադրում է հաղթահարել ազգի պետության ձախողված մոդելը եւ համարձակվում առաջ շարժվել դեպի այնպիսի նախագծեր, ինչպիսիք են բնիկ ինքնավարությամբ լիազորված պետությունը: Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք անգլերեն լեզվով հետևյալ հղումով՝ https://www.telesurtv.net/english/opinion/August-9-and-Indigenous-Folklorism-20180810-0017.html?utm_source=planisys&utm_medium=NewsletterIngles&utm_campaign=NewsletterIngles&utm_content=33 Աղբյուրը՝ TeleSUR լրատվական